Երևան
-4 °C
Նոյեմբերի 30-ին ավարտվեց ֆուտբոլի Ղազախստանի 2020թ.-ի առաջնությունը: Եզրափակիչ տուրում երկրի նախորդ տարվա չեմպիոն «Աստանան» 1-0 հաշվով պարտության մատնեց «Կիզիլժարին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը, փոխարինվեց 78-րդ րոպեին:
«Աստանան», որը երկրի վերջին 6 տարիների չեմպիոնն էր, այս անգամ զբաղեցրեց 3-րդ տեղով ու բավարարվեց բրոնզե մեդալներով: Բարսեղյանն «Աստանայի» կազմում իր առաջին մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձավ 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Արծաթե մեդալները բաժին հասան Գրիգորի Բաբայանի գլխավորած Կոստանայի «Տոբոլին», որի կազմում հանդես էին գալիս Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանը: Իրենց թիմի վերջին տուրի հանդիպումները երկու ֆուտբոլիստներն էլ բաց թողեցին: Եթե Ավետիսյանն իր ներդրումն ունեցավ թիմի հաջողությունում՝ անցկացրած 11 խաղում դառնալով մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, ապա Արման Հովհաննիսյանը առաջնությունում մասնակցեց ընդամենը երեք հանդիպման:
Հիշեցնենք, որ Ղազախստանի չեմպիոն էր դարձել Ալմաթիի «Կայրաթը», որն իր չեմպիոնությունն ապահովել էր առաջնության ավարտից մի քանի տուր առաջ: «Կայրաթի» կազմում Ղազախստանի չեմպիոն դարձավ Կամո Հովհաննիսյանը:
Եվս մեկ ակումբ, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ՝ Կարագանդայի «Շախտյորը», բավարարվեց 4-րդ տեղով: Ճիշտ է, Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն առաջնության ավարտից առաջ հեռացավ թիմից: Նա մասնակցեց առաջնության 7 հանդիպման, որոնցում բաց թողեց 8 գնդակ և միայն մեկում կարողացավ անառիկ պահել դարպասը: «Շախտյորի» կազմում հանդես էր գալիս նաև Ղազախստանի հավաքականի թեկնածու Գևորգ Նաջարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռուսլան Կորյանի ակումբին՝ «Կիզիլժարին», ապա վերջինս կարողացավ պահպանել իր տեղն ուժեղագույնների խմբում և խուսափել անցումային խաղերից: Կորյանը թիմին միացավ առաջնության կեսից և հիմնական կազմի ֆուտբոլիստ չդարձավ՝ մասնակցելով 8 հանդիպման, որոնցում հիմնականում փոխարինման էր դուրս գալիս:
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2021թ.-ի մրցաշրջանում հանդես գալու իրավունք նվաճեց «Ատիրաուն», որը հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: «Ատիրաուն» Առաջին դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ թիմի կիսապաշտպան Արտակ Դաշյանն անցկացրած 12 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ:
Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր
33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը
Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա
Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
© 2021 Հայկական ժամանակ