Այսօր լրանում է զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կազմավորման 28-րդ տարեդարձը

17/11/2020 schedule18:55

Նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում է որպես բուժծառայողի օր: Այսօր լրանում է զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կազմավորման 28-րդ տարեդարձը, որը ևս մեկ առիթ է գնահատական տալու այն ծանր և պատասխանատու աշխատանքին, այն աներևակայելի ջանքերին ու եռանդին, որ զինվորական բուժաշխատողը մշտապես ներդնում է յուրաքանչյուր հիվանդ և վիրավոր զինծառայողի ապաքինման գործում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Այս օրն առիթ է ոչ միայն ամփոփելու ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումները, մատնացույց անելու խնդիրները, այլ նաև հիշելու նահատակված բուժծառայողների սխրանքները, դրվատանքի խոսքեր ասելու զինվորական բժիշկներին, բուժակներին, բուժքույրերին, մայրապետներին, սանհրահանգիչներին և սանիտար-վարորդներին: Բարձր ու հերոսաբար պահելով բուժաշխատողի պատիվը՝ նրանք միշտ և հատկապես այս վերջին ծանր շրջանում գիշեր ու զօր անձնուրացությամբ իրականացնում են իրենց ծառայությունը:

Բոլոր ժամանակներում մարդկությունը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել զինվորական բուժաշխատողի մասնագիտությանը: Սա առավել ակնառու է այսօր, քանի որ մեր զինծառայողների առողջությունը մեծապես կախված է հենց զինվորական բուժաշխատողների տքնաջան աշխատանքից:

Հպարտությամբ պետք է նշել, որ բժշկական ծառայությունն այսօր ունի բազմաթիվ պատրաստված կադրեր, որոնց օրինակով ու ոգով կդաստիարակվեն ռազմական բժիշկների և բուժաշխատողների հետագա սերունդները:

Զինված ուժերի բուժծառայողների համար առանձնահատուկ փորձություն էին վերջին երկու ամիսները:

Այս դժվարին օրերին զինվորական բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, տարհանում, բուժում, փրկում էին մահվան ճիրաններում գտնվող զինվորին, սպային, կամավորականին և խաղաղ բնակչին: Արհամարհելով հոգնածությունը՝ առանց դադարի՝ առաջնագծում թե թիկունքում, բժիշկ թե բուժքույր, դիմակայում էին ամենօրյա մարտահրավերներին:

Զինվորական բժիշկներն արեցին առավելագույնը՝ նոր էջ գրելով ռազմաբժշկական տարեգրության մեջ: Մասնագիտական բարձր գիտելիքների և փորձի շնորհիվ ոչ միայն հոսպիտալներում, այլ նաև առաջնագիծը ապահովող բոլոր բժշկական ջոկատներում և զորամասերի բժշկական ծառայություններում ցուցաբերվել է որակյալ և նպատակային բուժօգնություն:

Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհվեցին բժիշկներ, բուժակներ, սանհրահանգիչներ, սանիտար-վարորդներ: Նրանցից յուրաքանչյուրն իր դիրքը պահեց մինչև վերջ. զոհվեց, բայց հավատարիմ մնաց մարդասիրական իր կոչմանն ու առաքելությանը, չդադարող կրակի պայմաններում աննկուն ու համառ պայքար մղեց հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանի կյանքի համար: Նրանք այսօր, ցավոք, մեր կողքին չեն, սակայն նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները:

Զինվորական բժիշկն այն եզակի մասնագետներից է, որ իր գործունեությունից առաջ երդվում է երկու անգամ՝ որպես զինվորական և ապա՝ որպես բժիշկ:

Այսպիսով՝ պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելիս երբեք չմոռանալ, որ գործ ունի մեր պետության սահմանների անառիկությունը պահապանող զինծառայողի կյանքի ու առողջության հետ:

Զինված ուժերի ղեկավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ռազմաբժշկական ծառայության ոլորտը, լուծում առկա խնդիրները, պայմաններ ստեղծում բուժսպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու և կատարելագործելու համար: Դրա վառ օրինակն է ապագայում արդիականացված, բազմաֆունկցիոնալ հոսպիտալ ունենալու գաղափարը: Այս ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվում: 

Ռազմաբժշկական վարչությունն իր առջև խնդիր է դրել անել առավելագույնը, որ բուժծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս լինեն համակողմանիորեն ապահովված:

Տպել
945 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին