Կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավական մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին. Գալստյան

02/11/2020 schedule13:05

2020 թվականին սպասվում էր 2.3 տոկոս բյուջեի պակասուրդ, իսկ արդեն սեպտեմբերին արված կանխատեսմամբ, համավարակով պայմանավորված, սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ: «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Սա չի ներառում ռազմական դրությամբ պայմանավորված փոփոխությունները»,- նշեց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ Կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավական մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին. «Ըստ դրանց՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին եւ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի եւ դրամավարկային քաղաքականության իրականացումը»։

2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ։

«Համախառն պահանջարկը եւս կվերականգնվի՝ պայմանավորված թե՛ ներքին սպառողական, թե՛ ներդրումային ծախսերով, ինչպես նաեւ արտաքին պահանջարկի որոշակի վերականգնմամբ»,- ասաց Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ներդրումների աճը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր ներդրումներով։

Գալստյանը նշեց, որ ինչպես համավարակի եւ ռազմական դրության հետեւանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ. «Հետեւաբար 2021 թվականի համար կարեւորում ենք ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը»:

Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսության վերականգնման պայմաններում 2021 թվականի հարկաբյուջետային քաղաքականության առանցքային ուղենիշը պետական բյուջեի պակասուրդի նվազեցման եւ միջնաժամկետում ՀՀ Կառավարության պարտքի կրճատման համար պայմանների ապահովումն է:

ԿԲ նախագահն ընդգծեց՝ 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում՝ եւս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոններով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը։

«Նշված քաղաքականությամբ գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,- հավելեց նա։

Տպել
1089 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան