Վաղը Կասկադում 1000-ից ավելի գրքեր կդրվի վաճառքի․ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների» հիմնադրամին

Հոկտեմբերի 31-ին «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի պուրակում (Կասկադ) կազմակերպվելու է գրքի տոնավաճառ։ Իրադարձությանը կմասնակցեն հայաստանյան 33 հրատարակչություն, մշակութային կազմակերպություն եւ գրատուն։ Գրքերի վաճառքից ստացված հասույթի շուրջ 50 տոկոսը կազմակերպությունները փոխանցելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

Տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13։00-ին։ Ներկայացված գրքերի բազմազանությունը հատելու է 1000-ի սահմանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը՝ հավելեով՝ նախաձեռնության հեղինակները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ն են:

Տոնավաճառի տաղավարներում ընթերցողները կարող են փնտրել նաեւ հայ ժամանակակից գրականություն: Գուցե նաեւ կարողանան հանդիպել հեղինակների հետ ու մակագրության տալ ձեռք բերած գրքերը: Միջոցառմանը կներկայացվեն հայ, թարգմանական, մանկական, ալբոմային, հանրամատչելի, հանրագիտարանային գրականություն, խաղ-գրքեր եւ այլն:

«Հայաստանյան հրատարակչություններն ազատ են տաղավարներում ներկայացնելու իրենց նոր հրատարակությունները։ Տոնավաճառը նաեւ եզակի հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հայաստանյան գրահրատարակչական դաշտի մասին: Գրքերը ներկայացված են լինելու՝ ըստ հրատարակչությունների: Նման կանոնական դասավորություն տարածքային սղության պատճառով չեն կարողանում ապահովել հայաստանյան գրավաճառ կետերը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նախարարության գլխավոր մասնագետի վստահեցմամբ՝ ներկայացված գրքերի գնային միջակայքը եւս շատ ճկուն է լինելու, հիմնականում վաճառվելու են գրախանութի գներով, բայց շատ հրատարակություններ հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ զեղչով։ «Այս նախագիծը շահույթ չի հետապնդում հրատարակչությունների համար: Այստեղ բարեգործ են ե՛ւ գնորդը, ե՛ւ գրավաճառը: Տոնավաճառի գերնպատակը հասույթի կեսը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին ուղղելն է»,- ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, բավարար գնորդ ներկա կլինի՞, որպեսզի կարողանան որոշակի գումար փոխանցել։ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակը երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի սիրելի զբոսավայրն է, նաեւ բանուկ հատված է: Հուսանք, որ հնարավորինս շատ վաճառք կլինի»,- ասաց նա:

Տպել
1997 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի