Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում. սարսափելի տեսարանները չպետք է շարունակվեն. ԿԽՄԿ

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը տարածել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարությունը, որտեղ ասված է.
«Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից մեկը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունից, որը երկու երեխաների հայր էր։ Եվս երկու կամավոր վիրավորվել է։ ԿԽՄԿ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհված կամավորի ընտանիքին և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը։
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետևանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը։ Քաղաքացիական անձանց շրջանում կորուստները ժամ առ ժամ են աճում, կյանքը խեղող վիրավորումներ ստացողների թիվը՝ ևս։ Բացի այդ, զգալի վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին։
Սեպտեմբերի վերջին՝ հակամարտության սրացման սկզբից, ԿԽՄԿ-ն հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային օբյեկտները։ Այս ամենը սոսկ բարի կամքի դրսևորում չէ, այլ կոնկրետ պարտավորություն՝ ստանձնված միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։
ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն»։
Տպել
330 դիտում

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)

ԱՀ կառավարությունը կփոխհատուցի Արցախի բնակիչների 2020 թվականի դեկտեմբերի և 2021 թվականի բոլոր ամիսների կոմունալ ծախսերը

Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Ստուգայց է իրականացվել Վայոց ձորի ոստիկանական բաժանմունքներում և համայնքապետարաններում. ԱԱՏՄ

Հրապարակվել է 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Փրկարարները պատվով կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը. ԱԻ փոխնախարարը պարգեւատրեց սահման մեկնած փրկարարներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ

Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ

Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում

Մաշտոցի պողոտայում տաքսու վարորդը դանակահարել է 33-ամյա մի տղամարդու․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ (լուսանկարներ)

Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

«Ինստագրամ» հավելվածում բացվել ու գործում է իմ անունով կեղծ օգտահաշիվ․ Շուշան Ստեփանյան

«Ուրարտուն» և «Նոան» չպարզեցին հաղթողին

ՊԲ ստորաբաժնման տեղակայումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար․ Հայկ Խանումյան

Պետք է կարողանալ ապրել պատերազմի հիշողությունների հետ. հոգեբան

Տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյուն է ուղևորվել Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր․ ԱԻՆ (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների հարազատները ևս 2 օր կսպասեն․ ՊՆ շենքի մոտ նրանց ակցիան ավարտվեց