Մինչև վերջ չէինք հավատում, որ թուրքը մեր հողը կմտնի. ևս 57 արցախցի Գյումրիից վերադարձավ Ստեփանակերտ (լուսանկարներ)

23/11/2020 schedule15:28

Գյումրու Վարդանանց հրապարակում հավաքված արցախցիներից շատերն անհայտ հեռանկարով, բայց մեծ հույսով այսօր վերադարձան Ստեփանակերտ: Կային ընտանիքներ, որոնք արդեն ադրբեջանական կողմի տիրապետության տակ գտնվող գյուղերի բնակիչներ էին:

Սղնախի փոխարեն՝ Ստեփանակերտ: Հակոբջանյանների 13 հոգանոց ընտանիքն այլընտրանք չունի, հայրենի գյուղ այլևս գնալ չեն կարող, այն արդեն ադրբեջանական տիրապետության տակ է: Միակ ճանապարհը Արցախի մայրաքաղաք վերադառնալն է:

Սղանախի իրենց բնակարանն այս բազմանդամ գերդաստանը չի լքել մինչև այն պահը, երբ հասկացել են, որ թուրքն այլևս ոչ թե սարերի հետևում է, այլ գյուղի մատույցներում:

«Սղնախում երեք տուն ենք թողել, 3 որդիս էլ այնտեղ են: Հիմա գնում ենք Ստեփանակերտ, բայց թե որտեղ ենք մնալու, չգիտենք. ո՛չ տուն ունենք, ո՛չ գնալու այլ տեղ: Սաղ հեչ, կվերականգնվի, բայց՝ ոչ մարդկային կյանքը: Միջնեկ տղայիս մասին լուր չունենք՝ կենդանի է, թե գերի, չգիտեմ: Մեր հոգսը մեր տղան է»,- ՀԺ-ի հետ զրույցում արտասվելով պատմեց Վերա Հակոբջանյանը:

Ասաց՝ մինչ այս պահն էլ չի հավատում, որ իր տուն վերադառնալ չի կարող, որ Սղնախն այլևս իրենցը չէ: «Անցած պատերազմների ժամանակ թուրքը շատ հեռու էր: Մինչև վերջ չէինք հավատում, որ ադրբեջանցիները մոտենում են գյուղին, հենց էդ պատճառով էլ բոլոր երեխաներին հանել էինք, մեծահասակներով՝ մնացել մեր գյուղում»:   

Մայիլյաններն էլ Հադրութի շրջանի Այգեստան գյուղ չեն վերադառնա: Կապրեն հիշողություններով ու մի օր վերջապես իրենց օջախ վերադառնալու սպասումով: Հիմա գնում են Ստեփանակերտ, հետո՝ արդեն չգիտեն:

«2 կռվի մասնակցել եմ, էս մինն ուրիշ էր: 7 ազգ մեկ ազգի՝ հայի դեմ կռվեց: Չկարողացանք հաղթել: Տունս-տեղս ստիպված թուրքին եմ թողել»,- ասաց Սպարտակ Մայիլյանը:

Նոյեմբերի 3-ից 14 հոգով Գյումրի տեղափոխված Աղասյաններն ավելի հանգիստ և ուրախ մեկնեցին Գյումրիից: Գյուղն էլ է տեղում, իրենց տունն էլ: Ընտանիքի տղամարդիկ զանգել ասել են՝ հանգիստ կարող եք վերադառնալ, ամեն բան նորոգել, կարգի են գցել:

«Տղաս ասում ա՝ լոխ նորմալ ա: Ուզում ենք քյանք մեր տները, վախելու բան չունինք, ինչ կլինի՝ կլինի»,- անվախ ձայնով ու վստահ ասաց Լաուրա Աղասյանը: Տիկին Լաուրան 61 տարեկան է: Ասաց՝ 4 պատերազմ է տեսել, ոչ մեկն այս վերջինին նման չի եղել:

«Սումգայիթից փախա եկա Ղարաբաղ, էստի էլ հա կռիվ: Բայց էս մինը շատ փիս կռիվ էր , ապրիլի կռիվը ստի չի իլալ, Սումգաիթինը ստի չի իլալ, ոչ մինը»:

«Եթե ավտոմատի կռիվ էր, հարց չկար, պռոստը սա օդային կռիվ էր, մեր մեջքը ջարդեց»,-ավելացրեց նույն ավտոբուսով Ստեփանակերտ վերադարձող Սլավիկը:

Բոլորն էլ Գյումրու հյուրընկալությունից գոհ էին, ասացին՝ իրենց ամեն ինչով պահել, նայել, շահել են և էլի կպահեն, բայց չեն ուզում մնալ: Նախ, որ որևէ մեկը պարտավոր չէ նման զրկանքներ կրել և իրենց տևական ժամանակ օթևան տալ, հետո էլ՝ Արցախն է իրենց տունը, իսկ տան դուռը փակ, լույսն էլ հանգած՝ հայրենիք չեն պահում:

Հիշեցնենք, որ Գյումրիում ապաստանած արցախցիների առաջին խումբը՝ 45 մարդ, Ստեփանակերտ էր վերադարձել նոյեմբերի 19-ին:

Լուսանկարները «Հայկական ժամանակի»

Տպել
1873 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին