Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

«Ինչպես գիտեք, օրեր առաջ հայտարարել էի պատգամավորական մանդատս վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգի՝ նոյեմբերի 24-ին լրացավ դիմումս հետ վերցնելու վերջնաժամկետը, եւ այդ օրից ի վեր այլեւս ՀՀ Ազգային ժողովի ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԵՄ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանե Աբրահամյանը՝ մանրամասնելով որոշման պատճառներն ու հետագա գործունեությունը:

«Ինչպես դեռեւս սեպտեմբերի 25-ին էի գրել, երբ ՍԴ նոր անդամների ընտրության հարցում ունենալով սկզբունքային անհամաձայնություն՝ որոշում էի կայացրել հրաժարվել մանդատից: Չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել: Մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս անհատական տիրույթում մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։

Սեպտեմբերի 27-ին մանդատից հրաժարվելու դիմումս հետ վերցրի բացառապես մեկ պատճառով՝ պատերազմի օրերին աշխատել եւ իմ ունեցած լծակներն ու կարողությունները, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, լավագույնս կիրառել եւ ծառայեցնել ի շահ հայրենիքի։

Սակայն պատերազմից եւ զինադադարի խայտառակ ու ողբերգական հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս։ Սա որեւէ կերպ փախուստ չէ պատասխանատվությունից, ավելին՝ փախուստ չէ հսկայածավալ աշխատանքից: Հումանիտար աղետի հետեւանքները չեզոքացնելու գործում ներգրավված եմ եղել առաջին իսկ օրվանից եւ շարունակելու եմ անկախ կարգավիճակից, սակայն այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում։

Իմ հասարակական գործունեությունը մանդատ ստանալուց ի վեր չի մեկնարկել, ես գործել եմ տասնյակ տարիներ՝ որպես լրագրող, որպես հասարակական կառույցի ղեկավար եւ առաջիկայում էլ շարունակելու եմ աշխատանքս ի շահ պետության զարգացման եւ մեր հասարակության բարօրության։

Այսօր ամենակարեւոր ու հրատապ հարցը տնավեր դարձած արցախցիների սոցիալական խնդիրներն են, որոնցով սկսել եմ զբաղվել պատերազմի առաջին իսկ օրվանից: Հետագայում ավելի ինստիտուցիոնալ մակարդակով կապահովենք կյանքի որակի բարձրացում։

Սակայն իմ հիմնական գործունեությունն առաջիկա տարիներին, որպես խիստ առաջնահերթություն, միտված է լինելու վիրավոր զինվորների վերականգնմանը՝ կրթական ու վերապատրաստման, կարողությունների զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով, որպեսզի հազարավոր երիտասարդներ, որոնք իրենց առողջությունն են զոհել հանուն հայրենիքի, լիարժեք կյանք վերադառնան եւ ունենան նոր արժեք ստեղծելու հնարավորություն։

Առաջիկայում կներկայացնեմ այս մեկ տարվա գործունեությանս հաշվետվությունը: Ֆինանսական դրության մասին հայտարարագիրս հրապարակային է, բայց եւս մեկ անգամ պարզաբանեմ, որ 2020 թվականի մարտ ամսից ի վեր որեւէ պարգեւավճար չեմ ստացել, բացառությամբ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի կապակցությամբ (ի դեպ, շեշտեմ, որ պատգամավորական պարգեւավճարը մշտապես կազմել է ոչ ավելին, քան աշխատավարձի 30 տոկոսը. շուրջ 140 հազար դրամ)»։

Տպել
1365 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա