Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից պետությունների նախարարների կոմիտեի Հունաստանի նախագահությամբ կայացած համաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանն իրենց զեկույցներում ներկայացրել են ԱՀ-ի և ՀՀ-ի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ Նրանք կոչ են արել խստագույնս դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան, որի հետևանքով վնասվել են կրթական և մշակութային հաստատություններ, խախտվել է սովորողների կրթության իրավունքը։

Նախարարի տեղակալները, ներկայացնելով ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած ագրեսիան, մատնացույց անելով կարևոր փաստեր, այդ թվում՝ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի օդուժի կողմից Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում գտնվող հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկի՝ Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրետակոծումը, հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում ծննդատան ռմբահարումը, կոչ են արել Եվրոպայի Խորհրդին և անդամ պետություններին խստորեն դատապարտել ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և այն ուղեկցող պատերազմական հանցագործությունները:

ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում կրթության անընդհատության ապահովմանն ուղղված միջոցառումները` նշելով, որ Ադրբեջանն ըստ էության աշխարհում դարձել է առաջին և միակ երկիրը, որ համավարակի՝ որպես միջազգային հանրությանը սպառնացող գլոբալ մարտահրավերի պայմաններում լայնածավալ պատերազմ է սանձազերծել։

«Մշակութային արժեքների նպատակային ոչնչացումը պատերազմական հանցագործություն է: Որևէ հարձակում քաղաքացիական ենթակառույցների, պատմամշակութային վայրերի վրա պետք է անվերապահորեն դատապարտվի միջազգային կառույցների և հանրության կողմից: Այն պետությունը, որ կայացնում է ծննդատուն ռմբահարելու որոշում, դուրս է քաղաքակրթությունից, զուրկ է մշակութային ժառանգությունից: Քաղաքակիրթ աշխարհը վերջապես պետք է հասկանա սա»,- նշել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Ներկայացնելով մշակութային ժառանգության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները՝ նախարարի տեղակալը խոսել է նաև ՀՀ 2020-2025 թթ. մշակութային ռազմավարության հիմնական ուղղությունների մասին, որտեղ առանցքային է նաև մշակութային ժառանգության պահպանումը:

Տեղեկացնենք նաև, որ համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ինչպես նաև աշխարհի շուրջ 30 պետությունների նախարարներ, փոխնախարարներ և այլ պատասխանատուներ։ Համաժողովի նպատակն է ներկայացնել կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի ազդեցությունը կրթության, և կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային ժառանգության վրա, ինչպես նաև քննարկել և կիսվել այդ մարտահրավերներին դիմակայելու Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների փորձառությամբ:

Տպել
392 դիտում

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ

Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն

Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին

Նորատուս գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան տանիքը և նախամուտքի փայտյա առաստաղը․ ԱԻՆ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել է ամեն տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը

Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Վահրամ Դումանյանն ընդունել է ռեկտորների խորհրդի անդամներին եւ լսել նրանց դժգոհությունները նոր օրինագծի մասին

Մարտակերտի շրջանի 29 հանրակրթական դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը՝ 1800 աշակերտով

Սեք­սո­ւալ բնույ­թի բռնի գոր­ծո­ղութ­յուն­ներ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի․ գործը դատարանում է

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը

Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացի

Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար

Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել․ ներդրվել է ավելի քան 100 միլիոն դրամ․ ՀՏԶՀ

Արարատ Միրզոյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

Արաբկիրի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել․ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում