Երբ թշնամին մեկ փամփուշտ է ուղղում մեր զինվորի կողմը, այդ պահին ծնվում են հազարավոր այլ հայ զինվորներ. Շմավոն Գրիգորյան

Պատերազմը սկսվելու առաջին օրերից, երբ հազարավոր մարդիկ կամավորագրվում էին ու մեկնում առաջնագիծ, նրանց թվում էին նաև արվեստի ոլորտի մարդիկ, որոնցից ոմանք մինչև հիմա էլ շարունակում են մնալ այնտեղ, շատերն էլ կամավորագրվել ու սպասում են իրենց հերթին:  

«Որքան էլ տարօրինակ թվար մեզ, բայց երկու օրվա մեջ մեր ձեռքի իսկական զենքը դարձավ մեր երաժշտական գործիքը, իսկ փամփուշտների կրակոցները՝ երաժշտական հնչյունները»․ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտ՝ ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, որը իր 5 երաժիշտ ընկերների հետ առաջնագիծ մեկնած արվեստագետների թվում էր: Նրանք վերջերս են վերադարձել այնտեղից, սակայն՝ կրկին գնալու մտադրությամբ:

Շմավոն Գրիգորյանի հետ զրուցել ենք առաջնագիծ մեկնելու որոշման, այնտեղ ունեցած զգացողությունների, առաջիկա անելիքների և այլ հարցերի շուրջ:

- Շմավոն, Դուք այն արվեստագետներից եք, որ պատերազմի առաջին օրերին զենք վերցրիք և, որպես կամավոր, շտապեցիք առաջնագիծ: Լինելով արվեստի մարդ՝ ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը:

- Վեց երաժիշտ ընկերներով որոշումը կայացրինք հենց պատերազմը սկսվելու օրը: (Շմավոն Գրիգորյան, Դավիթ Թադևոսյան, Արամ Պողոսյան, Ռոման Շահինյան, Կարեն Սարգսյան, Վիգեն Հարությունյան): Քանի որ ոչ բոլորս էինք ծառայած ու ոչ բոլորս էինք զենքին ծանոթ ընդհանրապես, առաջին քայլը, որ մենք ուզում էինք անել, ինչ-որ մի ձև զորավարժությունների մասնակցելն էր, որպեսզի պատրաստվեինք: Բայց Էնպես ստացվեց, որ երկրորդ օրն արդեն հայտնվեցինք համապատասխան տեղում՝ սահմանին: Երկու օրվա մեջ արդեն մենք մեզ զգում էինք պատրաստ, քանի որ գտնվում էինք իսկական հերոսների կողքին, որոնք մասնակցություն էին ունեցել նաև նախկին պատերազմներին ու այն պատրաստված երիտասարդների կողքին, որոնք տասը տարի մեզնից փոքր էին: Որքան էլ տարօրինակ թվար մեզ, բայց երկու օրվա մեջ մեր ձեռքի իսկական զենքը դարձավ մեր երաժշտական գործիքը, իսկ փամփուշտների կրակոցները՝ հնչյունները երաժշտական: Եվ այդ ժամանակ հասկացանք, որ բոլորս ցանկացած պահի պատրաստ ենք լինել այնտեղ, որտեղ չէինք պատկերացնում: 18 օր մնացինք դիրքերում: Թե ինչ կատարվեց այնտեղ, ինչ տեսանք, ինչերի ականատես եղանք, դեռևս չեմ պատրաստվում ասել, բայց մի բան հասկացանք, որ եթե մենք՝ արվեստագետներս, լինելով ծայրահեղ հեռու պատերազմական դաշտից, երբեք մեր ձեռքը զենք վերցրած չլինելով, գնացինք այդ քայլին, ուրեմն ցանկացած հայ ցանկացած պահի զինվոր է: Աստված տա՝ դրա անհրաժեշտությունը երբեք չլինի:

Իսկ երբ խաղաղ Երևանից ուղևորվեցիք դեպի պատերազմող Արցախ, ի՞նչ զգացողություններ ունեիք այդ պահին:

- Անկեղծ ասեմ՝ վախ: Եվ ես կարծում եմ, որ գրեթե բոլորը, ովքեր առաջին անգամ են նման բանի ականատես լինում, ունենում են այդ զգացողությունը, և բնական է դա: Երբեք չեմ մոռանա նաև առաջին տագնապը, որ հնչեց: Սկզբում՝ անսովոր, բայց հետո նաև սովորական դարձան կրակոցներն ու պայթյունները, ու ես դրանք սկսել էի նմանեցնել սիմֆոնիկ նվագախմբի ուժեղ հարվածային գործիքների արձակած ձայներին:

- Հայ ժողովրդին, հայ ռազմին հատուկ է երգ ու պարով պատերազմ մղելը: Թեև Դուք նշեցիք, որ ձեր երաժշտական գործիքները ձեր ձեռքի իսկական զենքներ էին այն օրերին, երբ առաջնագծում էիք, բայց, այնուհանդերձ, հետաքրքիր է իմանալ՝ երաժշտական գործիքներ ձեզ հետ տարե՞լ էիք:

- Բնականաբար՝ ոչ:

- Չկար հնարավորությո՞ւն, թե՞ պարզապես չէիք վերցրել:

- Դրա ժամանակն ուղղակի չէր լինի, եթե նույնիսկ վերցրած լինեինք: Եղել են դրվագներ, երբ ինչ-որ պահի երգել ենք, սուլել, մեր ոգևորությունն ենք ցույց տվել, բայց երաժշտական գործիք վերցնելու ժամանակը չէր: Արդեն մեկ ամսից ավելի է՝ ես երաժշտական գործիք ձեռքս չեմ վերցրել: Ավելի ճիշտ՝ վերադառնալուց հետո մեկ անգամ է նման դեպք եղել, երբ կարոտած ձեռքս վերցրի, բայց ինչ-որ մի բան խանգարում էր, ու դեռ պատրաստ չեմ, ցավոք սրտի:

 

- Ականատեսի աչքով ասեք՝ բա՞րձր է մեր զինվորների մարտական ոգին:

- Մեր ժամկետային զինծառայողները պատերազմը սկսելուց ի վեր այլևս ժամկետայիններ չեն, նրանք այդ օրվանից կամավորներ են: Ի՞նչ է ասել ժամկետային զինծառայող, որ պարտադրված է ծառայել: Այնտեղ ոչ մեկը իրեն պարտադրված չի զգում, հավատացեք: Զինվորներ կային, որ վիրավոր ու վատառողջ վիաճակում անգամ, որոնք կարող էին հետ գալ, չէին ցանկանում, տեղում բուժօգնություն էի ստանում ու նորից վերադառնում շարք: Ու ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա չեն կամավորագրվել, անեն դա ու ցանկացած պահի պատրաստ լինեն սահման գնալու:

- Շա՞տ են մշակույթի գործիչները, որոնք պատրաստակամ են մեկնել առաջնագիծ:

- Ես կարծում եմ՝ շատ են: Այսինքն՝ իմ շրջապատում չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ իր կարիքը լինի, ու նա թերանա:

- Մեր նախնական զրույցում նշեցիք, որ թիկունքում անելիքներ ունեիք, դրա համար եք վերադարձել: Քանի դեռ այստեղ եք, հնարավո՞ր է՝ հանդես գաք նաև համերգային ծրագրով՝ հասույթը փոխանցելով Արցախին:

- Բնականաբար, նաև դրան ենք պատրաստվում: Մոտ ապագայում կանենք նման մի բան: Բայց ավելի շատ ամեն րոպե մտածում ենք, որ օր առաջ ավարտվի պատերազմը, և մեծ ոգևորությամբ հաղթանակի համերգ ունենանք: Ու մենք վստահ ենք, որ հաղթանակը շատ մոտ է:

- Մենք տեսնում ենք, որ մշակույթի շատ գործիչներ կամավոր ներգարվվել են տարբեր նախաձեռնություններում՝ այդ կերպ փորձելով օգտակար լինել բանակին: Մասնավորապես նրանք հավաքում են սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ և ուղարկում Արցախ: Դասական երաժշտությունը ներկայացնող արվեստագետները ե՞ւս ներգրավված են նման նախաձեռնություններում:

- Բնականաբար: Այսօր յուրաքանչյուր ոք իր տեղում փորձում է ինչ-որ մի բան անել: Անգամ շատ երաժիշտներ կան, որոնք հավաքվածը իրենց ձեռքով տանում հասցնում են Արցախ ու հետ գալիս: Եթե ես անձամբ իմ աչքով տեսած չլինեի, գուցե հավատայի այն խոսակցություններին, որ այնտեղ սննդի, հագուստի խնդիր կա, բայց իմ աչքով եմ տեսել, որ նման խնդիրներ չկան, և դա հենց թիկունքի շնորհիվ է: Շատ քիչ դժգոհություններ եմ լսել, բայց դրանք հազվադեպ են: Դա էլ մարդու տեսակից է: Այնտեղ կա ամեն ինչ, որովհետև բոլորը համախմբված են՝ իրենց հնարավորությունների սահմանում:

- Այսինքն՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ երբ արտաքին թշնամին սկսում է հոխորտալ, մենք միաբան ենք:

- Միանշանակ, և հենց դա է մեր առավելությունը թշնամու նկատմաբ: Ես չեմ կարծում, որ մեր թշնամին այս կերպ համախմբված է: Շատ է ասվում, որ մեր մեկ զինվորը թշնամու հարյուր զինվորի է հավասար, ու, բնականաբար, դա այդպես է: Բայց մի բան կուզեմ, որ թշնամին իմանա ու ինձ թվում է՝ արդեն գիտի, որ եթե մեկ փամփուշտ է ուղղում մեր հայ զինվորի կողմը, այդ պահին ծնվում են ուրիշ հազարավոր հայ զինվորներ: Եվ մեր ուժը հենց սրա մեջ է:

- Շմավոն, և վերջին հարցը. պատրաստվո՞ւմ եք նորից գնալ:

- Իհարկե, մենք կամավորներ ենք, ու մեր հետ գալու նպատակն այն էր, որ այստեղ՝ թիկունքում, որոշակի անելիքներ ունեինք՝ կրկին հօգուտ Արցախի: Դրանք ավարտելուց հետո նորից կգնանք: Ցանկացած մարդ, որը ինչ-ինչ պատճառներով հետ է եկել այնտեղից, ամեն րոպե նորից պատրաստ է գնալ: Եվ նաև շատ կարևոր է, որ յուրաքանչյուր կամավոր լինի այնտեղ, որտեղ իսկապես պետքական կլինի: Թեպետ ամեն առավոտ յուրաքանչյուրս արթնանում է այն հույսով, որ կավարտվի այս ամենը, ու դրա կարիքը չի լինի:

Տպել
3524 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում