Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը օրերս հրապարակված իր զեկույցում Ադրբեջանին տվել է ցեղասպանության համաշպարհային սպառնալիքի 9-րդ` բնաջնջում ու 10-րդ` ժխտողականություն աստիճանները:

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից ընթացող պատերազմի մասին կազմակերպության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի եւ  Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր՝ ոչ միայն  հայկական զորքերի, այլ նաեւ գյուղերի ու քաղաքացիական բնակչության թիրախավորման համար: Համաձայն զեկույցի, քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են ՝ Ժնեւյան կոնվենցիաների կոպտագույն խախտումներով:

Ադրբեջանը ցեղասպանության սպառնալիքի ժխտողականության աստիճանակարգեր է ստացել՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ատելության խոսքը պաշտոնապես օգտագործելու եւ Արցախում խաղաղ բնակիչների վրա ներկայիս հարձակումների պատճառով:

Genocide Watch-ը գտնում է, որ այս ամենով պետք է զբաղվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Ըստ կազմակերպության, ՄԱԿ-ը պետք է հասցեական պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակումները Արցախի Հանրապետության դեմ եւ կոչ անի դադարեցնել կրակն անհապաղ: Նշվում է նաեւ, որ Միացյալ ազգերի կազմեկերպությունը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանի, ինչպես նաեւ համաշխարհային առաջնորդների կողմից պետք է դատապարտվի ատելության խոսքի սերմանումն ու տարածումը, ինչպես նաեւ Ցեղասպանության ժխտումը Ադրբեջանի կողմից:

Genocide Watch-ի զեկույցի մասին՝ Լեռնային Ղարաբաղում ծավալվող պատերազմի իր այսօրվա անդրադարձում գրել է նաեւ հեղինակավոր Forbes ամսագիրը:

Մեջբերելով զեկույցից մի հատված, Forbes-ը գրում է, որ այն մանրամասնորեն նկարագրում է Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության կողմից հայ բնակչության համակարգված բնաջնջումը 1918 թվականին «Ադրբեջանում եւ Նախիջեւանի ու Լեռնային Ղարաբաղի նահանգներում` որպես 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի տեղահանության ու ցեղասպանության շարունակություն»: Այն նշում է, թե ինչպես ադրբեջանական ուժերը Բաքվում կոտորեցին «առնվազն 15.000 հայ խաղաղ բնակչի «սեպտեմբերյան օրերին», մոտ 1000 հայի էլ՝ 1919-1920 թվականներին ՝ Ղարաբաղի Շուշի քաղաքում եւ Հայբալիքենդ կոչվող գյուղում»:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումը խախտում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որն արվեց մարտի կեսերին: Անտոնիո Գուտերեշի կոչն անհապաղ գլոբալ հրադադարի մասին էր՝ համաճարակի վրա կենտրոնանալու համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հորդորում էր դադարեցնել կամ գոնե ժամանակավոր սառեցնել աշխարհում առկա բոլոր հակամարտությունները՝ կորոնավիրուսային գլոբալ իրավիճակը չսրելու եւ առողջապահական համակարգին աշխատելու թույլատրության համար:

Forbes-ի հոդվածում հեղինակը հիշեցրել է Amnesty International-ի՝ վերջերս արված զեկույցն այն մասին, որ ճգնաժամային արձագանքման փորձագետները «Արցախում հայտնաբերել են իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք, որոնք, արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից»:

Haaretz-ի վետերան, հետախուզական եւ ռազմավարական վերլուծաբան Յոսի Մելմանը Սայմոն Սպունգինին տված՝ «Haaretz Podcast: Ինչու՞ է Իսրայելը զինում Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ» վերնագիրը կրող հարցազրույցում Թուրքիայի եւ Իսրայելի համատեղ պայքարը հայ քրիստոնյաների դեմ անվանել է «ցինիկ հարձակում»:

«Իսրայելը հրեաների հայրենիքն է, որոնք զոհվել են Հոլոքոստում եւ փրկվել են Հոլոքոստից ու հիմա հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես հրեա եւ որպես իսրայելցի ես չեմ կարող դա ընդունել: Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում ազգային շահեր, բայց Իսրայելը պետք է գոնե բարոյական արժեքների հատիկ ներմուծեր իր արտաքին քաղաքականության մեջ. Իսրայելը պարզապես շահագրգռված է զենքի վաճառքով»,-նշել է Սելմանը:

Ամերիկյան ամսագիրը հավելում է, որ Ադրբեջանը մերժում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքն ու Խորհրդային Միության փլուզումից հետո նրա ձեռք բերած անկախությունը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն անցկացվում են 1992 թվականից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Արցախի շահերը՝ տեղի բնիկ հայ բնակչության:

Մինչ անցած ուրբաթ օրը Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպում էին ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, Արցախում ռմբակոծությունները շարունակվում էին: Երկու կողմերն էլ համաձայնություն էին ձեռք բերել  հրադադարի հաստատման մասին, սակայն այն չպահպանվեց ու խախտվեց երրորդ անգամ, եզրափակում է հոդվածագիրը:

Հեղինակը զրույց է ունեցել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գլխավոր մասնագետ, 29-ամյա փաստաբան Մարինա Սիմոնյանի հետ, որն արցախցի է եւ  գրեթե ամբողջ կյանքն ապրել է պատերազմի եւ բախումների տակ: Օրերս նա կորցրել է իր 31-ամյա փեսային, որը որպես բժիշկ է աշխատել ռազմաճակատում:

Փոխանցելով վերջինիս խոսքերը, ամսագիրը հայտնում է, որ այս ամբողջ ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը պարբերաբար ենթարկվել են հրթիռային եւ հրետանային հարվածների, բնակչությունը տարհանվել է, տեղացիներն էլ ապրում են անվտանգության մշտական սպառնալիքներով եւ ենթարկվում հոգեբանական տեռորի ՝ զրկված հիմնական իրավունքներից եւ տարրական պայմաններից, ինչպիսիք են սնունդը, առողջապահությունը, կրթությունը եւ այլն: 90,000 արցախցի՝ բնակչության գրեթե 60% -ը փախել է ռմբակոծություններից՝ տարհանվելով ու պատսպարվելով բնակության այլ վայրերում:

Ռազմական բախումներն Արցախում սկսվել են սեպտեմբերի 27-ից,երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում նախաձեռնեց ղարաբաղյան սահմանի ամբողջ երկայնքով: Արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմում Ադրբեջանին բացահայտ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան եւ անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ադրբեջանին աջակցում են նաեւ Թուրքիայի կողմից վարձված ու ղարաբաղյան սահման տեղափոխված ահաբեկչական խմբավորումները՝ բերված Սիրիայից ու Լիբիայից: Նրանք աշխատում են Ղարաբաղում՝ ամսական 1500- 2000 դոլար վարձատրության դիմաց: Ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն արդեն մոտ 1000 զոհի մասին է հայտարարել պաշտոնապես: Ադրբեջանը չի հրապարակում տվյալներ իր կորուստների մասին, իսկ հայկական կողմը հավաստիացնում է, որ Ադրբեջանն ավելի քան 6 հազար սպանված ունի: Պատերազմական գործողությունների ընթացքում պարբերաբար թիրախավորվում են բնակավայրեր, զոհվել կամ վիրավորումներ են ստացել տասնյակ խաղաղ բնակիչներ:

Տպել
734 դիտում

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ