Երևան
16 °C
«Ծպտուն չէի հանի, եթե բանկ թալանած լինեին, բայց Չեխովի անվան դպրոցում կատարված ստորության մասին լռել չեմ կարող»․
Երեւանի Չեխովի անվան հ․55 դպրոցի ծնողներից մեկը՝ Ռեգինե Պրազյանը, ժամեր առաջ նման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա խոսել է օրեր առաջ դպրոցում տեղի ունեցածի մասին, երբ դպրոցում գումար են հավաքել զինվորների, «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկելու համար, սակայն գումարի մի մասն անհետացել է։ Ծնողն ակնարկել է, որ դեպքը կատարվել է կրթական հաստատության տնօրեն Գայանե Սարուխանյանի մասնակցությամբ։
«Ծնողների մեծ մասը ցանկացել է գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, սակայն դպրոցի տնօրեն տիկին Գայանե Ժորայի Սարուխանյանը խոչընդոտել է եւ առաջարկել գումարը ծրարներով գցել արկղիկի մեջ։ Արկղիկ կոչվածը, իհարկե, տեսախցիկների հսկողության տակ չի եղել, առհասարակ տեսախցիկները միայն դրսում են տեսանկարահանում։ Տիկին Գայանեն այնքան բարի է գտնվել, որ առաջարկել է նաեւ առանձին գումար հավաքել՝ զինվորի իմունիտետը բարձրացնող մեղր ու պոպոք գնելու համար։ Բանն այն է, որ տիկինն իր հայրենի քաղաք Վանաձորում ունի ընտանեկան բիզնես հանդիսացող մեղվաբուծարան»,- գրել է ծնողը։ Նա նշել է, որ 50 հատ 100-200 գրամանոց մեղր են գնել նշված մեղվաբուծարանից։ Մեղրի համար հավաքված գումարը չի ֆիքսվել։ Որոշ հարուստ ծնողներ տվել են գումարը եւ չեն էլ ցանկացել, որ գրանցեն։
Շուտով հենց դպրոցի տնօրենն է զանգահարել ոստիկանություն ու հայտնել գողության մասին լուրը, մինդեռ, ըստ օգտատիրոջ, տնօրենն իրավապահ մարմիններին դիմել է այն ժամանակ, երբ ամեն դասարան իր ծրարի պարունակությունը նկարել է եւ գրանցել։ Այսինքն՝ հայտնի է եղել, թե որքան գումար պետք է լիներ հավաքված։
«Ըստ իմ ունեցած ինֆորմացիայի՝ ձերբակալվել է պահակը։ Բոլորի անմեղության կանխավարկածի մասին չմոռանալով հանդերձ՝ պետք է խնդրեմ, որ այս գործը մանրամասն քննեն, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն։ Ուզում եմ խնդրել նաեւ, որ ստուգեն, թե Գարիկ Թորոսյան անունով անձն ինչպե՞ս է հասցնում համատեղել գիշերային պահակի գործը փոքրերի մասնաշենքում՝ լինելով տիկին Գայանեի վարորդը եւ ընտանեկան վարորդը։ Չնայած տեղի բնակիչները երբեք այդ կողմերում պահակ չեն տեսել»,- գրել է ծնողը՝ հույս հայտնելով, որ որեւէ ծածկադմփոց չի լինի, դեպքը կբացահայտվի, քանի որ զինվորի բաժինը գողացողը անբարոյական է ու սրբապիղծ ազգի դավաճան։
Ծնողը հավելել է, որ դպրոցի հաշվապահն է գումարը փոխանցել հիմնադրամին։ Նա հրապարակել է հավաքված գումարի ցուցակն ըստ դասարանների, նաեւ հիմնադրամին ուղարկած 4 մլն-ի անդորագիրը։ Ըստ նրա՝ ցուցակում պակասում են դասարաններ, սակայն բոլորն անխտիր մասնակցել են եւ ցուցակին նայելիս երեւում է, որ պակասում է 601.000 դրամ։
Հրապարակման մեջ Ռեգինե Պրազյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին խնդրել է նշված տնօրենին շրջապատել ուշադրությամբ, քանի որ իրենք շատ կասկածներ ունեն, իսկ իրենց դպրոցում նախկինում երբեք առանց նախկին առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի «դաբռոյի» ստուգայցեր չեն կազմակերպվել։
Չեխովի անվան դպրոցից «Հայկական ժամանակի» հարցերին ի պատասխան ասացին, որ ոստիկանությունը հորդորել է դպրոցի տնօրենին, որպեսզի լրագրողների հետ որեւէ քննարկում չունենա, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Քրեական գործ հարուցվա՞ծ է ճշտող հարցին ի պատասխան՝ հաղորդեցին, որ՝ այո. «Եվ խնդրել են զերծ մնալ որեւէ քննարկումից, որ կարող է խոչընդոտել գործի բացահայտմանը։ Դա է ամբողջ խնդիրը»:
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
© 2024 Հայկական ժամանակ