Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

30/10/2020 schedule22:46

Ֆուտբոլի Հայաստանի 2020/21 մրցաշրջանում կիրառվում է լեգիոներների սահմանափակում։ Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան) կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ:

Այդ քայլն արվեց, որպեսզի հայ ֆուտբոլիստներն իրենց թիմերում ավելի շատ խաղաժամանակ ունենան, փորձեն զարգացնել երիտասարդ ֆուտբոլիստներին: Թե որքանով սահմանափակումը կծառայի իր նպատակին, պարզ կլինի մրցաշրջանի ավարտին մոտ, սակայն արդեն հիմա կարող ենք տեսնել, թե ինչպես են թիմերը լուծում իրենց առջև ծառացած նոր խնդիրը:

Ուսումնասիրելով թիմերի կազմերը առաջին շրջանի հանդիպումների ընթացքում, կարելի է նույնիսկ որոշակի կերպով դասակարգել առաջնության թիմերին:

  1. Թիմեր, որոնց համար հայ ֆուտբոլիստները միայն սահմանափակման մեջ տեղավորվելու համար են

Այս թիմերի շարքին, առաջին հերթին, կարելի է դասել երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիային» և գավաթակիր «Նոային»: Ընդ որում, եթե «Նոան» դեռ սեփական զարգացած մարզադապրոցը չունի, և լեգիոներների վրա դրված շեշտը մի կողմից հասնակալի է, ապա «Արարատ-Արմենիան» մեծաքական լեգիոներներից օգտվում է այն զուտ միայն արդյունք ունենալու համար: «Արարատ-Արմենիան» միակ թիմն է, որը առաջնության մեկնարկից այս կողմ բոլոր խաղերում իր հիմնական կազմում ունեցել է միայն երկու հայ ֆուտբոլիստ: Ընդ որում, ընդգծվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան, հիմնականում ընտրում է Սարգիս Շահինյանին, որին ճանաչում է դեռևս «Լոռին» գլխավորելու տարիներից, և Արմեն Համբարձումյանին: Փոխարինման մտնող հայ ֆուտբոլիստների շրջանակն էլ նեղ է՝ Արթուր Դանիելյան, Ալբերտ Խաչումյան, Արթուր Սերոբյան և Հովհաննես Հարությունյան:

«Նոան» ևս հիմնականում իր մեկնարկային կազմում ունենում է 2 հայ ֆուտբոլիստ: Ընդ որում, մինչ օրս «Նոայի» կազմում հանդես եկած հայ ֆուտբոլիստները բոլոր Հայաստանի հավաքականի թեկնածուներ են՝ Բենիկ Հովհաննիսյան, Արտյոմ Սիմոնյան, Ժոաո Արարատ և Յուրի Գարեգինյան: «Նոայի» կազմում ընդգրկված մյուս հայ ֆուտբոլլիստները միմիայն հայտացուցակում 9 հայ ֆուտբոլիստների տեղը լրացնելու համար են և խաղաժամանակ չեն ստանում: Միգուցե, իրավիճակը փոխվի թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխությունից հետո:

Այն, որ այս թիմերի համար հայ ֆուտբոլիստները միայն սահմանափակման մեջ տեղավորվելու համար են, ապացուցում է այն, որ եվրագավաթների գրեթե բոլոր խաղերում մարզիչները մեկնարկային կազմերում դուրս էին բերում բացառապես լեգիոներների: Ընդ որում, «Արարատ-Արմենիայի» կազմում նույն Շահինյանը և Համբարձումյանը, փոխարինման մտնելով, իրենց բավականին լավ էին դրսևորում:

Տարօրինակ է, բայց այս դասակարգման մեջ կարելի է ընգրկել նաև Վանաձորի «Լոռիին»: Այս թիմը բավականին ուշ սկսեց կազմի համալրումը, բայց մեծ թվով լեգիոներներ ընդգրկեց իր կազմում: Այժմ գրեթե բոլոր խաղերում, «Լոռիի» կազմում երկու, առավելագույնը՝ երեք հայ ֆուտբոլիստ կա, ընդ որում, հիմնականում դաշտում տեսնում ենք Արամ Քոչարյանին, Արթուր Ավագյանին, Կարապետ Մանուկյանին, իսկ Արսեն Եղիազարյանը, Ռոբերտ Մինասյանն ու Դավիթ Փարեմուզյանը փոխարինման են դուրս գալիս:

  1. Թիմեր, որոնք ունեն փորձառու հայ ֆուտբոլիստներ, բայց մեկնարկային կազմում գերակայում են լեգիոներները

Այս դասակարգման մեջ կարող են ընդգրկվել «Ալաշկերտը», «Ուրարտուն», և առաջնության նորեկ «Վանը»:

Մասնավորապես, «Ալաշկերտը» իր կազմում ունի Արտակ Գրիգորյանի, Տարոն Ոսկանյան, Ռումյան Հովսեփյանի պես ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանի հավաքականի անդամներ են և թիմում եղած լեգիոներներին ոչնչով չեն զիջում: Գրիգորյանն ու Ոսկանյանն իրենց ամուր տեղն ունեն մեկնարկային կազմում, հաճախ են մեկնարկային կազմում ընդգրկվում նաև Հովսեփյանը, Գագիկ Դաղբաշյանը, Գրիգոր Աղեկյանը: Կան փորձառու հայ ֆուտբոլիստներ, ովքեր փոխարինման են դուրս գալիս լեգիոներների փոխարեն, և, այսպես ասած, «եղանակը չեն փչացնում»: «Ալաշկերտի» մեկնարկային կազմի խաղացող է նաև Դավիթ Դավիդյանը, ով Ռուսաստանի քաղաքացի է, բայց եթե հրավեր ստանա հավաքականից, արդեն լեգիոներ չի համարվի:

«Վանի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ են Արգիշտի Պետրոսյանն ու Անդրանիկ Ոսկանյանը, բայց կան մեծ թվով փորձառու հայ ֆուտբոլիստներ, ովքեր, փոխարինման դուրս գալով, նույնպես շատ խաղաժամանակ են ստանում՝ Վահագն Այվազյանը, Միհրան Պետրոսյանը, Դավիթ Ղանդիլյանը, Միհրան Մանասյանը, Էդգար Մովսեսյանը…

Այս թիմերից տարբերվում է «Ուրարտուն», որը Հայաստանում լավագույն մարզադպրոցներից մեկն ունի: «Ուրարտուի» հայտացուցակում հիմնականում ընդգրկվում են սեփական թիմի սաները, բայց նրանցից միայն մեկը՝ Հակոբ Հակոբյանն ունի իր ամուր տեղը մեկնարկային կազմում, իսկ դարպասը պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասապահներից մեկը՝ Արսեն Բեգլարյանը կամ Անատոլի Այվազովը: Սակայն մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Գևորգ Տարախչյանը, Կարեն Մելքոնյան, Էդգար Գրիգորյանը և ուրիշներ, հաճախ են մտնում փոխարինման և բավականին խաղաժամանակ ստանում:

  1. Թիմեր, որոնք ունեն հայ ֆուտբոլիստների և լեգիոներների լավ համադրություն

«Արարատը» և «Փյունիկը» իրենց կազմում ունեն շատ լեգիոներներ, բայց նաև բավականաչափ հայ ֆուտբոլիստներ, որոնց համադրությունը կարող է լավ արդյունք տալ: Ճիշտ է, այս պահին թիմերը առաջնության աղյուսակի տարբեր հատվածներում են՝ «Արարատը» առաջատարների թվում, «Փյունիկը» ավելի հետնապահներին մոտ, բայց վերջիններս նույնպես կարող են բարելավել դիրքերը: «Արարատը» իր կազմում ընդգրկեց «Շիրակի» նախորդ մրցաշրջանի մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնց թվում են Հայաստանի հավաքականի թեկնածու մի քանի ֆուտբոլիստներ: «Փյունիկն» իր կազմում ունի սեփական ակումբի սաներ, ինչպես նաև Արաս Օզբիլիզի պես փորձառու ֆուտբոլիստ: «Արարատի» և «Փյունիկի» մեկնարկային կազմերում մշտապես 4-6 հայ ֆուտբոլիստ լինում է, մի քանիսն էլ դուրս են գալիս փոխարինման: «Փյունիկը» նաև երիտասարդ մի շարք ֆուտբոլիտսների է խաղաժամանակ տրամադրում:

  1. Թիմեր, որոնց կազմում գերակշռում են հայ ֆուտբոլիստները

Ցավոք, այս դասակարգման մեջ են մտնում առաջնության հետնապահները՝ «Գանձասարն» ու «Շիրակը»: Սակայն, «Գանձասարն» արդեն մի քանի տարի է նման քաղաքականություն է վարում, արդեն խաղակցված կազմ ունի և բավականին լավ տպավորություն է թողնում առաջնության հանդիպումներում: Կապանցիների մեկնարկային կազմում մշտապես 8 հայ ֆուտբոլիստ կա, փոխարինման դուրս եկողներն էլ հիմնականում տեղացի ֆուտբոլիստներն են:

«Շիրակը» այս մրցաշրջանից առաջ փոխեց քաղաքականությունը, և այժմ թիմի կազմում միակ լեգոիները Ռուսաստանի քաղաքացի Արտյոմ Գևորգյանն է: Հայտացուցակում կա նաև կոտդիվուարցի Ժունիոր Ավոն, բայց վերջինս վնասվածք ունի: Մյուս խաղացողները «Շիրակի» սաներն են, որոնց թվում մի քանի փորձառու գյումրեցիներ, ինչպես նաև «Ուրարտու» և «Արարատ» ակումբի երիտասարդ սաներ, որոնք վարձավճարով են խաղում Գյումրիի թիմում: Առայժմ արդյունքները հեռու են բավարարից. թիմը 5 խաղում 18 գնդակ է բաց թողել և առաջնությունը լքելու ամենիրական թեկնածուն է:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
649 դիտում

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ

Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն

Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին

Նորատուս գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան տանիքը և նախամուտքի փայտյա առաստաղը․ ԱԻՆ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել է ամեն տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը

Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Վահրամ Դումանյանն ընդունել է ռեկտորների խորհրդի անդամներին եւ լսել նրանց դժգոհությունները նոր օրինագծի մասին

Մարտակերտի շրջանի 29 հանրակրթական դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը՝ 1800 աշակերտով

Սեք­սո­ւալ բնույ­թի բռնի գոր­ծո­ղութ­յուն­ներ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի․ գործը դատարանում է

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը

Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացի