Արցախն ու պատերազմական օրերի պատկերը Դիլաքյան եղբայրների վրձնած նկարներում ու գույներով (լուսանկարներ)

Հայկական շատ սիրված մուլտֆիլմերից մեկի՝ «Գտնված երազ»-ի հեղինակներ Դիլաքյան եղբայրների ստեղծագործությունների թեման այս օրերին Արցախն է ու պատերազմական իրադարձությունները։

ԱՄՆ-ում բնակվող արվեստագետները վրձնել են հայ զինվորի, հայ կնոջ, պատերազմական այս օրերին Հայաստանում եւ աշխարհում կատարվող քաղաքական իրադարձությունների մասին պատմող կտավներ։

Արցախյան թեմատիկայով կտավներում հայ զինվորը «Մենք ենք, մեր սարերը» կամ «Տատ ու պապի» հայտնի հուշարձանի պապի գլխով է, որը բնորոշում է մեր հավաքական կերպարը։ Կտավներից մեկում զինվորը քնած է, իսկ կողքին շրջանակի մեջ դրված է սիրելիի նկարը, որն էլ նույն քանդակի տատի պատկերով է։

Մեկ այլ նկարում շարքով կանգնած զինվորներին քանդակից հայտնի գլխով տատիկը զամբյուղով բլիթներ է բերել զինվորներին, իսկ նրան ուղեկցում է նույն քանդակի պապի գլխով զինվորականը։

Իսկ մյուս նկարում արցախցի տատիկը սահմանին կանգնած զինվորների համար գուլպա է գործում, թելերը եռագույն են։


Մեկ այլ նկարի առաջին պլանում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն են սեղանի մոտ նստած իրենց բազկի ուժը փորձում, բայց Ադրբեջանի նախագահի կողմից բազկամարտին միացել ու նրան առաջկցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Տեղի ունեցողին կանգնած հետեւում են Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինը։ Վերջինս անթարթ ժամացույցին է նայում։

Մեկ այլ նկարում հանցագործի կերպարով ու ձեռնաշղթաներով Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւն է եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահի դաստակին 1915 տարեթիվն է դաջված։ Ադրբեջանի նախագահի դաստակին, 2020։

Հովհաննես եւ Գագիկ Դիլաքյանները նկարելու եւ ձեռագործ աշխատանքներ անելու յուրահատուկ շնորհ ունեն։ Եղբայրները գեղարվեստական կրթություն չունեն, սովորել են տարբեր նկարիչների գործերից, արտանկարներ են անում տարբեր հեղինակներից։ «Մեր աշխատանքներում սյուրռեալիստական շրջան սկսվեց, երբ մեր ձեռքն ընկավ Դալի»,- ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում ասել էին նրանք:

Տպել
441 դիտում

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նիկոլ Փաշինյանն առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգա հեռուստաուղերձով

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ջէկի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով

Հաստատվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք. գրանցվել է 30 մահ, 8-ը՝ այլ հիվանդությունից

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 34 զինծառայողի նոր անուն

Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Լոս Անջելեսում տեղի ունեցած 23-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ 22.990.898 դոլար է հանգանակվել

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սոթք գյուղի մոտ, Վարդենիսում

Այսօր վթարային ջրանջատում է սպասվում Արարատի մարզի 2 համայնքում

Վարչապետը հանդիպել է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների հետ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնում, Կոտայքում և Շիրակում

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև

Լաչինի միջանցքի, անհետ կորածների, գերիների ու այլ հարցերի մասին հեռախոսազրույցներ են ունեցել Փաշինյանն ու Պուտինը

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան