ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանը տեղի չի ունենա․ Լիլիթ Մակունց

28/10/2020 schedule10:57

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ այսօր Կառավարության հետ հարցուպատասխանը կայանալո՞ւ է, թե՞ ոչ։ «Կարծում եմ՝ ռազմական դրությունից զատ, բազմաթիվ հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում, օրինակ՝ մեր պետությունը հայտարարել է, որ 90․000 փախստական կա, օրինակ՝ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, օրինակ՝ տնտեսության հետ կապված հարցեր ունենք։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Կառավարությունը գա հարցուպատասխանին, բայց եթե նման որոշում ունեք, խնդրում եմ իրազեկեք՝ մենք էլ իմանանք»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ, պատասխանելով Մարուքյանին, նշեց, որ հարցուպատասխանը տեղի չի ունենալու։ «Ինչպես գիտեք, այս օրերին Կառավարության բոլոր անդամները շատ գերծանրաբեռնված են, առանձին գերատեսչությունները՝ հատկապես, և, այո՛, խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս քառօրյայի ընթացքում Կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնել, առավել ևս, որ Ազգային ժողովի պատգամավորները ձեր բարձրացրած հարցերը պարզաբանելու, ընթացք տալու համար հնարավորություն ունեն անմիջական կապ հաստատել Կառավարության ներկայացուցիչների եւ առանձին գերատեսչությունների հետ ու փորձել պարզաբանումներ ստանալ, լուծել խնդիրները։ Մեզ մոտ այդ որոշումը կա, բայց միայն այս անգամ»։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ խնդրեց նման որոշում կայացնելու դեպքում նախապես տեղյակ պահել պատգամավորներին։ «Եթե մենք որևէ որոշում ունենք, պետք է միասնական այդ մասին իմանանք, որովհետև մենք  միասնական ենք պայքարում այսօր ընդհանուր թշնամու դեմ։ Խնդրում եմ, եթե կլինի նման որոշում, նախօրոք տեղյակ պահել մեզ, որպեսզի մենք, նույնպես հասկանալով իրադրությունը, ավելորդ ժամանակ չծախսենք։ Գիտեք՝ բոլորս էլ բազմաթիվ գործեր ունենք, կարող ենք զբաղվել մյուս գործերով։ Նաև միանում եմ իմ գործընկերոջ՝ պարոն Մարուքյանի կարծիքին, որ, այո՛, քննարկման հույժ կարևոր խնդիրներ կան: Ամեն դեպքում, եթե որոշում կլինի, խնդրում եմ տեղեկացնել այլ նիստերին»։

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ հայտարարեց, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի ուշ, քան 4 ժամ։ «Հերթական նիստերից հետո ունենալու ենք արտահերթ նիստ՝ երեկվա քննարկված հարցերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար»։

Նշենք, որ նախորդ քառօրյա նիստերի ընթացքում Կառավարության հետ հարցուպատասխանը նույնպես տեղի չէր ունեցել։

Տպել
985 դիտում

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)