Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Ֆրանսիայի Լիոն քաղաքի հարեւանությամբ թուրքերի հարձակումից այսօր տուժած հայերից 2-ի վիճակը ծանր է։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Ստելլա Դավթյանը։

Հիշեցնենք՝ ֆրանսիաբնակ հայերը այսօր փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը եւ խաղաղ ակցիա էին իրականացնում։ Նրանց գլխավոր պահանջը Ֆրանսիայի իշխանություններից Արցախի անկախության ճանաչումն է։ Պահանջում են նաեւ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության, հիվանդանոցների եւ եկեղեցիների չթիրախավորման, ինչպես նաեւ՝ հայ գերիների կյանքի անվտանգությունն ապահովելու համար։ Ակցիայից անցել էր մոտ 30 րոպե, երբ ճանապարհի հակառակ կողմից 5 թուրքեր դանակներով եւ մուրճերով հարձակվեցին հայերի վրա։  Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել են 10 հայեր, որոնց թվում են նաեւ կին եւ անչափահաս։

Մեր զրույցում Ստելլա Դավթյանը պատմեց, որ մուրճի հարվածի տակ ընկած երիտասարդը 23 տարեկան է, վիրահատության կարիք ունի․ «Այս պահին կոնկրետ բան չեն ասում, միայն այն, որ պարտադիր վիրահատության կարիք կա, գանգուղեղի ճաք ունի, բայց գիտակցությունը արդեն տեղն է, պատկերացրեք՝ եթե մերոնք չլինեին, նրան փրկել չէր ստացվի, մեր հայերը արել են հնարավորն ու անհնարինը, որ նրան կյանքի բերեն»,- պատմեց Ստելլան՝ հավելելով, որ տուժածը Ֆրանսիայում բնակվող հայերից է, այնտեղ կրթություն ստացած, խելացի երիտասարդ, որ ընտանիքի հետ ապրում է Վալանս քաղաքում։

Տուժածներից ծանր է նաեւ 55-60 տարեկան մի տղամարդու վիճակը, որը ցավեր ուներ գլխի եւ որովայնի շրջանում, նա եւս հոսպիտալացվել է․ «Ես չեմ տեսել՝ նրան ոնց են խփել, բայց բողոքը գլխից էր եւ որովայնից, չէր կարողանում քայլել, անընդհատ պառկում էր գետնին»։

Տուժած մյուս տղաները հիմնականում դանակներից էին վիրավորում ստացել ձեռքերի հատվածում․ «Կինը վիրավորվել էր տղաներին օգնելիս, երբ փորձել էր նրանց ազատել թուրքերի ձեռքից, բայց արդեն խոսել եմ հետը, ամեն ինչ նորմալ է, ապրեն մեր աղջիկները, պատրաստի աղջիկներ են, կարող են գնալ, ծառայել»։ Ինչ վերաբերում է տուժած պատանուն, նա 17 տարեկան է, հարվածը ստացել է ձեռքի հատվածում․ «Ձեռքը կամ կոտրվել էր, կամ ճաքել, որովհետեւ լավ ուռել էր, եւ ուսից ոնց որ պոկված լիներ, նման վիճակ էր»,- պատմեց Ստելլան։

Վերջինիս խոսքով՝ ճիշտ չեն այն տեղեկությունները, թե կատարվածից հետո թուրքերը փախուստի են դիմել․ «Նրանք լեշի պես ընկած էին, ես չէի ուզում, որ մերոնք մոտենան, խփեն, պետք չէր, որ մահ լիներ, մենք թողել ենք, որ ոստիկանները իրենց հավաքեն, տանեն»։ Ըստ Ստելլայի՝ 5-ից 2-ը հոսպիտալացվել են, 1-ը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նրանցից ձերբակալվածներ կան թե ոչ՝ առայժմ հայտնի չէ․ հայերը այսօր երեկոյան հրավիրվել են ոստիկանություն․ «Սա Ֆրանսիան է, որտեղ մի փոքրիկ սառը զենք, եւ դու կենթարկվես պատասխանատվության, իրենք մեր նկարած տեսանյութերը տեղում նայեցին, նաեւ ճանապարհին տեսախցիկներ ունեն, դա էլ կնայեն, այսպես չեն թողնի հաստատ, մենք փաստաբանների հետ արդեն խոսել ենք, նրանց կարող է 3-5 տարի ազատազրկում սպառնալ»։

Միջադեպից հետո, երբ ոստիկանները հորդորում էին բացել ճանապարհը, նրանցից մեկը Ստելլայի հետ միասին հայերեն «ժողովուրդ» է կանչել․ «Նա էր գլխավորը, անընդհատ հետս խոսում էր, անունս էլ սիրուն տալիս էր, ու որ ասացի՝ ժողովուրդ, լսեք, բացեք ճանապարհը, ինքն էլ ծիծաղելով ասաց՝ «ժողովուրդ», ասացի՝ դե մի հատ էլ կրկնեք, թող նկարեն, նույնիսկ  ինձ ասաց՝ եթե չլինեի այս կարգավիճակով, այս համազգեստով, ես ձեզ հետ կանգնած կլինեի»։ Ստելլայի խոսքով՝ ֆրանսիացի ոստիկանները շատ դրական են տրամադրված հայերի նկատմամբ․ «Իրենք էլ արդեն հոգնել են, չեք պատկերացնի, հայ ուսուցչի գլխատումից հետո շատ լավ հասկանում են, որ ամեն ինչ տանում է դեպի տերրորի, եւ դա գալիս է Թուրքիայից»։

Չնայած տեղի ունեցածին՝ ֆրանսիաբնակ հայերը պատրաստվում են ավելի մեծ թափով եւ անդադար շարունակել իրենց ակցիաները․ «Մենք նախկինում քաղաքի կենտրոններում ենք ցույց արել, թուրքերի ռեստորանների, խանութների մոտ, Թուրքիայի դեսպանատան մոտ, 2-3 անգամ այս ճանապարհն ենք փակել, եւ ոչ մի բան չի եղել, սա հաստատ նախապես պատրաստված էր»,- ասաց Ստելլան՝ նշելով, որ իրենց հավաքների տեղի ու ժամի մասին հրապարակային չեն հայտնում, հետեւաբար ենթադրում են, որ թուրքերը գուցե հայկական էջեր են ունեցել, մտել իրենց խմբեր, գրառումները թարգմանել․ «Ոնց որ Ադրբեջանն է սուտ լրատվություն տալիս, այնպես էլ Թուրքիան․ իրենց լրատվականներով գրել են, թե մենք ենք գնացել, իրենց մեքենաներից հանել, այնինչ մեր ցույցը տեղի է ունեցել ավտոճանապարհի վրա, որտեղ մեքենա չկար, այդ ամբողջը փակ էր, դու պիտի պատի վրայով անցնեիր մյուս կողմ, տեսնեիր գենետիկայով ո՞վ էր թուրք, դա ծիծաղելի է»,- ասաց Ստելլան՝ ամփոփելով․ «Ցավալի է, որ այսպես եղավ, բայց այս դեպքը եւս պետք  է օգտագործենք հօգուտ մեզ»։

Տպել
1934 դիտում

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել․ նախատեսված են նաև մարզային այցեր

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց