Մենք խորապես հիասթափված ենք, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ. ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը

11/11/2020 schedule10:00

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի կոնգրեսականները, այդ թվում՝ Ֆրանկ Փալոունը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործարքի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն են տարածել. հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Որպես հայկական հարցերով կոնգրեսական խմբի համանախագահներ՝ մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին: Նրանք համարձակորեն պաշտպանեցին իրենց հայրենիքն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա վարձկանների՝ բախվելով անօդաչու թռչող սարքերի սարսափելի հարձակումներին և դիմանալով ադրբեջանական ուժերի կատարած վայրագություններին: Մենք կանգնած ենք Հայաստանի և Արցախի կողքին և վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և Արցախի ինքնորոշման իրավունքին:

Մենք խորապես հիասթափված ենք այն բանից, որ ԱՄՆ-ն չկարողացավ արդյունավետ դեր խաղալ այս ողբերգական արդյունքից խուսափելու հարցում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ադրբեջանական հարձակման սկզբից ի վեր, մենք վարչակազմին կոչ ենք արել օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Եթե վարչակազմը վճռականորեն գործեր հրադադարի հասնելու համար և օգտագործեր այնպիսի լծակներ՝ զերծ մնալով ռազմական օգնության տրամադրումից և վերականգնելով օրենքի 907-րդ բաժինն ու պատժամիջոցները, հազարավոր կյանքեր կարող էին փրկվել, և հնարավոր էր վերադարձ խաղաղ բանակցություններին:

Երեկ հայտարարված համաձայնագրի ուսումնասիրության ընթացքում մենք կրկնապատկելու ենք մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին Ադրբեջանի և Թուրքիայի աղաղակող թշնամանքի դեմ և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթների ընթացքում վայրագություններ են գործել խաղաղ բնակչության դեմ: ԱՄՆ-ը չպետք է շարունակի պասիվ անտեսել Թուրքիայի սպառնալիքը՝ ուղղված Արևելյան Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Կովկասի կայունությանը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Լեռնային Ղարաբաղի նոր զարգացումների մասին այսօր ասել է. «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով բռնության աճը և մարդկային կյանքերի կորուստը: Մենք ի գիտություն ընդունեցինք Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորված գործողությունները դադարեցնելու մարտերը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր պայմանավորվածության եւ դրա իրականացման մանրամասների մասին, դրանց իրագործման ընթացքում:

Չնայած մենք ուրախ ենք տեսնել բռնության ավարտը՝ մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է ուղղված լինեն նրանց»:

Տպել
4314 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան