Սա ծանր դաս է, կսովորե՞նք այն մի շարք պարտված ու հետո ոտքի ելած պետությունների պես

«Իմ բոլոր հայ ընկերների եւ ամբողջ Հայաստանում բոլորի համար: Ես սիրում եմ ձեզ իմ ամբողջ սրտով»։

Անգլիացի երաժիշտ, բարերար Rock Aid Armenia բարեգործական նախագծի նախաձեռնող, Do Something-ի ռոք խմբի ղեկավար Ջոն Դին հայությանն աջակցող ու սատարող գրառում է կատարել։  Դին հայերի երկարամյա բարեկամներից է։ Նա բազմաթիվ հայ արվեստագետների մտերիմն ու ընկերն է։

Բարերարի նախաձեռնությամբ 1989 թվականին կայացել էր Rock Aid Armenia բարեգործական երաժշտական նախաձեռնություն - համերգ՝ հաջակցություն 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին: Ջոն Դին այս օրերին եւս անտարբեր չէր Արցախի ծանր պատերազմական իրավիճակի հանդեպ, բարձարաձայնում էր Ադրբեջանի դրսեւորած ագրեսիան հայ հազգի նկատմամբ, ցավով արձագանքում հայերի կորուստներին ու սատարում Արցախին, հայ ժողովրդին։

Այսօր նա գոտեպնդող գրառում է կատարել, եւ նշել երաժիշտ Սերժ Թանկյանին, Վահան Արծրունուն ու տասնյակ հայ իր ընկերներին։

«Իմ բոլոր հայ ընկերների եւ ամբողջ Հայաստանում բոլորի համար: Ես սիրում եմ ձեզ իմ ամբողջ սրտով։ Կյանքում մենք երբեմն պարտվում ենք մարտերում, բայց լավ մարդիկ ի վերջո հաղթում են: Խնդրում եմ, մի մոռացեք սա: Հպարտ եղեք եւ ամուր մնացեք, ընկերներ: Դուք ունեք հպարտ պատմություն եւ հիանալի ժառանգություն: Եվ ինչպես ասաց Սերժ Թանկյանը, սա միասնության եւ ապաքինման օր է: Հայերը պետք է ուժեղ ու համերաշխ լինեն»,- գրել է նա։

Ջոն Դիին նաեւ վստահեցրել է, որ արտերկրում հայ ժողովրդի ընկերները միշտ կմնան իրենց հետ. 

«Դուք լավ, ազնիվ, հոգատար եւ սիրող մարդիկ եք: Երանի ես հիմա այնտեղ լինեի ձեզ հետ: Ես հավերժ կմնամ բարեկամ ՝ ի համերաշխություն բոլորիդ: Այսօրվանից ես խոստանում եմ միանալ Սփյուռքին`ամեն ինչ անելու, որպեսզի բարելավեմ իրավիճակը Հայաստանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք ապահովել Հայաստանի անվտանգ և բարեկեցիկ ապագան: Մենք կարող ենք դա անել: Մենք պետք է դա անենք: Այս մութ օրվանից մենք վեր ենք կենում եւ ստեղծում այն Հայաստանը, որին արժանի է»,- գրել է նա:

«Եթե դարձյալ դավաճաններ փնտրենք եւ իրար միս ուտենք, ո՞ւր ենք հասնելու»։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ Արամ Փախչանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի ներսում կատարվողին, այն մասին, թե խաղաղ բնակչությունն ինչ է անում եւ ինչեր են գրում ֆեյսբուքում այս օրերին։

«Ինձ միշտ ապշեցրել է եւ ապշեցնում է խաղաղ բնակավայրերում ապրող մարդկանց անհոգությունը։ Ամեն անգամ, երբ ես մոտեցել եմ հայ-թուրքական սահմանին, ես զգացել եմ ծայրաստիճան վտանգի հոտը, որը գալիս էր այդտեղից։ Անհոգ ապրուստ սիրողներ, մտածե՞լ եք արդյոք այս բոլոր տարիների ընթացքում մեզ ամեն օր սպառնող մահացու վտանգի մասին։ Մտածե՞լ եք արդյոք, թե ինչ գին ունի այն պայմանական անվտանգությունը, որի շնորհիվ դուք թուրքական արտադրության ապրանքներով տները լցրած կարող էիք անհոգ ուտել-խմել եւ զվարճանալ։ Հիմա, երբ հերթական անգամ կոչ եք անում շարունակել քանդել երկրի պետականությունը, արդեն այդ թունավոր վտանգի համն ու հոտը Արցախում առած, գիտակցո՞ւմ եք, թե ինչ եք անում»,-գրել է Փախչանյանը։

Վերջինս նաեւ անդրադարձել է մեր բանակի կրած մեծ կորուստներին՝ ոչ միայն կենդանի ուժի, այլ նաեւ ռազմական պաշարի առումով։ Այբ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահը նշել է, որ մենք շատ խոցելի ենք, ուստի մեր նպատակը պետք է լինի արագ վերականգնվելն ու ամրանալը՝ մեծ վտանգին դիմակայելու համար։ Հնարավորինս արագ։ «Եթե դարձյալ դավաճաններ փնտրենք եւ իրար միս ուտենք, ո՞ւր ենք հասնելու։ Վաղը մեզ կփռթեն ճագարների պես։ Ձեզ հավաքեք։ Ինչ կատարվում է, պիտի կատարվի միայն եւ միայն պետականության հիմքերը ամրապնդելու ճանապարհով»,-եզրափակել է նա։

«Հարցեր էլ տանք երեւի պատասխան չենք ստանա ռազմական գաղտնիքի հիմքով, այդ գաղտնիությունը հարգելի եմ համարում»:

Լրագրող, հասարակական գործիչ, հրապարակախոս Լեւոն Բարսեղյանն էլ կետերով առանձնացրել եւ գրել է, թե իր կարծիքով այս օրերին ինչ իրավիճակ է եղել մեզ մոտ։ Բարսեղյանը գրել է, որ այդ եզրահանգմանն է եկել ելնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նոյեմբերի 10-ի հայտարարություններից, ապա նաեւ հրապարակված համաձայնագրի տեքստից ու իր ունեցած մնացյալ տեղեկություններից։

Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Բարսեղյանի գրառումը․
«1. Մեր զինված ուժերը բավականին բարդ վիճակում են եղել (տեխնիկա, հիվանդություն եւ այլն) ու այդ վիճակը մնում է բարդ:
2. Բաներ կան, որ դեռ անհայտ են մնում հանրությանը ու կարող է դեռ երկար ժամանակ գաղտնի մնան: Այսպիսի դրության մեջ լայն հանրությանը մանրամասներն իրազեկելը կարող է լրացուցիչ սպառնալիքներ ծնել:
3. Հայտարարությունն ընդունելիս խորհրդակցել են քաղաքական եւ ռազմական մի շարք գործիչների հետ, բայց ՀՀ նախագահի հայտարարությամբ՝ իր հետ չեն խորհրդակցել:
4. Անհասկանալի է՝ ՀՀ Ազգային ժողովը հավաքականությամբ կամ ՀՀ ԱԺ պատգամավորները որքանով են տեղյակ եղել ՀՀ+Արցախի այդ որոշմանը»:

Վերջինս նաեւ նշել է, որ ռազմական մասով անտեղյակների համար շատ դժվար է դատողություններ անել, թե կա՞ր այլ լուծում։ Ապա Բարսեղյանը հավելել է, որ օրինակ ինքը չի կարող գնահատական տալ․ «Հարցեր էլ տանք երեւի պատասխան չենք ստանա ռազմական գաղտնիքի հիմքով, այդ գաղտնիությունը հարգելի եմ համարում: Շատերս ենք մտածել, որ ունենք ամրության եւ նույնիսկ հակահարձակման բավականաչափ լուրջ պաշար: Բայց դա բավարար է եղել ամիսուկես դիմադրելու համար, պատճառները մի քանիսն են, պետության տասնամյակների հյուծումը՝ մարդուժի արտահոսքը, հարստահարումը, հեռանկարի ու վստահության անկումը, քաղաքական դժգոհների ռեւանշի փորձերն ու դրանից բխած պառակտիչ գործողությունները (դիրքերը թողնելու կոչերը, հողերը ծախած լինելու քարոզը, զենքի դուրսբերումը տարբեր խմբերի միջոցով եւ գուցե այլ բաներ):
Այս պատերազմից բոլորը շահեցին, բացի մեզնից: Սա ծանր դաս է, կսովորե՞նք էս դասը՝ մի շարք պարտված ու հետո ոտքի ելած պետությունների պես, կշահենք, չե՞նք սովորի մեկ այլ խումբ պետությունների պես, կվերանանք: Ես առաջին սցենարը լուրջ եմ ընդունում: Ես համարում եմ, որ ունենք բավականաչափ ներուժ՝ սովորելու, զարգանալու, առաջադիմելու ապա հաղթելու կամ հաղթական դիրք ունենալու համար»:

Նա կարծիք է հայտնել, որ բավականին ուշացած է զարգացման ճանապարհը՝ գծելու համար գաղափարները, դրանք պետք է ավելի շուտ լինեին: «Ես ավելի հակված եմ առաջ նայելու, քան տեղում դոփելու եւ ոտների տակ նայելու: Ամենից առաջ իշխանությամբ եւ ժողովրդով պիտի հասկանալ, թե ինչ է բխում այս հրադադարից եւ հայտարարության մեջ հիշատակված գործողություններից, որոնք իբր պիտի իրականացվեն, կամ մինչեւ դրանում նշված ժամկետները, ինչ կարելի կլինի անել առաջնագծում ու թիկունքում, կամ որքան է անհնարին այդ հրադադարի պայմանների խախտումը, ինչպես պատահեց մի քանի անգամ, խախտման դեպքում ինչ զարգացումներ են լինելու եւ այլն»,-գրել է նա։

Ըստ Բարսեղյանի՝ դատելով ռուսաստանյան զորքի ներկայությունից, այս պայմանավորվածության խախտման հավանականությունը մի կողմից փոքրանում է, մյուս կողմից հղի է անկանխատեսելի զարգացումներով ե՛ւ հօգուտ մեզ, ե՛ւ մեր դեմ․ «Տեղահանվածների վերադարձ, անվտանգության ինչ երաշխիքներ կան, Արցախի զինված ուժերի անելիքներ, ինչ մակարդակի զինված ուժեր են հնարավոր պատկերացնել, ինչ քանակի, Արցախի ավերածությունների վերականգնում, ինչ միջոցներով եւ ինչ ժամկետներում, ինչ է նշանակում տրանսպորտային միջանցքների ապահովում եւ այլն»:

«Մենք առաջին հերթին տանուլ ենք տվել դեմոգրաֆիայով, մենք պիտի շատանանք,մենք շատ երեխաներ պետք է ունենանք»

Ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման եւ առեւտրային գործառնությունների փորձագետ, «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ գրել է, որ նոյեմբերի 9-ին կատարվածի մասին շատ բան չգիտի, բազմաթիվ հարցեր ունի։ Գասպարյանը ցավով հայտնել է, որ չգիտի, թե վաղը՝ ապագայում ինչպես է ապրելու, բայց կան կոնկրետ մի քանի նպատակներ, որ պտտվում են գլխի մեջ.

«- Շատ երեխաներ պիտի ունենանք, շատ, ես երկուսը ունեմ եւ երկուսն էլ պիտի ունենամ, սա նվազագույնը, մենք առաջին հերթին տանուլ ենք տվել դեմոգրաֆիայով, մենք պիտի շատանանք,մենք շատ երեխաներ պետք է ունենանք, անկախ ամուսնական և այլ կարգավիճակներից, էդ երրորդական է, երեխաներ ունեցող մայրը պետք է պաշտանմունքի և հոգածության արժանանա, պետք է, եթե ուզում ենք լինել մեր երկրի վրա և վերընձյուղվել:

- Մենք պիտի կրթությանը տանք առանցքային տեղ, ամենակարևոր տեղը, վաղը ուշ է, այսօր արդեն ուշ է, մենք պետք է շատ, շատ, շատ, ամենամեծ տեղը տանք արդի կրթությանը, մեր երեխաները պետք է ունենան ամենալավ կրթությունը:

- Հայաստանի Հանրապետությունը իր պետական կարգն ու բանակը հզորացնի, ամեն օր, ամեն օր, իսկ իշխանությունը միշտ պետք է բխի ժողովրդից, նրա կամքն արտահայտի, որ չկորցնենք վերջնական, որ անհայրենիք գնչու չլինենք, որ չդառնանք վերջնական Գազայի հատված` բանակն ու պետական կարգը առաջին տեղում։
-Մենք պետք է սիրենք իրար ու օգնենք իրար, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը մեր ցեմենտը պիտի լինի, որ չլինի մեկի համար մյուսը` մեկս մեկի համար:
էս ինչի եմ գրում, չգիտեմ, էս արդեն 12 ժամ ա խմում եմ ու լավ չեմ, ոնց բոլորդ, մենք էս ամոթը բոլորս տանելու ենք մինչեւ կյանքի վերջ, բայց մեր երեխաներին պետք է մեջքը ուղղելու հնարավորություն թողնենք, գոնե էդ չնչինը պարտավոր ենք»։

«Հայկը պարտվեց ոսոխ բելին։ Չկա սկիզբ եւ ավարտ այս հավերժ պայքարին»

Երաժիշտ, երգահան Վահագ Ռաշն էլ Հայկի ու Բելի օրինակով է ներկայացրել կատարվածը։ Երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել։
«Հայկը պարտվեց ոսոխ Բելին (ներքին թշնամին իր սեւ գործն արեց)։ Չկա սկիզբ եւ ավարտ այս հավերժ պայքարին։ Պարտությունն էլ պետք է կարողանանք արժանավայել ընդունել ու դասեր քաղել, սերտել։ Մենք պարտավոր ենք մեր սերունդներին հանձնել այլ Հայաստան։ Չգիտեմ ինչպես, բայց պետք է վերջապես խելքի գալ ու մեր դռան շորից այն կողմ տեսնել սովորել։ Սա վերջը չէ, այլ սկիզբը, եկեք 0-ից ամեն ինչ սկսենք ու ամենքս սկսենք մեզանից»։

Ավելի ուշ Ռաշն իր հետեւորդներին հարց է ուղղել՝ «Վերացվող քո տեսակը հանձնվու՞մ է Բելին։ Ուզում եմ լսել պատասխանը.  Հ.Գ. ինչու՞ ենք այսքան շուտ հանձնվել, համակերպվել ... սրանից ավելի բան ունե՞նք կորցնելու ... ինչի՞ց ենք վախենում»։

Նա հորդորում է թեւաթափ չլինել, վստահեցնում, որ ելքը կգտնենք, հավելելով, որ նախ, պետք է շոկից դուրս գալ, նման պահերին օրգանիզմը ավտոմատ անջատում է սթափ դատելու ունակությունը։

Տպել
2543 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ