Հումանիտար ուղեբեռն առաջնահերթության կարգով ուղարկվում է Արցախ. ԱԻ փոխնախարար

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին և Սփյուռքում բնակվող հայրենակիցներին, ովքեր պատերազմի առաջին օրերից ինքնաբուխ կերպով կազմակերպել են հումանիտար բեռների փոխանցում։

Այս առնչությամբ ԱԻ փոխնախարը մասնավորապես Սփյուռքում ապրող հայրենակիցների համար որոշ պարզաբանումներ ներկայացրեց այդ բեռների ընդունման և բացթողման վերաբերյալ։ «Նախևառաջ, ցանկացած բեռ, որը մտնում է Հայաստան, հանձնվում է հօգուտ պետության և  ԱԻՆ-ի անունով ստացված բեռները նախևառաջ տանում ենք ԱԻՆ պահեստ և տեսակավորում ենք, և առանձնացնում ենք բեռները`ըստ նշանակության։ Այդ բեռների մեջ շատ հաճախ պատահում են առողջապահական նշանակության բեռներ, պաշտպանության նշանակության բեռներ,  նաև սնունդ կամ հագուստ․ այդ սնունդը, հագուստը առանձնացվում են և ուղարկում ենք Արցախ, որը մեզ համար առաջնահերթություն է, և նաև Արցախում ապասատարաններում գտնվող մեր քաղաքացիներին է ուղարկվում։ Նաև այդ սննդի, հագուստի ինչ-որ մի մասը բաժին է հասնում Հայաստանում Արցախից ժամանակավոր ժամանած մեր քաղաքացիներին և մեր հայրենակիցներին»։

Փամբուխչյանը նկատեց՝ լինում են բեռներ, որոնք ուղարկվում են կոնկրետ հասցեատիրոջ, բայց նշեց, որ այդ բեռը ստանալուն պես նախարարությունը չի կարող այն ուղղել ֆիզիկական կամ իրավաբանական անձնանց։ «Եթե կա հստակ հասցե, որտեղ պետք է մենք այդ բեռը ուղղենք, դա պետք է կազմակերպենք համայնքների միջոցով, այսինքն՝ համայնքը մեզ նախապես պետք է տեղյակ պահի, որ ինքը ունի իքս քանակի սննդի կարիք և այդ սնունդը ԱԻՆ պահեստից մենք կարող ենք տրամադրել տվյալ համայնքին, և ուզում եմ նշել, որ ամբողջ բեռը, փաստաթղթավորված է, ընդունումը և հանձնումը կատարվում է հանձնման և ընդունման ակտերով, և այդ ամենը վերահսկելի է և մենք ունենք այդ բոլորի հաշվետվությունը»։

ԱԻ նախարարի տեղակալը Սփյուռքի հայրենակիցներին կոչ արեց հավատալ և վստահել պետական մարմիններին։ «Պետական մարմինները իրենք ուղղորդում են բեռները ըստ հասցեների և ըստ նշանակության»։

Տպել
231 դիտում

Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը գալիս են Հայաստան

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նիկոլ Փաշինյանն առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգա հեռուստաուղերձով

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ջէկի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով

Հաստատվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք. գրանցվել է 30 մահ, 8-ը՝ այլ հիվանդությունից

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 34 զինծառայողի նոր անուն

Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Լոս Անջելեսում տեղի ունեցած 23-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ 22.990.898 դոլար է հանգանակվել

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սոթք գյուղի մոտ, Վարդենիսում

Այսօր վթարային ջրանջատում է սպասվում Արարատի մարզի 2 համայնքում

Վարչապետը հանդիպել է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների հետ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնում, Կոտայքում և Շիրակում

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև

Լաչինի միջանցքի, անհետ կորածների, գերիների ու այլ հարցերի մասին հեռախոսազրույցներ են ունեցել Փաշինյանն ու Պուտինը

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար