Թուրք զինվորականները մեզ սովորեցրել են լեռներում մարտ վարել. ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննությունը (տեսանյութ)

27/10/2020 schedule15:05

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիները, ի տարբերություն Ադրբեջանի վարած քաղաքականության, պահվում են մարդասիրական բոլոր նորմերի պահպանմամբ, Ժնեւյան կոնվենցիայի մարդասիրական նորմերին համապատասխան:

ՔԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Այնուհետեւ նա լրագրողներին ներկայացրեց ադրբեջանցի ռազմագերի, ենթասպա Էմին Բախշալիեւի հարցաքննության տեսագրությունից մեկ հատված։

Տեսանյութում ռազմագերին պատմում է, որ իրեն օրը 3 անգամ կերակուր ու ջուր են տալիս, առողջական վճակը լավ է. «Այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան, ձախ ոտքիցս վիրավոր եմ, ամեն օր վերքս մշակվում է, վիրակապս՝ փոխվում»,- ասել է նա:

Ռազմագերին հարցաքննվելիս պատմել է, որ 2020 թվականի սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք: Նա նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո Թուրքիայի զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում եւ իրենց սովորեցրել լեռներում մարտ վարել։ «Մեզ ասել են՝ պատրաստվեք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու. պետք է հարձակվենք մեր միակ թշնամու՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել»,- պատմել է ռազմագերին: Նրանց հայտնել են, որ պատերազմի ժամանակ իրենց օգնելու են նաեւ Պակիստանից ժամանած ուժերը։

«2020 թվականի սեպտեմբերի 20-ին մեր գումարտակով դուրս ենք եկել զորամասից եւ «Կամազ», «Ուրալ» մակնիշի մեքենաներով շարժվել դեպի Գյուլիստանի ուղղությամբ: Մեր անմիջական հրամանատարը մեզ ասել է, որ հայկական դիրքերը դատարկ են, 5-7 զինծառայող կլինի, հրաման է տրվել նրանց ոչնչացնել, գրավել եւ տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված ինչքան շատ գրավեինք՝ այնքան լավ կլիներ»,- նշել է ադրբեջանցի ենթասպան:

Հարցաքննության ընթացքում նա հաստատել է, որ Ադրբեջանը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: «ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, թե կոնկրետ ով է կառավարել, չենք տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել: Քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղակայավել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառել են ռազմական գործողությունների ընթացքում: Այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել, բնակվել»,- ասել է Էմին Բախշալիեւը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
2899 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ