Բադասյանը վերահաստատել է իրական շահառուների բացահայտման ուղղությամբ ՀՀ-ի՝ որպես առաջնորդող պետության հանձնառությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության կողմից կազմակերպված «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Ասիայի և համագործակցության հարցերով պետնախարար Ուիմբելդոնի լորդ Ահմադը, Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի փոխնախագահ Էլիսա դե Անդա Մադրազոն, Միջազգային արժութային ֆոնդի, Բաց կառավարման գործընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարությունը:

Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանն արդյունավետ համագործակցության և իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության բարձրացմանն ուղղված շարունակական աջակցություն տրամադրելու համար: Բադասյանն իր ելույթում վերահաստատել է իրական շահառուների բացահայտման ուղղությամբ Հայաստանի՝ որպես առաջնորդող պետության հանձնառությունը։

Նախարարն այդ առումով ներկայացրել է վերջին ժամանահատվածում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները, իրական շահառուների վերաբերյալ առկա իրավակարգավորումներն ու նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Իր խոսքում կարևորել է իրական շահառուների բացահայտմանն ուղղված բաց ու հանրամատչելի հայտարարագրերի ինստիտուտի ներդրումն ու ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանում ձեռնարկված աստիճանական փոփոխությունները։

Բրիտանացիների կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից հավաքագրված պատերազմական հանցագործությունները հավաստող ապացույցները։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է օրենսդրական և այլ մեխանիզմների շարունակական մշակման կարևորությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում՝ միաժամանակ կոչ անելով նախաձեռնության առաջնորդող մյուս պետություններին՝ գործնականում ապահովելու սահմանված առնվազն նվազագույն չափորոշիչները, նշելով, որ հակառակ դեպքում, հասարակությունները չեն ընդունի այս փոփոխությունները և չեն հավատա, որ բարեփոխումներն անհրաժեշտ են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրական պայքարի  համար։ 

Ռուստամ Բադասյանը հույս է հայտնել, որ պետությունների միասնական ջանքերն առարկայական արդյունքների կհանգեցնեն և կներդվեն հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում։        

Տպել
1083 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան