ՀՀ մուտք գործելիս հարկավոր է ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքի սերտիֆիկատ. նոր որոշում

02/11/2020 schedule13:36

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել, հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Այսպես, ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։

Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձևաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում՝ հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։

Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Եթե վերը նշված սահմանված ձևի սերտիֆիկատ առկա չէ, և հոսպիտալացման կարիք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ:

ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:

ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Տպել
809 դիտում

Հայաստանը Հնդկաստանից «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ կգնի. հնդկական մամուլ

Շարունակում ենք առողջապահությունը հասանելի դարձնել մարզերում. Անահիտ Ավանեսյանը Գյումրի է այցելել

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Հարգանքով եմ վերաբերվում ցանկացած պատգամավորի որոշմանը. Վարդանյանը՝ ընդդիմադիրների՝ մանդատներից հրաժարվելու մասին

Քանյեն Քիմին 200 հազար ԱՄՆ դոլար կփոխանցի յուրաքանչյուր ամիս՝ որպես ալիմենտ

AmeriaPhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար

Այս մարդիկ խաբեցին ոչ միայն իրենց ընտրողներին, այլ ողջ հասարակությանը. Նորիկյանը՝ խորհրդարանական ընդդիմության մասին

ՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին (լուսանկարներ)

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշել է, որ ՀՀ պետական կառավարումը մնալու է խորհրդարանական. Իոաննիսյան

Դեկտեմբերի 1-ին փակ կլինի Կիևյան կամուրջը

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Բռնագանձման գումարը վճարելիս Հարկադիր ծառայության ապաարգելադրումը կկատարվի մեկ օրում. ծրագրին միացել է ևս 4 բանկ

Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Լոռիում բեռնատարը մոտ 40 մետր բարձրությունից ընկել է ձորակը. վարորդը տեղում մահացել է

Բոլոր մարզերում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ու հաշվառումը

Տեղի է ունեցել «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողով

Փոխգնդապետ աղջիկը մի քանի տարի չի աշխատել ու աշխատավարձ է ստացել. քրեական հետապնդում՝ նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը նաև Արցախի ուղղությամբ ու կեղծ մեղադրանք ներկայացրել հայկական կողմին. ԱՀ ՊՆ

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին

Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է տեղում, Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է

Ուրախությամբ պիտի նշեմ, որ Արցախն ունի ձևավորված ոստիկանական համակարգ և բարեխիղճ ծառայողներ. ԱՀ ՆԳ նախարար

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ ՌԴ զորախումբը կանխակալ վերաբերմունք ունի և պահանջում է չկիրառել Լեռնային Ղարաբաղ անունը

Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ. ՊՆ

Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու գերմանացի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Սյունիքի մարզում ձյուն է տեղում

Նոր Խարբերդի տներից մեկում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել (լուսանկարներ)

««Եվրատեսիլի» 8 հազար դրամ արժողությամբ տոմսը վերավաճառում են 30-50 հազար դրամով». քաղաքացիներն ահազանգում են

ԱԱ-2022. A խմբի հանդիպումներն ավարտվեցին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը․ հաստատվել է հաստիքացուցակը

Շքեղ համերգ, լեփ-լեցուն դահլիճ, պայթող ծափեր, անվերջանալի «բրավոներ». աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում

Ոսկեհասկ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

ՀՀ-ում այլազգիները սպասարկման ոլորտում շփվում են իրենց լեզվով, տեղի բնակչությունը դժգոհում է. ինչ է ասում «Լեզվի» օրենքը

2021-22թթ. 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման համար

Ռոման Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն

ՀՀ վարչապետը նոր օգնական ունի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել