Զգացել ենք, որ մեր վարչապետը մեզ հետ խրամատում կանգնած է․ վարչապետի աջակիցների ցույցը՝ հրապարակում

Այսօր մի քանի տասնյակ զինվորականներ ու քաղաքացիականներ, բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Հանրապետության հրապարակում՝ հաջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Մինչ այդ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, եւ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքացիներին նախապես հորդորել էին հանրահավաք չկազմակերպել՝ հաշվի առնելով ռազմական դրության եւ կորոնավիրուսի պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը։

Հանրահավաքին մասնակցող, առաջնագծում եղած զինվորներից մեկը նշեց, որ իրենց պարտված չեն զգում։ «Հայաստանում ապրելով, գիտակցում ենք, որ այդ 30 տարի պոստերից սկսած ոչ մի բան չի փոխվել, մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Վարչապետին վստահելով գնացել ենք կռիվ, վարչապետին վստահելով կռվել ենք մինչև վերջ էլ վարչապետին վստահելով այստեղ ենք։ Պոստերից եկել ենք, ով պոստերում եղել է, ով պոստերում չի եղել, մեր ժողովուրդն են, բայց պոստերից եկել ենք, որ ժողովրդին ասենք, որ զգացել ենք, որ մեր վարչապետը մեզ հետ խրամատում կանգնած է: Մի օրով եկել ենք, որ հանգստանանք, բայց չենք կարողանում հանգստանալ, ներքին թշնամին կռիվ ա ստեղծել»։

Հանրահավաքի մասնակիցները վիրավորված էին, որ իրենք առաջնագծում կռվում էին, Երեւանում հարձակվում են ԱԺ-ի եւ Կառավարության շենքի վրա։ Նրանք վարչապետից պահանջում են պատժել հեղինակներին: Հավաքվածները նշում էին, որ եթե հրադադար չլիներ, հավաքվածների 99 տոկոսը կզոհվեր:

«Դուք էսօր մտածում եք՝ հա դե 25 հազար հոգի... էդ զոհերի կյանքը մենք չէինք կարող երբեք հետ բերել»,- ասաց հավաքվածներից մեկը:

Քիչ անց հանրահավաքի մասնակիցներին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոտենալով ցուցարարներին` նա նախ շնորհակալություն հայտնեց, ապա իր խոնարհումը հայտնեց զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։

Վարչապետը նաեւ նշեց, որ երեկվանից իրազեկել են, որպեսզի հավաքը տեղի չունենա եւ խնդրեց դադարեցնել այն։ «Ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի: Ես ձեզ խոստանում եմ, երբ որ կլինի անհրաժեշտություն ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ: Բայց շատ եմ խնդրում հանրահավաքը դադարեցրեք: Ես գիտեմ, որ ՀՀ-ում ձեզ նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր ըստ անհրաժեշտության կգան հրապարակ»,- ասաց երկրի ղեկավարը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ չի մնալու հավաքին, որպեսզի այն շարունակելու պատճառ չդառնա։

Այս հայտարարությունից հետո Փաշինյանն ուղեւորվեց կառավարության շենք, իսկ հավաքի մասնակիցները նրան ճանապարհեցին «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով։

Չնայած վարչապետի կոչին՝ հանրահավաքը որոշ ժամանակ եւս շարունակվեց։ Ոստիկանները ցուցարարներին պարբերաբար հորդորում էին դադարեցնել հանրահավաքը։

Տպել
1963 դիտում

ՍԴ նախագահը ու Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել են եկկողմ բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

ԱԻՆ-ում անցկացվել է շարային ստուգատես (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Արագածոտնի մարզի կարիքավոր ընտանիքներին

ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

Ադրբեջանը կմասնակցի՞ ԵԱՏՄ նիստին. փոխվարչապետը չի հերքում, որ Երեւանի նախապայմանը գերիների հարցն է

Մեկնարկում են ձյուդոյի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները. հայ մարզիկների հնարավորություններն ու ակնկալիքները

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 193 զինծառայողի անուն

Երդվել են կին զինծառայողները

Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ուշացած է. ստեղծե՞լ, թե չստեղծել պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով

«Կենդանիների պատվաստող» ծրագրի 6 մասնակից ստացել է գյուղկենդանիներ պատվաստողի հավաստագիր

Արմեն Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի

ՀՀ ոստիկանություն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը (տեսանյութ)

«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից

Գերեզմանատեղերի տրամադրմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն

«Բարդ անցյալներ, բազում ապագաներ». հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Վարդենիս քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում

Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում

ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները

Երկու օր փակ կլինեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները

Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

ՍԴ-ն որոշել է Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել

Արցախցի դիմորդներին օժանդակելու և տարեցներին անվճար դեղերով ապահովելու խնդիրը դեռ լուծված չէ

Համոզված եմ՝ ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը. վարչապետ (տեսանյութ, լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից․ Արա Խզմալյան

Կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

Հղիության 7-րդ ամսում մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել. տեսողական խնդիրներ է ունեցել

«Դու անցար կարմիր գիծը». Մարուքյանի առաջարկը նախկիններին՝ Քոչարյանից սկսած, եւ Սուրեն Պապիկյանի «կոշտ» պատասխանը

ԵՊՀ ուսանողներն այսուհետև գործնական գիտելիքներ կստանան Առաջին ալիքում

Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Վարչապետի որոշմամբ՝ Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Սպիտակ արագիլները հիմնականում խոցելի են մարդու գործունեության հետևանքով․ որո՞նք են նրանց սպառնացող վտանգները

Ես չեմ ուզում՝ կինս մահացած կամ խեղված երեխա լույս աշխարհ բերի. Լոռիում տապալեցին հանքի շահագործման թեմայով լսումները

Քաղաքապետարանի նախատեսած նոր աղբավայրի արժեքը 26 մլն եվրո է. այն կառուցվելու է Նուբարաշենի աղբավայրի հարակից հատվածում

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին

ԵՊՀ խորհրդից դուրս գալու դիմում գրած անդամների լիազորությունները, ի վերջո, դադարեցվա՞ծ են, թե չէ. անպատասխան շատ հարցեր