Ավագ լեյտենանտ Մկրտչյանը թշնամու 6 ԱԹՍ է ոչնչացրել. մեդալների ներկայացված մերօրյա նոր հերոսները

29/10/2020 schedule10:55

Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը կրկին հրապարակել է մերօրյա հերոսների անուններ, որոնք այս կամ այն կերպ աչքի են ընկել ծառայության ընթացքում ցուցաբերած սխրանքներով:

Այսպես. պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար:

Մարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած կամավորականներ, բուժակ Սամվել Ռոբերտի Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Վարդանի Հարությունյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն շարքային-պայմանագրայիններ Գարուն Վրեժի Բաբայանը, Արա Սեյրանի Շաքարյանը, Արարատ Յուրիի Սաղյանը և սերժանտ-պայմանագրային Նվեր Միքայելի Քամալյանը:

Զինկոմիսարիատի աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու համար փոխգնդապետ Անդրեյ Վալերիի Ներսեսյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Վարորդ, շարքային-պայմանագրային Դավիթ Արկադիի Մկրտչյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա հմուտ և համարձակ գործողություններով մարտական խնդիրների հաջող կատարմանը նպաստելու համար: Եվ մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով կպարգևատրվի գնդապետ Արայիկ Հրաչիկի Հարությունյանը:

Փա՛ռք մեր հերոսներին, որոնք ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը:

Տպել
715 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ

Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն

Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին

Նորատուս գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան տանիքը և նախամուտքի փայտյա առաստաղը․ ԱԻՆ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել է ամեն տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը

Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Վահրամ Դումանյանն ընդունել է ռեկտորների խորհրդի անդամներին եւ լսել նրանց դժգոհությունները նոր օրինագծի մասին