Մի քանի սցենարներ կան հասկանալու, թե ինչպես կազդի պատերազմը տնտեսության վրա․ տնտեսագետ

Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) անկման տեմպերը դանդաղել են. նախորդ տարվա համեմատ այն նվազել է 7.5 տոկոսով: Չնայած սրան, որոշ ոլորտներում նախորդ ամիսների համեմատ անկում չի եղել։ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալը, ի տարբերություն նախորդ մի քանի ամիսների անկման՝ աճել է 0.6 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը եւս աճել է՝ 1.8 %-ով։ Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.9 1.8 %-ով, սպառողական գնաճը կազմել է 1.4 %, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 3.9 %:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 12.4 %-ով: Սա պայմանավորված է ներմուծման նվազմամբ, քանի որ արտահանումը աճել է 4.6 %-ով, իսկ ներմուծումը նվազել է 20.4 %-ով: Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 18.3 %-ով, առեւտրի շրջանառությունը՝ 10.8 %-ով: Հրապարակված տվյալների համաձայն՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1.7 %-ով։ Ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբերին 2019-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 6.6 %-ով։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։

- Պարո՛ն Ֆանյան, սեպտեմբերին Հայաստանի ՏԱՑ-ը նվազել է 7.5 տոկոսով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը։

- Հարկ է նշել, որ վերջին 2 ամսվա ընթացքում նկատվում էր տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման տեմպի նվազում։ Այդ առումով կարող ենք ասել, որ որոշակիորեն սպասելի էր սա, հատկապես հաշվի առնելով, որ տնտեսությունն արդեն կամաց-կամաց փորձում էր հարմարվել Covid-19-ի իրողություններին եւ միեւնույն ժամանակ սեպտեմբերին բավականին ցածր էր կորոնավիրուսի տարածման ցուցանիշը։

- Հատկապես ո՞ր ուղղությունում արձանագրված փոփոխությունն եք կարեւորում նախորդ ամսվա վիճակագրության մեջ։

- Ես ուշադրություն եմ դարձնում հատկապես ներմուծմանը։ Ներմուծման անկումը նպաստելու է, որ ՀՆԱ-ի ցուցանիշը որոշակի բարելավվի։ Ենթադրում եմ, որ սա պայմանավորված է ավտոմեքենաների ներկրումների դադարեցման հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին մեծ ծավալով ներմուծում էր իրականացվում, որը բնականաբար այս պահին չկա։ Այսպիսի մի քանի ցուցանիշներ կան, որը կարելի է դրական համարել։

- Կորոնավիրուսի պատճառով պետությունը մի շարք միջոցառումներ իրականացրեց տնտեսության վիճակը փոխելու համար, այս թվերի մեջ դրանց ազդեցությունը նկատո՞ւմ եք։

- Ես դրա ազդեցությունը չեմ նկատում։ Դրա համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, որ հասկանանք, թե միջոցառումներն ինչպես են ազդել տնտեսական ցուցանիշի անկման մեղմմանը։ Ենթադրաբար դրանք որոշակի դրական ազդեցություն ունեցել են, բայց թե կոնկրետ որ ոլորտների վրա, ինչ չափով, այդպիսի հրապարակային տվյալներ չկան։

- Սեպտեմբերի վերջին 4 օրերին Արցախում պատերազմ էր, որքանո՞վ է այն ազդել տվյալ ամսվա վիճակագրության վրա։

- Այդ 4 օրը, ինչքան էլ նոր իրողություն լինի տնտեսության համար, միգուցե ընդհանուր ցուցանիշի վրա ազդած լինի, բայց կարծում եմ պատերազմի ազդեցությունն ավելի ռեալ կերեւա հոկտեմբեր ամսից սկսված։ Մեր խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ Սոթքի գործող հանքավայրը, որքանով տեղյակ եմ, հոկտեմբերի սկզբից չի գործում։ Սա արդեն էական ազդեցություն կունենա տնտեսական ցուցանիշի վրա։ Կարծում եմ՝ բացի Սոթքից, մնացած ձեռնարկություններում որեւէ խնդիր չի եղել։ Առանձին գուցե փոքր ձեռնարկություններ լինեն, օրինակ՝ ես տեղյակ եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի քանի հոգու զորակոչել են, ու քանի որ նրանք համարվում էին այդ պրոյեկտի հիմնական աշխատակիցները, հիմա այդ պրոյեկտը կանգնած է կա՛մ փակվելու, կա՛մ հետաձգելու խնդրի առաջ։ Այսպիսի մասնավոր դեպքեր կարող են լինել եւ ըստ երեւույթին եղել են, բայց մակրո մակարդակում գնահատել, թե առաջին 4 օրերի ազդեցությունն ինչպես է եղել՝ կարծում եմ վաղ է։

- Հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ը նվազել է 6.6 տոկոսով, տարեվերջին այս թիվը ավելի՞ կաճի, թե վերջին եռամսյակում կկարողանանք իրավիճակը մեղմել։

- Կարծում եմ՝ անկման տեմպն ավելի կաճի, բայց թե կոնկրետ ինչ չափով՝ կդժվարանամ ասել։ Մյուս կողմից, համապատասխան ապրանքերի նկատմամբ որոշակի պահանջարկ է ստեղծվում։ Մեր տեքստիլի ձեռնարկությունները սկսել են թողարկել զինվորական հագուստ, պարագաներ՝ քնապարկեր, անձրեւանոցներ եւ այլն։ Բայց, ինչպես տեսնում ենք, շատերը դա կամավորական հիմունքով են իրականացնում։ Մենք չգիտենք այս պահին այդ թվերը պաշտոնապես ձեռնարկությունների թողարկման մեջ երեւում է, թե ոչ։ Եթե երեւա՝ այդ առումով բնականաբար մենք աճ կունենանք։ Բայց ես կարծում եմ, այդ ցուցանիշները ամենայն հավանականությամբ չեն ներառվի իրենց հաշվետվությունների մեջ, որոնք իրենք ներկայացնում ենք վիճակագրական կոմիտեին։

- Հոկտեմբերի ամբողջ ամիսն ըստ էության պատերազմական իրավիճակում ենք, տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սա։

- Ես կարծում եմ, որ սեպտեմբերի ցուցանիշից ավելի մեծ անկում կլինի՝ նկատի ունենալով Սոթքի հանգամանքը։ Որովհետեւ դա մշակվում եւ իր տեղն է գտնում մշակող արդյունաբերության մեջ։ Իրականում մի քանի սցենարներ կան՝ հասկանալու, թե մինչեւ տարեվերջ կամ որոշակի ժամանակահատվածի համար ինչպես կազդի պատերազմը տնտեսության վրա։ Առաջինը ժամանակահատվածն է, թե որքան կտեւի, եւ երկրորդը՝ թե որտեղ կընթանան այդ գործողությունները։ Օրինակ, Աստված մի արասցե, եթե լինի գործողություններ Սյունիքում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կկանգնի՞, թե՞ ոչ։ Երկրորդը՝ հյուսիսարեւելյան սահմանին մոտ կլինե՞ն ռազմական գործողություններ, թե՞ ոչ։ Այս պահին շատ դժվար է կանխատեսում անել, պետք է ավելի շուտ սցենարների շրջանակում փորձել դա հասկանալ։

- Պարո՛ն Ֆանյան, մեր դեմ պատերազմող Թուրքիայում էլ լիրան հասել է պատմական մինիմումի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսություններն ի՞նչ վիճակում են։

- Տնտեսական իրավիճակը ավելի մտահոգիչ կարելի է համարել Թուրքիայի պարագայում՝ հաշվի առնելով, որ առանձին երկրներ բոյկոտի քաղաքականություն են հայտարարում թուրքական ապրանքների նկատմամբ։ Դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա, բայց այդ ազդեցությունը առանձին պետք է գնահատվի։ Լիրայի առումով միակ ռիսկը կախված է պետական պարտքի մարումից։ Եթե կուրսը բարձրանում է, բնականաբար պետական պարտքի բեռը ավելի է մեծանում, քանի որ երկրի ներսում հարկերը հավաքվում են լիրայով։

Նշենք, որ երեկ թուրքական լիրան կրկին անկում է գրանցել եւ հասել պատմական մինիմումի` 1 դոլարի նկատմամբ հասնելով 8-ի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2160 դիտում

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ

Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը

Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ

Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են

Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան

Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան

Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել

Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»

«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին