«Իմ քայլը» հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին թողունակության կրկնապատկման նպատակով

18/11/2020 schedule22:27

«Իմ քայլը» հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին թողունակության կրկնապատկման նպատակով։ Այն ուղղված է զինվորական ծառայության և պատերազմական գործողությունների ընթացքում խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորականների վերականգմանը: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը:


«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր հերոս տղաները, մեր զինվորները մշտապես Հիմնադրամի հատուկ հոգածության տակ են եղել: Իսկ ստեղծված իրավիճակում, հատկապես, պարտավոր ենք մեր զորակցությունը հայտնել ու գործուն քայլերով աջակցել զինվորականներին ու նրանց ընտանիքներին: Մենք պարտք ենք բոլոր զոհված, անհետ կորած ու հաշմանդամություն ստացած քաջերին: Բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն մեր կյանքի: Բոլոր նրանց, ովքեր հարազատ ու տուն են կորցրել: Նրանց ընտանիքները պետք է արժանապատիվ ապրեն», - նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Առաջին համալսարանական հիվանդանոցային համալիրի շենքի հիմնանորոգումը և կահավորումը նախատեսում է առաջին հերթին կենտրոնի թողունակության կրկնակի բարձրացում: Տարածքում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի, այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի:

Հիմնադրամը հիշեցնում է, որ 2019 թ. Հիմնադրամի ցուցաբերած աջակցության շնորհիվ ամբողջությամբ ամրացվել էր Կենտրոնի մասնաշենքի միջնամասը, վերանորոգվել էր շուրջ 1000 քմ. տարածք, մեծացվել էր Կենտրոնի թողունակությունը 40 %-ով, բացվել էին լոգոպեդի և հոգեբանության նոր սենյակներ, ինչպես նաև՝ կինեզոթերապիայի նոր դահլիճ:

Կենտրոնը համալրվել էր նաև առաջին բուժօգնության համար անհրաժեշտ նոր սարքավորումներով։ Շուրջ 200 վիրավոր զինվոր ստացել է վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայություն, անհրաժեշտ դեղորայք և խնամքի պարագաներ։ Վերապատրաստվել էր բժշկական ողջ անձնակազմը։

Ներդրվել էր «Մեկ պատուհան» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է 557 վիրավոր զինվորների և զինհաշմանդամի հաշվառում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում: Հիմադրամի միջոցներով Կենտրոնում բացվել է նաև Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող դահլիճը:

Վիրավոր տղաներից շատերն են նախկինում մարզիկ եղել, ու կենտրոնի բարեկարգումից ու համապատասխան կահավորումից հետո կարող են իրականություն դարձնել իրենց՝ կրկին մարզվելու երազանքը: Մարզասրահը տալիս է այդ հնարավորությունն ու, ըստ էության, խթանում նաև հաշմանդամային սպորտը մեր երկրում:

Տպել
981 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին