Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. նյութական մեծ վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը (լուսանկարներ)

31/10/2020 schedule09:56

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։


Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով տուժածներ չկան:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում եւ շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:

Տպել
474 դիտում

Սյունիքը պինդ կանգնած է, Սյունիքի համայնքի ղեկավարները գերազանց տիրապետում են իրավիճակին․ Արմեն Խաչատրյան

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 34 զինծառայողի անուն

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում է կատարել

Վարչապետը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել ցանկացած սադրանքի բացառումն ու գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը

Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը

Դատարանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման․ վերջինս չէր մասնակցում նիստին

Այս պահին մենք պետք է ամեն օր աշխատենք, ստեղծենք, հզորացնենք մեր հայրենիքը. Մանե Թանդիլյան

ՌԴ-ն կորոնավիրուսի պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ անդամ երկրներին

Կրեմլը ողջունել է Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը

Գուցե կոնսոլիդացիա է․ Արմեն Խաչատրյանը՝ Վիտալի Բալասանյանի ԱԽ քարտուղար նշանակվելու մասին

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Դա համարում եմ շատ ամոթ երևույթ․ Խաչատրյանը՝ խմբակցությունը լքած պատգամավորների մասին

Փաշինյանն այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, եւ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին. Պուտին

Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանդիպել են ԱԺ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը

Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն