«Հաճելին օգտակարի հետ»՝ հանուն զինվորների․ հարցն ու դրա պատասխանը՝ «Հայաստան» հիմնադրամին հաղորդագրություն ուղարկելով

«Հաճելին օգտակարի հետ»․ շատերիս ծանոթ այս արտահայտությունը պարզվում է՝ նաեւ ֆեյսբուքյան տիրույթում է շատ հայտնի ու այսօր ծառայում է հաճելի ու օգտակար գործի։

Բավականին երկար ժամանակ գործող «Հաճելին օգտակարի հետ» անվանումով ֆեյսբուքյան էջը մինչեւ պատերազմը տարբեր ինֆորմատիվ լուրեր ու պատմական տեղեկություններ էր տարածում։ Պատերազմական օրերին էլ, ինչպես հայկական բոլոր լրատվամիջոցներն ու առանձին խմբերը, այս էջը եւս ակտիվորեն լուսաբանում է մեր երկրում կատարվողը։

Իսկ երեկվանից այս էջը միացել է «Մենք ենք, մեր սահմանները» համազգային նախաձեռնությանը․ մոտիվացնում է միաժամանակ համակարգելով խմբակիցների կատարած փոխանցումները «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Խմբի անդամները Հայաստանի, Արցախի եւ ամբողջ աշխարհի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը հաղորդագրությամբ ուղարկում են հիմնադրամի համարին (ամեն հարց ուղարկելով՝ կատարում 1000 դրամի փոխանցում), ապա սքրինշոթով հարցը տեղադրում խմբում։ Հարցի պատասխանը եւս ցանկացողները ուղարկում են հաղորդագրության ձեւով եւ կրկին տեղադրում այդ պատասխանի սքրինշոթը։

Չելենջի մասնակիցները դեռ ընդամենը 6 հարց են տեղադրել, որոնց մեծ մասը Արցախի մասին է։

Առաջին հարցը օգտատերերից Քրիստինե Թովմասյանն է տեղադրել․ «Ինչո՞ւ է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կոչվում նաեւ Ղազանչեցոց»։ Մի քանի ժամ հետո «Հաճելին օգտակարի հետ» խմբի ադմինը տեղադրել է Շուշիի եկեղեցու մասին հարցի պատասխանը, քանի որ հանգանակության առաջին «պատասխանող» մասնակիցը ինքն է եղել։ «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կոչվում է նաեւ Ղազնչեցոց, քանի որ այն կառուցել են Պարսկաստանի Ղազնաչի գյուղից Շուշի գաղթած հայերը»։

Հաջորդ հարցը՝ Արցախի լեռնային հատվածը կոչվում է նաեւ «Ղարաբաղ» (Սև այգի), իսկ ինչպե՞ս է կոչվում Արցախի հարթավայրային մասը: - Արցախի հարթավայրային մասը կոչվում է «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի):

Օգտատերերից Կարեն Եղիազարյանն էլ հաղորդագրությամբ հարցրել է, թե ո՞ր թվականին է տեղադրվել «Դեդո-բաբո» կամ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը: Ովքե՞ր են հուշարձանի քանդակագործն ու ճարտարապետը: - Հանգանակությամբ արդեն տեղադրվել է նաեւ այդ հարցի պատասխանը։ «Դեդո-բաբո» կամ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։


Հանգանակության տեսքով հետաքրքրիր ու ինֆորմատիվ հարցուպատասխանը շարունակվում է։

Տպել
1283 դիտում

Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

ԱԷԿ է այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունը (լուսանկարներ)

Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է ճգնաժամերին արագ արձագանքման համար կարողությունների հզորացման անհրաժեշտությունը

Որպես լուսավորության առաքյալներ՝ առաջնորդում եք մի ամբողջ սերնդի. Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ

Հոկտեմբերի 1-ից ստուգումների մասին փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները կծանուցվեն էլեկտրոնային եղանակով

Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը

Անգնահատելի է ձեր ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

ՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

Աշգաբադում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Կեղծ արձանագրություն կազմելու համար ՃՈ 3 ծառայողի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

Երևանը երգում է Ֆորշի համար․ արտիստի 55-ամյակին նվիրված երեկո կկազմակերպվի

Վահրամ Դումանյանը և Արթուր Մարտիրոսյանը Կիպրոսում մասնակցելու են ՄԱԿ-ի ԵՏՀ 9-րդ համաժողովին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը

ՀՀ նախագահն ու Գրոսին անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

Ադրբեջանը հարձակվել և օկուպացրել է Հայաստանի տարածքներ, բայց ԵՄ-ը պատժամիջոցներ չի դիտարկում. Բորել. «Ազատություն»

Լուսավորման աշխատանքներ են Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հարակից տարածքներում (լուսանկարներ)

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը

Ովքեր տարկետում կստանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 101 զինծառայողից 61-ը դուրս է գրվել. չկան ծանր վիճակում գտնվողներ

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին

Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի հացի փռերից մեկում

ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները

Ցանկանում եմ, որ ամեն պահի յուրաքանչյուրդ, ըստ արժանվույն, գնահատված զգաք ձեզ. Հակոբ Արշակյանի ուղերձը

ԱԺ-ն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախագիծն ամբողջությամբ ընդունեց

Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջեւ դեսպանի ու թարգմանչի դերը. Ալեն Սիմոնյանը՝ ուսուցիչներին

Խուլիգանության համար 1 տարի շարունակ հետախուզվողը հայտնաբերվել է հիվանդանոցում

Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին է ներկայացրել աշխատանքի նոր մոդելը

Հայաստանում մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի հանդիպումը (լուսանկարներ)

Դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս առաքելությունը կրկնակի կարևոր է, ձերը՝ առավել քան. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի

Իջևան քաղաքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ-ի դեսպանը քննարկել են համագործակցությունը զարգացնելու օրակարգը

Դուք այն կամուրջն եք, որը պետք է ապահովի սերունդների միջև գիտելիքի և առաքինության անխաթար կապը. ՀՀ նախագահի ուղերձը

Այրվել է Սոլակից Բջնի գյուղի դաշտեր տանող ավտոճանապարհի խոտածածկ հատվածը

Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դրա հենասյունը հանդիսացող ուսուցչին. վարչապետ

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Հրդեհ է բռնկվել Բենիամին գյուղի պոմպակայանում

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին

Ուժգին երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ տարածքում