ՀՀ-ին փոխանցված 29 զինծառայողներից այս պահին պարզվել է միայն 4-ի ինքնությունը․ Ռ․ Վարդանյան

Հոկտեմբերի 29-ին Հայաստանին փոխանցված զոհված 29 զինծառայողներից այս պահին պարզվել է միայն 4-ի ինքնությունը։

Քննչական կոմիտեի քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ 4-ի դիերը ճանաչվել են ընտանիքի կողմից եւ փոխանցվել հարազատներին․ «Կային ածխացած դիականեր, անդամահատված դիակներ, Զինվորական քննչական վարչության եւ պաշտպանության նախարարության մեր գործընկերների համատեղ ջանքերի արդյունքում 4-ի ինքնությունը պարզվել է, դին ճանաչել է հարազատների կողմից»։

Վադանյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե որոշել են մասնակցել զինծառայողների դիերի հանձման գործընթացին եւ տեղում իրականացրել քննչական գործողություններ, ինչից հետո նշանակվել են փորձաքննություններ։ Դրանց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել։

ՔԿ պաշտոնյանի խոսքով՝ ողջ գործընթացը տեսանկարահանել եւ լուսանկարահանել են, որպեսզի հետագայում Ադրբեջանը չկարողանա կասկածի տակ դնել մեր կողմից ներկայացվող ապացույցները, ինչպես արել է Ապրիլյան պատերազմի ժամանակ․ «Մենք տեղում ամբողջը տեսանկարահանել ենք հենց այն պահից սկսած, երբ իրենց կողմից հանձնվել են դիերը, անմիջապես բացվել են եւ դատաբժշկական փորձագետի, ընթերակաների ներկայությամբ իրականացվել է արտաքին զննություն, լուսանկարում, եւ համապատասխան փաթեթավորում իրականացվելուց հետո աճյունները տեղափոխվել են փորձագետի կենտրոն, որտեղ բացվել են, եւ բացառվում է այլ տեսակի միջամտություն այս ընթացքում»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողի մարմին եւ 1 քաղաքացիական անձ։

Տպել
1219 դիտում

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն

15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար (տեսանյութ)

Ֆիզուլիում ականի պայթյունից 4 ադբեջանցի է զոհվել

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի. ՊԵԿ

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր. նախնական արժեքը՝ 10.000 Ֆունտ սթերլինգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՀՀ ՄԻՊ