Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած արվեստագետների, մտավորականների երթը հասավ Ռուսաստանի Դաշնության դեսպանտուն: Այնտեղ նրանք ՌԴ դեսպանին նամակ փոխանցեցին: Հիշեցնենք, որ երթի նպատակը Երևանում գտնվող այլ երկրների դեսպանատներին և միջազգային կառույցներին կոչ անելն է, որ նրանք միջոցներ կիրառեն, որ Ադրբեջանը կատարի իր իսկ ստանձնած պարտավորությունները. վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհվածների դիակները:

Դերասան Հրանտ Թոխատյանը ներկարներին տեղեկացրեց, որ պաշտոնապես նամակը հանձնել են ՌԴ դեսպանատանը և հույս հայտնեց, որ այն կընթերցվի, և կստանան պատասխաններ. «Ես կարծում եմ, որ պետք է շարունակել, գնալ մյուս դեսպանատները, մանավանդ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների: Էսօր Ռուսատանն էր, կլինեն նաև Միացյալ Նահանգները, Ֆրանսիան»,- նշեց դերասանը: Նա նաև ասաց, որ իրենք երթի մասնակիցներին խնդրել են, որ չլինեն անհետ կորածների և ռազմագերիների լուսանկարները, որպեսզի չվնասեն նրանց:

Դերասանը նաև հորդորեց չքաղաքականացնել այս ակցիան. «Ես խնդրում եմ չքաղաքականացնել էս ամեն ինչը, դրա նպատակը չկա: Բնականաբար, հարթակը բաց է, կարող են բարձրանալ մեր բոլոր գործընկերները: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը: Էսօր դա որևէ նշանակություն չունի: Նշանակություն ունի միայն այն հարցը, որի շուրջ մենք հավաքվել ենք: Ու եթե որևէ մեկը փորձում է դրանից շեղել, այս ամենին տալ քաղաքական երանգ, դա պարզապես հիմարություն է և տվյալ դեպքում՝ թշնամություն»:

Լրագրողներից մեկի այն հարցին, որ պետք է այս ակցիայի մասնակիցներն ավելի շատ լինեին, բայց քաղաքականացվելու մտավախությո՞ւնն է, որ շատ չեն, Թոխատյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, կուզենայի, որ դա լիներ, այլ ոչ թե անտարբերությունը»:

Ակցիայի մասնակիցները ակցիայի ավարտին ծափահարեցին զոհված զինծառայողներին, որպեսզի, իրենց բնութագրմամբ, հողը նրանց տեղեկացնի, որ մենք իրենց հիշում ենք:

Տպել
2636 դիտում

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջին․ Հարոյան