Ղարաբաղի հարցով Պուտին-Էրդողան քննարկումները, ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնն ու միջազգային անդրադարձը

Աշխարհի տարբեր կետերում շարունակում են ուշադրությամբ հետեւել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակչության ողբերգությանը, Հայաստանի ներքաղաքական առօրյային ու ծավալվող իրադարձություններին, Ադրբեջանի տոնախմբություններին ու ռուսական կողմի քայլերին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, ասուլիսը, այնուհետ Ազգային ժողովի շենքում ունեցած ելույթն ու հարց ու պատասխանը, միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր ողջ օրվա ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտության առկա հանգուցալուծումն ակտիվորեն քննարկում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում, ինչպես մասնավոր, այնպես էլ քաղաքական խոսակցություններում:

Ռուսաստանի Դաշնությունը եւս շարունակում է խորհրդակցությունների ու իրականացվող քայլերի շարքը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, մանրամասնորեն քննարկել են ԼեռնայինՂարաբաղում առկա իրավիճակն ու դրա շուրջ զարգացումները: Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտնելով այս մասին, նշել է.

«Կայացել է ՌԴ նախագահի եւ նրա ֆրանսիացի կոլեգայի հեռախոսային խոսակցությունը: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացումը քննարկվել է ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը»:

Համաձայն հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, տեղեկացրել է նաեւ  շփման գծի եւ Լաչինի միջանցքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Պուտինը փոխանցել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարվում է, իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կայունացել է:

«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետագա աշխատանքը շարունակելու եւ համակարգելու պատրաստակամության մասին, նախագահները կարեւորել են հումանիտար հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ փախստականների վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության համար բնականոն կյանքի պայմանների ապահովում, ենթակառուցվածքների վերականգնում, քրիստոնեական եկեղեցիների եւ վանքերի պահպանում»,- ասված է նախագահների հեռախոսազրույցին հաջորդած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ կապակցությամբ Պուտինը հայտարարել է Ղարաբաղում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոն ստեղծելու մասին: 

Միաժամանակ, չեն դադարում խոսակցությունները նաեւ ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ կենտրոնի աշխատանքների կազմակերպման մասին: Թեեւ ռուսական կողմը արդեն քանիցս պետական մակարդակով հերքել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ միասին թուրք զինծառայողների տեղակայման մասին պաշտոնական Ակարայի հայտարարությունները, այնուամենայնիվ, թուրքական կողմից հասնող լուրերը դարձյալ տարընթերցումների տեղիք են տալիս:

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ Ադրբեջան ուղարկելու մասին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագիրը երկուշաբթի օրն ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քննարկմանը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Թուրքական լրատվամիջոցներում դեռեւս տեղեկատվություններ  չկան այն մասին, թե երբ կարող են թուրք խորհրդարանականները քվեարկել այս հարցի շուրջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է դեռ սեպտեմբերի 11-ին ՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի տեսակոնֆերանսով վարված  բանակցությունների արդյունքում:

Հիշեցնենք, ըստ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պարզաբանման, ռուս-թուրքական համատեղ կենտրոնը չի լինելու Ղարաբաղի տարածքում, այն գործելու է Ադրբեջանի տարածքում՝ հակամարտ գոտուց բավական հեռու եւ տեղակայման հստակ կետով, չի լինելու շարժական:

Հեռախոսային խոսակցություններ են ունեցել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ Ջեյհուն Բայրամովը՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի մասին հարցեր: Թե կոնկրետ ինչ քննարկումների մասին է խոսքը, չի հստակեցվում:

Ղարաբաղում առկա այժմյան իրավիճակին անդրադարձ է կատարել  New York Times-ը՝ ներկայացնելով այս օրերին Արցախի տարածքից ու սեփական տներից հեռացող բնակիչներին, որոնց մի մասը դուրս գալիս այրում է իր տունը, ոմանք էլ՝ չեն կարողանում դիմել այդ քայլին ու թողնում են անգամ բանջարանոցի ու այգու բերքը, որ հավաքել են նախքան պատերազմի մեկնարկը: Ներկայացնելով պատերազմի արդյունքները, լրատվամիջոցը գրում է, որ «Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից հետո հաղթողներն ու պարտվողները տեղերով փոխվեցին»։

Հավելենք, որ ռուսական մամուլի էջերում կարճ լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հետ այցելել է Ջաբրայիլ եւ Ֆիզուլի: Լուրը, սակայն, ի հակառակ ադրբեջանցիների սպասումների, չէր ուղեկցվում լուսանկարներով կամ տեսանյութերով, ինչը կասկածի տակ է դնում տեղեկատվության իսկությունը, հատկապես, երբ այդ շրջաններում պետք է այժմ աշխատելիս լինեն ԿԽՄԿ-ն ու ռուս խաղաղապահները:

Տպել
3113 դիտում

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ