Նախնական հաշվարկով՝ վնասվել է 13․800 անշարժ եւ 2100 շարժական գույք․ ԱՀ ՄԻՊ-ը տվյալներ է հայտնում

Ադրբեջանական զինված ուժերի հարվածների հետեւանքով մարդկային կորուստների եւ վիրավորների զգալի մասը արձանագրվել է կասետային արգելված զինատեսակներից։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ նախնական հաշվարկով՝ առ այսօր զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 144-ը․ «Տեղեկություն ունենք մի շարք վայրերում դիվերսիոն խմբերի մուտքգործման մասին, բայց քանի դեռ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, չենք կարողանում պարզել բոլոր հանգամանքները»։

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Շուշիում ինտենսիվ մարտեր են ընթացել, որոնց հետեւանքով առկա են վիրավորներ եւ բավականին մեծ ծավալի ավերածություններ քաղաքացիական օբյեկտների շրջանում․ «Թիրախավորման տակ է եղել նաեւ Մարտունի քաղաքը, առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտների շրջանում, բայց բարեբախտաբար, այնտեղ մարդկային վնասներ չունենք, թիրախի տակ են եղել նաեւ գյուղական համայնքներ, սակայն այնտեղ եւս մարդկային կորուստներ չեն արձանագրվել»,- ասաց Բեգլարյանը։

Երեկ օրվա ընթացքում հերթական անգամ թիրախավորվել էր նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետեւանքով վիրավորվել էր երկու քաղաքացիական անձ․ «Մեկը արձանագրվել է ծննդատան հարակից տարածքում՝ հանրային վայրում, մյուսը՝ կենտրոնական շուկայի հարակից հատվածում՝ բնակելի տարածքում, սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական հայտնի սկզբունքների եւ նաեւ հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընդունված այն համաձայնությանը, որ քաղաքացիական օբյեկտները չեն թիրախավորվելու։ Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ սա հերթական ապացույց է այն բանի, որ Ադրբեջանը չի պահում հատկապես միջազգային մարդասիրական իրավունքի կանոններրը եւ քաղաքական պայմանավորվածությունները։

Խոսելով քաղաքացիական օբյեկտների վնասների մասին՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հայտնեց, որ նախնական համեստ հաշվարկով վնասվել է 13 հազար 800 անշարժ մասնավոր գույք, հիմնականում՝ տներ, եւ 2100 շարժական գույք՝ մեքենաներ։ Վնասվել են ավելի քան 3100 քաղաքացիական ենթակառուցվածք, ինչպիսիք են հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտները՝ էլեկտրամատակարարման կայաններ, կապի ցանցեր, ջրամատակարարման եւ գազամատակարարման խողովակներ, կամուրջներ։ Նոյեմբերի 2-ի դրությամբ՝ վնասվել է 61 դպրոց եւ 10 մանկապարտեզ։

Տպել
1037 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին