Եթե շարունակվեին նման տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հանդես եկավ տեսաուղերձով՝ մանրամասն ներկայացնելով այս օրերի իրադրությունն ու պատճառները, թե ինչու ստորագրվեց մարտական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր:

Արայիկ Հարությունյանի խոսքը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 8-ին գտնվելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը:

Ինչու եմ հայտարարել՝ չբացելով փակագծերը, որովհետեւ նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել էինք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ:

Այսօր էլ ուզում եմ հայտնել, որ իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, երբ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականներին՝ կորցնելով շատ հարազատներ: Նրանցից շատերին ես կորցրել եմ իմ ձեռքերում, բայց կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել, կարողացել եմ կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բայց այս որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց մենք ստիպված ենք եղել:

Ինչու: Նախ ռազմական իրադրության պատճառով. 43 օր ռազմական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանները հիմնականում, Մարտունու շրջանից՝ ինչ-որ մաս, Ասկերանի շրջանը եւ ամենագլխավորը՝ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա:

Եթե շարունակվեին նման տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, ավելի շատ զոհեր կունենայինք, քանի որ մարտական գործողությունները կտեղափոխվեին մեր առաջնագծի համար թիկունք համարվող վայր: Մենք կկորցնեինք առաջնագիծը, մանավանդ՝ ժամկետային զինծառայողների մասով:

Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե մենք կորցնեինք Ստեփանակերտը, ինչ կլիներ մեր Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում առկա զինվորների մասով, ինչ-որ տեղ շրջափակման մեջ մնալու մեծ հնարավորություններ կարող էին ունենալ:

Կարծես թե մեր ՀՕՊ-երով մեզ հաջողվել էր մի քանի օր պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից, բայց վերջին երկու օրերի ընթացքում նորագույն տեխնոլոգիաների կամ ԱԹՍ-ների շնորհիվ կարողացան զգալի վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ վերջին ժամերին Մարտունու շրջանում: Եվ այդ բոլոր կորուստները հասցվել են անօդաչուներով: Այդպես էլ մեզ չհաջողվեց, իսկ ինչու չհաջողվեց, պատասխան ենք տալու մենք բոլորս: Այո՛, բոլորս, որովհետեւ բոլորս գիտեինք, որ մեր պաշտպանության բանակն այդ կարիքը ուներ: Բոլորս, ովքեր զբաղեցրել ենք պաշտոններ վերջին տասնամյակում:

Բարոյահոգեբանական վիճակը մեր զորքի այդքան էլ լավ չէր, կարելի է ասել՝ ծայրաստիճան վատ էր: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում էր: 43 օր գտնվում էին առաջնագծում, չունեինք հնարավորություն փոխելու, բուժելու, ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն, բայց այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զորքի:

Հաստատ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական զինտեխնիկան չի եղել մարտական գործողությունների ընթացքում: Թուրքական զինվորներ եւս եղել են, վարձկաններ, ահաբեկիչներ: Կռվում էին հայ կամավորը եւ հայ զինվորը, մանավանդ՝ զինվորը: Ես խոնարհվում եմ հայ զինվորի առջեւ, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել այդ ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առջեւ:

Ստիպված էինք, որ նույն այդ ժամկետային զինծառայողների կյանքը խնայեինք, փրկեինք:

Կարող եք հարցել՝ ինչո՞ւ այդ մասին տեղեկացված չէինք. կոչ եմ արել դեռ Աղդամից հոկտեմբերի 29-ին, որ, սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք, որ Շուշին վտանգված է:

Վիճում էին՝ Շուշին մերն է, թե չէ, բայց Շուշիի վերահսկողությունը մենք կորցրել ենք հիմնականում նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից...

Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ: Չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն մարդկային եւ զինտեխնիկայի ռեսուրսներով, որ կար: Շատ երկար փորձում էին բանակցությունների սեղանի շուրջ պայմանավորվածության գալ, բայց չհաջողվեց: Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին:

Բանակցություններին կողմ էի, որովհետեւ հուսահատված չէի:

Ամեն ինչ առջեւում է: Արցախը, Հայաստանն ու հայ ազգը շատ ծանր օրեր են ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել՝ հետագայում ճիշտ որոշումներ կայացնելու եւ նաեւ հաջողություններ գրանցելու համար:

Իսկ ո՞վ է ասել, թե սրանով ավարտվելու է ամեն ինչ: Ամեն ինչ սկսվելու է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք: Դրա համար մեզ առաջին հերթին պետք է համերաշխություն, համերաշխություն Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Ամենամեծ խնդիրները դեռ առջեւում են:

Մեր տեսիլքը դեռ չի մարել, ընդհակառակը, մենք ունենք երազանք եւ երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունն ու զերծ մնալ քայլերից, որոնք հարիր չեն մեր ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, ունենք քննարկելու հնարավորություններ, ճիշտ որոշում կայացնելու անհրաժեշտություն: Դեռ նոր է սկսվում ամեն ինչ: Չեմ ուզում բացել փակագծեր, դեռ նոր է սկսվում ամեն ինչ, պետք է մտածել, գնահատել, հետո նոր որոշումներ կայացնել:

Ես ամբողջ գիշեր սկսել եմ կոնսուլտացիաներ տարբեր մարդկանց հետ: Չեմ ուզում կեղծ հերոսությունների մասին նշել՝ ասելով, թե բոլորը պատրաստ են համագործակցության: Ես հանդիպումներ եմ ունեցել Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ: Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջեւում են, միասնական լինել:

Առաջիկայում ավելի մանրամասն կներակայցնեմ արդյունքները կոնսուլտացիաների: Ի դեպ, վերջին օրերին հաճախակի քննարկումներ եմ ունեցել: Բոլորը մի կարծիքի էին՝ փորձել ժամանակավոր կամ մշտական հրադադար ունենալ: Բոլորը, չի եղել գոնե մեկ մարդ, որ ասի՝ պետք է շարունակել պատերազմը, որովհետեւ տեսնում էին հնարավորությունները, բայց բոլորն էլ համաձայն էին, որ ցանկացած փաստաթուղթ չպետք է ոտնահարի մեր իրավունքները:

Կրկնում եմ, մենք ստիպված էինք գնալ այդ քայլին, որովհետեւ օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, զինծառայողներին, որոնք մեզ այդքան պետք են:

Շատ հարազատների եմ կորցրել, բայց ստիպված եմ եղել կեղծ ժպտալ, որ մեր հայրենակիցները չտեսնեն դառնությունները, որ կրել ենք այս օրերի ընթացքում:

Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Տպել
2670 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին