Ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, որ պատասխանատու է տեղի ունեցածի համար... պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ. Նիկոլ Փաշինյան

«Ինձ համար որեւէ կասկած եւ տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, որ պատասխանատու է տեղի ունեցածի համար: Տեղի ունեցածի համատեքստում կրում եմ պատասխանատվությունը: Ես հասկանում եմ նաեւ, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք կամ մի քիչ սուր ձեւակերպենք, պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ». այսօր հրավիրված առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով իր խոսքը՝ նա ընդգծեց՝ որպեսզի դատավորը, տվյալ դեպքում՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին: Եվ հենց դրա համար է անհրաժեշտ բոլոր կողմերին լսելը:

Փաշինյանը իրեն ուղղված հարցի համատեքստում եւս մեկ անգամ կարեւոր համարեց արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել.

«Իսկ տեղի է ունեցել հետեւյալը. 2018 թվականի մայիսի դրությամբ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը հատել էր (մեզնից առաջ) չվերադառնալիության կետը, երբ որ, ըստ էության, հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Հիմա, եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ Հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները եւ այլն, որտեղ արձանագրվում է, որ ԼՂ հարցի շուրջ բարդություններ են լինելու, հողեր են հանձնվելու, էս է արվելու, էն է արվելու եւ այլն, եւ այլն: Այստեղ կա երեք տարբերակ. կա՛մ էդ մարդիկ մարգարե են, կա՛մ ես եւ մեր Կառավարությունը իրոք դավադիր ենք, որ հատուկ չարամիտ դավադրությամբ եկել հասել ենք իշխանության, որ Արցախի համար խնդիրներ ստեղծենք, եւ կա երրորդ տարբերակը՝ էդ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, ուր է հասել եւ ինչ անխուսափելի պահանջներ եւ կոնսենսուս կա դրված Հայաստանի առաջ»,- նշեց վարչապետը:

Այսպիսի պայմաններում, նրա խոսքով, ինքը փորձել է չհամաձայնել այդ ամենին, փորձել է փոխել տրամաբանությունը, որը, ցավոք, իրեն չի հաջողվել: Իսկ չի հաջողվել այն պատճառով, որ, ըստ վարչապետի, պատերազմից առաջ միջազգային հանրությունը ունեցել է կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի:

«Եվ մեր ամբողջ քաղաքականությունը եղել է՝ փորձ անելու փոխել էդ տրամաբանությունը: Եվ մենք, այո՛, չենք կարողացել փոխել էդ տրամաբանությունը, գուցե էդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Բայց մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատել, մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է համակերպվեի՞նք դրա հետ: Ես, օրինակ, չէի կարող համակերպվել եւ փորձել եմ ամեն ինչ անել՝ Հայաստանի դիմադրողականությունը այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար: Փորձել եմ ամեն ինչ անել, որ 2 տարվա ընթացքում մեր զինված ուժերի մարտունակությունը եւ զինվածությունը բարձրանան»,- ասաց Փաշինյանը: 

Այնուհետեւ անդրադառնալով Կառավարությանն ուղղված մեղադրանքներին՝ ընդգծեց, որ դրանք հակադարձ են: Մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ: «Օրինակ՝ մեզ մեղադրում են, ասում, որ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն տարածքներ, բայց մյուս կողմից մեզ մեղադրում են, որ մենք ավելի վաղ չենք ստորագրել թուղթ եւ թղթեր, որ էդ տարածքները հանձնվեն: Այսինքն՝ մեզ հա՛մ մեղադրում են հանձնելու մեջ, հա՛մ մեղադրում են չհանձնելու մեջ: Ես արդեն ասացի, որ մեր բանակը, մեր զինված ուժերը կռվել են, դիմադրել են այնքան ժամանակ, ինչքան այդ դիմադրությունը ունեցել է իմաստ եւ նպատակ՝ ռազմավարական եւ մարտավարական: Եվ մեզ էլի մեղադրում են հակառակ բաների մեջ: Մեզ մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, եւ մեզ մեղադրում են, որ զոհերից խուսափելու համար, 25-30 հազարանոց խմբավորման շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի»,- ասաց վարչապետը՝ կրկին նկատելով, որ այս ամենի պատասխանատվությունը առաջին հերթին իրենն է, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար բոլոր հանգամանքները պետք է պարզաբանվեն հանրության համար: 

Տպել
2398 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի