Հակառակորդը, այո, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, ես հավատում եմ հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը, հայ զինվորը այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկջոկատայիններին, և սա կրկնվում է գրեթե ամեն օր։ Հաճախ մենք, այո, նահանջում ենք, նահանջում ենք, որովհետև մարդկանց կայնքն ավելի թանկ է, նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ, վիճակը ծանր է, մարտերը՝ դաժան, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ հակառակորդը այսօր հարավ–արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկել՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ «Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերակականգնել առաջնագիծը։ Նույն ժամանակ նախկինում նշված Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները, որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում որոնողական և ջախջախման գործընթացները շարունակվում են»։

Հովհաննիսյանը նկատեց նաև, որ այսօր հայ գեներալը կանգնած է զինվորի կողքին։ «Շատ հաճախ հայ գեներալը ավտոմատը ձեռքին կռվում է, հայ գեներալը հակատանկային միջոցը ձեռքին տանկ է խոցում, կանգնած է զինվորի կողքին, կանգնած է կամավորականի կողքին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում, շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև այլընտրանք չունենք, սա մեր գոյության կռիվն է»։

Տպել
1985 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ջէկի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով

Հաստատվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք. գրանցվել է 30 մահ, 8-ը՝ այլ հիվանդությունից

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 34 զինծառայողի նոր անուն

Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Լոս Անջելեսում տեղի ունեցած 23-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ 22.990.898 դոլար է հանգանակվել

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սոթք գյուղի մոտ, Վարդենիսում

Այսօր վթարային ջրանջատում է սպասվում Արարատի մարզի 2 համայնքում

Վարչապետը հանդիպել է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների հետ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնում, Կոտայքում և Շիրակում

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև

Լաչինի միջանցքի, անհետ կորածների, գերիների ու այլ հարցերի մասին հեռախոսազրույցներ են ունեցել Փաշինյանն ու Պուտինը

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости