Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է

06/11/2020 schedule21:09

Նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է։ Օրվա համատեքստում ՀՀ շրջակա միջավայրի նածարարությունը հարկ է համարել անդրադառնալ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացած բնապահպանական վնասներին։

Այսպես՝ պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները, որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։
Ադրբեջանական կողմի բարբարոսական գործողությունների արդյունքում տուժել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքի անտառային խոշոր հատվածներ, այդ թվում նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։

Այսպես՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ հրահրված պատերազմի հետևանքով Ադրբեջանի թշնամական գործողությունները հանգեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառների հրդեհմանը։

Հրդեհվել է Տավուշի մարզի «Արծվաբերդի» անտառտնտեսության շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք։ Այդ անտառներն ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով հրդեհվել է նաև 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության տարածքում։ 

Զգալի վնասներ են հասցվել նաև Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիիռակոծումների հետևանքով  «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամի 3 տարածքներ՝ 5 հա, 20հա և 40 հա մակերեսներով։ Արդյունքում, միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։ 
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռևս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։

Այս պահին առկա տվյալներով ՀՀ և ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաև բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետևանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլև աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։  

ՇՄ նախարարությունը նշում է, որ Ֆոսֆորային տարրով հագեցած քիմիական զենքի կիրառումն առաջացնում է երկարաժամկետ բնապահպանական աղետի ռիսկ, քանի որ հանդիսանում է կայուն աղտոտիչ։ 

Ֆոսֆորը ներծծվում է բնական միջավայրի բաղադրիչների (ջուր, հող, բուսականություն, կենդանիներ) մեջ և տարիներ շարունակ կործանարար ազդեցություն թողնում էկոհամակարգի բոլոր օղակների վրա։
Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը հանդիսանում է աշխարհի կենսաբազմազանության 25 թեժ կետերից մեկը՝ այս պահին այն կանգնած է էկոհամակարգերի և կենսաբազմազանության ոչնչացման լրջագույն սպառնալիքի առաջ: 

ՄԱԿ-ի կողմից հռչակված «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրվա համատեքստում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային բնապահպանական խոշոր կառույցներին, միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ և ԱՀ տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող էկոցիդը կանգնեցնելու և արգելված զինատեսակներ և միջոցներ կիրառող կողմին խստագույն պատասխանատվության կանչելու ուղղությամբ։

Տպել
646 դիտում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նարինե Հովակիմյանը բացարկ չհայտնեց

Հայտնի են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ղեկավարների անունները

Դժբախտ պատահար Վանաձորում. բեռնիչի կողաշրջման հետևանքով վարորդը մահացել է

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը

Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, գրանցվել է 27 մահ

Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է (լուսանկարներ)

ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել ճանապարհը. ՄԻՊ

Հայտնի են Գորիսում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 քաղաքական ուժերը

«Քաղաքացիական պայմանագիրը» հայտնում է երեք համայնքում գրանցած հաղթանակի մասին

Անցած 1 օրում հրշեջ-փրկարարները 4 հրդեհ են հանգցրել 3 քաղաքներում

Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

Սյունիքի մարզի Տեղ և Տաթև համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները

Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները 61 ընտրատեղամասերից (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33,23 տոկոսը

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը

Գյումրիում 109.453 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց այսօր ընտրատեղամաս է գնացել 26.417 մարդ

Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով

Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին

ՔՊ աջակիցը գումար չի բաժանում ընտրատեղամասերի մոտ․ Ալեքսանյանը մեկնաբանում է տարածվող տեսանյութը

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. բոլոր տեղամասերը փակվել են

Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով

10.000-20.000 դրամի շնորհիվ էին գալիս, հիմա չկա, չեն գալիս. 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրական ցուցանիշը 18.31% է

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ

Հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի տներից մեկի տանիքում

Չկա ահազանգ, հրապարակում, որը մեր աչքին ընկնի, ենթադրյալ հանցագործության տարրեր պարունակի և արձագանք չստանա. ՇՄ դատախազ

Մոտ ապագայում մեր քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄՆ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին

Գորիսում իրավապահները շրջափակել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը. կա դատարանի որոշում՝ խուզարկություն կատարելու

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի 20 քաղաքներում և 42 մեծամասնական ընտրատարածքներում

Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը