«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալով՝ իմ բողոքն եմ արտահայտում այս ամենի դեմ․ Թագուհի Թովմասյան

17/11/2020 schedule17:04

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ելույթը վերնագրելով «Բացատրություն իմ քայլերի համար»։ «Ի՞նչ եմ արել նոյեմբերի 9-ի լույս 10-ի չարաբաստիկ գիշերվա չարբաստիկ, սև փաստաթղթին ծանոթանալուց հետո, երբ բոլոր շարքային քաղաքացիների նման այդ  ամենի մասին իմացել եմ մամուլից։ Ես հաջորդ օրը գնացել եմ Արցախ՝ հասկանալու՝ ինչ է կատարվում, ինչ կարող ենք անել, և արդյոք այդ փաստաթուղթը որևէ կերպ հնարավոր է խմբագրել, վերախմբագրել կամ որևէ բան կարող ենք փոխել, թեկուզ՝ ժամկետների մասով։ Հանդիպել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դաժան տեսարանների ականատես եմ եղել, և թերևս դրանք նկարագրելու չեն, թե ինչքան ցավ կար բոլորի մեջ, որ մենք կորցրել ենք հայրենիք, որոշ մասը կորցրել ենք ռազմաճակատում, որոշ մասը՝ փաստաթղթով»։

Թագուհի Թովմասյանը նշեց նաև, որ հանդիպել է Հանրապետության նախագահին,  վարչապետին, հոգևոր առաջնորդին, այսօր էլ հյուրընկալվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին։ «Այսինքն՝ փորձել եմ անել հնարավորինս, ինչը որ կարող է ինձնից կախված լինել, որպեսզի հասկանամ՝ կարո՞ղ ենք մենք այսօր այս իրավիճակում որևէ բան խմբագրել, վերախմբագրել։ Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք, և եթե շատ իմ գործընկերների համար հայրենիքի կորուստը իրենցից հեռու է, ես այդ հայրենիքի կորուստը ուղիղ իմ մաշկի վրա եմ զգում, որովհետև Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ սիրելի և իմ ծննդավայրը՝ Վարդենիսը, իր 36 գյուղերով, ըստ էության, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում, ու ես այդ մասով  չէի կարող լռել»։

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ կայացրել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշում և այդ քայլով իր բողոքն է արտահայտում այս ամենի դեմ։ «Իմ կորսված հայրենիքի համար, իմ անորոշության և իմ անկարողության համար, որովհետև ես, լինելով փաստորեն պատգամավոր, ընտրված լինելով այդ մարզից և չունենալով մանդատ՝ որևէ կերպ իմ հայրենիքի սահմանները վտանգելու, ես փաստորեն, փաստացի իրենց տալիս եմ վտանգված հայրենիք։ Չէի ցանկանա, բայց ունենք այս իրավիճակը, և ես չէի կարող ուղղակի ոչինչ չանել և նստել սպասել՝ ինչ է լինում»։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և իր հետագա գործունեությանը՝ Թովմասյանը նշեց, որ քաղաքական որևէ օրակարգ չի սպասարկում։ «Իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է, և իմ հայրենիքը այսօր գտնվում է վիրավոր, ծանր, վիրավորված արժանապատվությամբ և փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում։ Սա աններելի է, ես չգիտեմ՝ այլ կերպ ինչ կարող եմ անել։ Իհարկե, կարող էի պատգամավորի մանդատից էլ հրաժարվել, բայց դա չարեցի իմ շատ գործընկերների և ավագ գործընկերների, ինչպես նաև արցախցի՝ ինձ համար շատ հարգարժան մարդկանց խնդրանքով»։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը վարչապետի գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել։ 

Տպել
1423 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)