Այն երկրները, որ պետք է սանկցիաներ կիրառեն, ֆոսֆորային զենքի ակտիվ կիրառողներից են․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ֆոսֆորային զենքերի կիրառումը Արցախի անտառային տարածքներում սովորութային եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այն արգելված է նաեւ միջազգային կոնկրետ պայմանագրով, եւ դասվում է պատերազմական հանցագործությունների շարքին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ չնայած այս կարգավորումներին՝ մինչ օրս չի եղել մի պետություն,  որի նկատմամբ կիրառվել է պատժամիջոց այս զինատեսակի գործածման համար։ «Եւ թերեւս, պատճառը քաղաքական է․ այն երկրները, որոնք պետք է հետեւողական լինեին արգելված զենքի կիրառման հետեւանքները գործի դնելու հարցում, զենքի հենց ակտիվ կիրառողներից են, ուստի, այս զինատեակների կիրառումը չի զուգակցվում պատժամիջոցներով։ Կարող եմ ասել միայն, որ բազում պետություններ խրախուսում են վավերացնել դրա արգելքի վերաբերյալ Կոնվենցիան, բայց եթե վարերացում չկա, դժվար է կիրառողներին կառավարելի դաշտ բերել»,- ասաց Սահակյանը։

Նշենք, որ ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է, իսկ ֆոսֆորային զենքերը՝ զանգվածային ոչնչացման միջոցներ։ Դրանք կարող են հանգեցնել ոսկորների եւ ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաեւ՝ հյուսվածքների մահվան: Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է խորը այրվածքներ, անգամ՝ մահացու վնասվածքներ ստանալ։ Այն կարող է դառնալ նաեւ բնապահպանական լուրջ աղետի պատճառ։

Թեմայի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․

- Տիկի՛ն Սահակյան, միջազգային կոնկրետ ի՞նչ պայմանագրի, ո՞ր նորմերի խախտում է ֆոսֆորային զենքերի կիրառումը։

- Գոյություն ունի Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո ընդունված Կոնվենցիա, որը վերաբերում է որոշակի զենքերի օգտագործման արգելքին, եւ այս Կոնվենցիային կից ընդունվել են արձանագրություններ։ Խոսքը, մասնավորապես, «Հրկիզվող զենքերի օգտագործման արգելքի մասին» 3-րդ արձանագրության մասին է, ըստ որի՝ այդպիսին են այն զենքերն ու զինամթերքները, որոնք նախատեսված են առարկաներ հրկիզելու կամ մարդկանց այրվածքներ պատճառելու համար, օգտագործվում են ջերմության, բոցի, դրանց համադրության եւ հիմնականում քիմիական ռեակցիայի միջոցով։ Հետագայում այս կոնվենցիոնալ դրույթին տրվել է մեկնաբանություն, եւ հստակ արձանագրվել է, որ սպիտակ ֆոսֆորը դասվում է սրանց թվին։ Նշեմ, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը այս կոնվենցիան չեն վավերացրել։ Իհարկե, քաղաքացիական անձանց շրջանում ֆոսֆորային զենքերի օգտագործումը նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով է կարգավորվում, եւ թե՛ Human right watch կազմակերպությունը, թե՛ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բազմիցս դիրքորոշումներ են արտահայտել, ըստ որոնց՝ այս զինատեսակի օգտագործումը ոչ զինվորական թիրախների նկատմամբ արգելված է եւ ավելորդ տառապանք է պատճառում քաղաքացիական անձանց։

- Վավերացրած չլինելը պատասխանատվության ենթարկելու առումով խոչընդոտ հանդիսանո՞ւմ է։

- Համաձայնագրի դեպքում որոշակի խնդիրներ առաջ է բերում, բայց սովորութային իրավունքի խախտումների կոնտեքստում դա չի կարող հանգեցնել պատասխանատվության ենթարկելուց ազատելուն, պարզապես սովորութային իրավունքով որոշ դրսեւորումներ չեն պաշտպանվում, այն ավելի նեղ է, քան Համաձայնագիրը, եւ այդ պայմաններում որոշ երկրներ, վավերացրած չլինելով, սկսում են ֆոսֆորային զենքերի լայն կիրառումը։ Մասսայական կիրառություն եղել է, օրինակ, ԱՄՆ-ի, Իսրայելի կողմից, նաեւ՝ Սիրիայում, Աֆղանստանում դարձյալ ամերիկյան ուժերի կողմից։ Այն պետությունները, որ խուսափում են Կոնվենցիան վավերացնելուց, այն դիրքորոշման են, որ ֆոսֆորային զենքերի՝ ռազմական նպատակներով օգտագործումը որոշ իրավիճակներում կարող է թույլատրելի լինել։ Բայց հասկանալի է, որ միջազգային պայմանագրի գոյությունն ինքնին ցույց է տալիս, որ դրա գործածությունը ցանկալի չէ, եւ պայմանագրային հիմունքներով պետությունների ճնշող մեծամասնությունը կոնսենսուս է ձեռք բերել դրանց օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ։ Վավերացրած պետությունների քանակը 115 է, ինչը բավականին ներկայացուցչական թիվ է, որպեսզի ցուցադրվի այդ զինատեսակի գործածության վերաբերյալ պետությունների վերաբերմունքը․ մեծամասնությունը դա անթույլատրելի է համարում։

- Այդ դեպքում Հայաստանը խախտումը բարձրաձայնելու ի՞նչ հնարավորություն ունի։

- Խնդիրն այն է, որ քաղաքացիական անձանց շրջանում տառապանք պատճառելու, բնաջնջման միտում է առկա, որովհետեւ այդ զինատեսակը օգտագործվել է անտառներում, որտեղ հստակ զինվորական օբյեկտներ չկան, հակառակը, տեղակայված են բնակիչներ, որոնք նույն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվում են։ Նման պայմաններում մենք դարձյալ հայտնվում ենք նույն՝ պատերազմական հանցագործությունների դաշտում։ Սրա առնչությամբ պետք է տեղեկություն ուղարկվի միջազգային կառույցներին, ապացույցների շարքը համալրվի, որպեսզի հետագայում հետեւողական գտնվենք ադրբեջանական հրամանատարական կազմի քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, առնվազն՝ ներպետական ընթացակարգերով դրան հասնելը իրատեսական է, ընդ որում, ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ այլ երկրներում։

- ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենկյակը ինչ-որ անելիք ունի՞ այս առումով։

- ՄԱԿ-ի տարբեր կառույցներ պետք է խիստ դատապարտող հայտարարությամբ հանդես գան, որպեսզի չխրախուսեն ֆոսֆորային զենքերի հետագա գործածումը՝ անկախ այդ Կոնվենցիայի՝ Ադրբեջանի կամ Հայաստանի կողմից վավերացրած չլինելու հանգամանքից։

- Իսկ Եվրոպական դատարանի ի՞նչ լծակներ կարելի է օգտագործել, սկսած վարույթների շրջանակում այս հանգամանքը որպես ապացույց պետք է ներկայացվի՞։

-Այո, որոշ գործընթացներում ունեն ապացուցողական նշանակություն, եւ մենք՝ իրավապաշտպաններս, Եվրոպական դատարանին իրազեկել ենք օգտագործվող զինատեսակների մասին, բայց կա նաեւ հնարավորություն, որ միջպետական գանգատի շրջանակում ուղղակի պահանջ ներկայացվի, որ Ադրբեջանը զերծ մնա սպիտակ ֆոսֆորի օգտագործումից։ Մենք գիտենք, որ Դատարանը, կիրառելով հրատապ միջոց, արգելել էր Ադրբեջանին թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, սակայն Ադրբեջանը, ըստ էության, դեռեւս անտեսում է Դատարանի այդ պահանջը։ Զուտ իրավական գործընթացներում կարելի է պահանջվող միջոցների ցանկը համալրել նաեւ բնապահպանական եւ մարդկային աղետներ առաջ բերող զինատեսակների կիրառելու արգելքով։

Տպել
4045 դիտում

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերների մասին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը