Ադրբեջանական հարձակումից սկսած մինչ օրս ՔԿ-ում 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով

27/10/2020 schedule13:57

Այսօր Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վաչությունում Պաշտպանության բանակի զինծառայողների՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ինչպես նաև գույքը դիտավորյալ ոչնչացնելու փաստերով հարուցվել են քրեական գործեր։  «Քննչական խումբ է կազմվել նախաքննությունը կատարելու համար, որում ընդգրկվել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ողջ անձնակազմը, այսինքն՝ բոլոր կայազորների քննիչները, այդ թվում՝ կենտորնական ապարատի, ներառվել են խմբում աշխատելու համար»։

Մելիքյանը նաև նշեց այն ուղղությունները, որոնցով օգնում են զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ «Առաջինը, որ քրեական գործով բացահայտված փաստական հանգամանքները օգտագործվելու են հետագայում քաղաքական և իրավական նկատառումներով։ Քաղաքական, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը, իրավական առումով միջազգային դատական ատյաններում այդ ապացույցները ներկայացնելու համար, իրավունքի խախտումներով պայմանավորված փաստերը հիմնավորելու համար։ Երկրորդը՝ նախաքննության շրջանակում իրականացվում են փորձաքննություններ, որոնց արդյունքներով կատարվում են անձանց նույնացումներ, երրորդը՝ նախաքննության արդյունքները մենք տրամադրում ենք պաշտպանության բնագավառի լիազոր մարմին, որպեսզի զոհված և խեղում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց հավասարեցված կատեգորիայի անձանց սոցիալական երաշխքիների իրացումները հնարավոր լինեն սեղմ ժամկետներում իրականացնել»։

Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական հարձակումից սկսած մինչ օրս 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով, որոնցով իրականացվում է կենտրոնական հաշվառում։ «Արդյունքները պարբերաբար ամփոփվում են, նպատակը նաև հետագայում  խախտումները, թերացումները վերացնելն է, որպեսզի կարողանանք այդ վերլուծությունների արդյունքներով համապատախան առաջարկություններ անել այն մարմիններին, որոնք որոշակի խնդիրներ են ունեցել այդ գերատեսչությունների կազմակերպած աշխատանքների ընթացքում»։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը  ասաց, որ ՔԿ-ի 15 ծառայող որպես պահեստազորային  զորակոչվել են և ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում,  4 ծառայող էլ կամավորագրվել է։ «Բացի այդ՝ 150 ավելի կամավորագրված քննիչներ ունենք, որոնք 3-րդ օրն է՝ տեսական և գործնական վարժանքներ են անցնում, որպեսզի մեկնեն առաջնագիծ։ Քննչական կոմիտեի ծառայողները նույնպես որոշակի գումար են հավաքել և փոխանցել, որը կազմել է 13 միլիոնից ավելի»։

Նրա խոսքով՝ զորակոչը առավել գրավիչ դարձնելու համար Քննչական կոմիտեն, ի դեմս Զինվորական քննչական գլխավոր վարչության, որոշակի միջոցառումներ է իրականացնում կայազորի պետերի, ինչպես նաև քննիչների մակարդակով, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում պահեստազորից զորակոչված ծառայողների հետ, և նրանց շրջանում կատարում բացատրական, ինչպես նաև պարզաբանման աշխատանքներ:

Տպել
1077 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան