Հակառակորդը լրջագույն ռազմական ռեսուրս է ներդրել՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով:

«Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։

Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:

Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:

Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…»,- կից գրառել է Հարութունյանը:

Տպել
987 դիտում

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ

Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն

Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին

Նորատուս գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան տանիքը և նախամուտքի փայտյա առաստաղը․ ԱԻՆ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել է ամեն տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը

Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Վահրամ Դումանյանն ընդունել է ռեկտորների խորհրդի անդամներին եւ լսել նրանց դժգոհությունները նոր օրինագծի մասին

Մարտակերտի շրջանի 29 հանրակրթական դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը՝ 1800 աշակերտով

Սեք­սո­ւալ բնույ­թի բռնի գոր­ծո­ղութ­յուն­ներ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի․ գործը դատարանում է