Զոհված 104 զինծառայողների ընտանիքների արդեն հատուցումներ են տրամադրվել․ Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պատերազմում զոհված 104 զինծառայողների ընտանիքներին արդեն հատուցումներ է տրամադրել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նրա խոսքով՝ մինչ պատերազմը հիմնադրամն ուներ 416 շահառու ընտանիք։ Ավետիքյանը հայտարարեց, որ այսօր եւս հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում կընդունվեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումներ։

«Ապագայի համար մենք պլանավորում ենք, որ յուրաքանչյուր շաբաթ ունենանք մի քանի տասնյակ հատուցում»,- նշեց նա։

Անդրադառնալով խնդրին, որ հիմնադրամի հատուցումների գործընթացը որոշակիորեն երկար է տեւում՝ Ավետիքյանն ասաց, թե այն օբյեկտիվ հիմնավորում ունի․ «Ընտանեկան կապերը պետք է որոշվեն, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, դրա համար պետք է հավաքվեն համապատասխան փաստաթղթային փաթեթ, դիմումներ։ Այս պահին գործընթացում ներգրավված են մարզպետարաններն ու Երեւանում վարչական շրջանները, որպեսզի մեր զոհված, անհետ կորած կամ հաշմանդամ զինծառայողների փաստաթղթային գործընթացին աջակցեն»։

Նա հիշեցրեց, որ հիմնադրամի շահառուների շրջանակը հստակ է՝ զոհվածների կամ անհետ կորածների ծնողները, ամուսինը կամ կինը, երեխաները, բացառիկ դեպքերում կարող են լինել նաեւ քույրը կամ եղբայրը։

Իսկ ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողներին, հիմնադրամի տնօրենի խոսքով՝ դա ավելի երկարատեւ ու շարունակական գործընթաց է։ Քանի որ վիրավոր զինծառայողը դեռ պետք է բուժվի, որոշակի չափով վերականգնի անռողջությունը, ապա անցնի համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա նրան տրվում է հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ, որից հետո միայն զինծառայողը դառնում է հիմնադրամի շահառու։

Նա հիշեցրեց, որ զոհված, անհետ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամ ֆինանսական հատուցում, այնուհետեւ՝ յուրաքանչյուր ամիս՝ 20 տարի շարունակ, հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ՝ կախված նրանից ժամկետային զինծառայող է, պայմանագրային, թե սպա։

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողը միանվագ կստանա 5 միլիոն դրամ, այնուհետեւ՝ կրկին 20 տարի շարունակ՝ 100-200 հազար դրամ ամսական հատուցում։ Եթե զինծառայողն ունի երեք եւ ավելի երեխա, ապա այդ երեխաների համար հիմնադրամը լրացուցիչ 100 հազար դրամ կվճարի։

Ավետիքյանի խոսքով՝ Հայաստանում չկա մի պաշտոնյա, որը կարող է հստակ թվեր նշել, թե այս պատերազմի հետեւանքով որքան կավելանա հիմնադրամի շահառուների թիվը։ Իսկ այն թվերը, որոնք տարբեր մարդիկ հրապարակում են այս պահին, միայն կանխատեսումներ են։

«Վերջնական հայտնի չէ ո՛չ զոհված, ո՛չ անհետ կորած զինծառայողների թիվը, հստակություն չկա նաեւ վիրավորների վիճակի հետ կապված։ Փաստ է այն, որ այս թիվը մի քանի հազար է լինելու, թե քանի հազար, պարզ չէ»,- նշեց նա։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց՝ ստացվող 1000 դրամներով ի վիճակի չեն լինի այս թվերի սահմաններում կատարել հատուցումները. «Կարեւոր է այն դարձնել 3000 դրամ, կարեւոր է միանալ հիմնադրամի նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, «Մեկը դարձնենք երկու» կամ մեկ միլիոն մարդու նախաձեռնությունը, որով մենք առաջարկում ենք աշխարհում գտնել մեկ միլիոն մարդ, որ յուրաքանչյուր ամիս կնվիրաբերի 25 հազար դրամ կամ համարժեք գումար»։

Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում մի շարք նախաձեռնություններ են արվում՝ գումարներ հանգանակելու եւ հիմնադրամին փոխանցելու համար։

«Այս պարտավորությունը ստանձնված է ամբողջ հասարակության կողմից: Երբ տղաները կռվում էին եւ պաշտպանում հայրենիքը, վստահ էին, որ եթե իրենց մի բան պատահի, ամբողջ հասարակությունն ու պետությունը կանգնելու են իրենց ընտանիքների կողքին։ Բոլորը պետք է աշխատեն հիմնադրամի համար միջոցներ գեներացնելու նպատակով»,- հայտարարեց Ավետիքյանը։

Տպել
1166 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի