Բաղրամյան պողոտայում երեկվա ողբերգական վթարից տուժածներից մեկը 10-ամյա երեխա է․ հարուցվել է քրեական գործ

Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը տեղեկացրեց, որ ավտոպատահարի հետևանքով 4 անձ մահացել է տեղում, իսկ 3 վարորդները և ուղևորներից 2-ը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններ։

Մարմնական վնասվածք ստացած անձանցից մեկը 10-ամյա տղա է։  «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ նա վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։

Եգանյանի փոխանցմամբ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, իսկ ավտովթարի մասնակից ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 5-ին` ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում «Մերսեդսես», «Սուզուկի» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի էր ունեցել խոշոր ավտովթար։

Տպել
804 դիտում

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները

Սահադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com

Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր

Իրանում «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրենը հայտարարել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու մասին

«Հայ երգը դարերից». նոր նախագիծ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբից

Հայաստանը պահեք`սահմանը ատամներով բռնած, սահմանին սիրահարված, ու սահմանին միշտ մի կյանք պարտք

Լեռնային Ղարաբախում շուրջ 100 խաղաղապահ պատվաստվել է «Спутник-V» պատվաստանյութով. ՌԴ ՊՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-ից 15 աստիճանով

Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար. «Արմենպրես»

Լերմոնտովոյին հարակից անտառից ապօրինաբար ծառեր են հատվել

Արծվանիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՊԵԿ-ում քննարկվել է զարգացման եվ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Շաբաթ օրը մեզ կընդունեն արդեն վարչապետի ֆորմատով. ավարտվեց ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը

 «Մեկ օր հրաշքի մեջ». իրականացվել է բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Ժամանակավոր արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ. ՊԵԿ

Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում արված իր «բոմժ» արտահայտությանը

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նախարարությունը հրապարակել է Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Ադրբեջանական կողմը 2 զինծառայողի դի է փոխանցել

Գյումրիում առատ ձյուն է տեղում, փողոցների մաքրման համար աշխատում է 20 միավոր տեխնիկա (լուսանկարներ)

Գյումրու Պարոնյան փողոցում մեքենա է այրվել

Արագածի տարածաշրջանում բուք է, տեսանելիությունը՝ 20 մետր

Գոռավանում տուն է հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել է 295, մահացել՝ 13 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 340 բեռնատար է կուտակվել

ՀՀ ժամանելիս օդանավակայանում պետք է ներկայացնել ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ. հրաժարվողը կենթարկվի պարտադիր մեկուսացման

Հրդեհ անասնագոմում. անկել են խոշոր եղջերավորներ ու հավեր, այրվել՝ հացատան կահույքն ու անասնակերը

Պայթեցումներ կիրականացվեն Ասկերանում, Խնածախում և Այգեստանում, պայթյունների ձայները կլսվեն նաև Ստեփանակերտում. ԱՀ ԱԻՊԾ

Էջմիածնում բնակարան է հրդեհվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

Դատապարտելի են այսօր Գյումրիում Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիներին ուղղված վիրավորական ձևակերպումները. ՄԻՊ

Տուֆաշենցի անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել. մայրը հաբեցողությունից բուժվել չի ուզում, հորը դեռ չեն գտել

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք կարող են ձմռանը փոխել ակումբային գրանցումը

Արեւածաղկի սերմ էր կճպում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել․ գողացել են Գեւորգ Էմինի քանդակի իրական պերսոնաժ կատվին

Արցախի կարգավիճակը չի կարող մնալ ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև քննարկվող հարց, Մինսկի խումբը ռեստարտ կապրի.ԼՀԿ

Իշխանությունը անդրկուլիսյան բանակցություններ է ունենում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ․ ենթադրում է քաղաքագետը