Փորձելու ենք բոլոր խնդիրներին հերթով լուծում տալ. Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատարը կառաջադրի իր թեկնածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 24-ի որոշմամբ՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Արմեն Գրիգորյանը:

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մահացել է նոյեմբերի 1-ին կորոնավիրուսից: Նա ավելի քան 7 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը:

Արմեն Գրիգորյանը Ստեփանավան քաղաքից է: Ծնվել է 1974թ.-ին: 2000-2010թթ. աշխատել է Ստեփանավանի սոցիալական ապահովության ծառայության պետ, այնուհետեւ՝ Տաշիր-Ստեփանավան հարկային տեսչության պետ, 2012-ից մինչեւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայության պետ: Անկուսակցական է:

ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ասաց՝ քաղաքի խնդիրներին ծանոթ է, դրանց բոլորի լուծման համար ժամանակ է հարկավոր: Քաղաքի առաջ ծառացած խնդիրները հերթով կփորձի լուծել՝ ըստ առաջնահերթության. «Թիվ 1 խնդիրը ելնելով հետպատերազմական վիճակից՝ պատերազմին մասնակցած ընտանիքների, Արցախից Ստեփանավան տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն է: Սրա հետ մեկտեղ պետք է անենք հնարավորը՝ Ստեփանավանը ծաղկեցնելու եւ ստեփանավանցու հոգսերը թեթեւացնելու համար, բայց քանի որ գտնվում ենք հետապատերազմական վիճակում, առաջնահերթությունը դրել ենք վերը նշած ընտանիքներին աջակցելը»:

Արմեն Գրիգորյանը կարծում է՝ կադրային փոփոխություններ քաղաքապետարանում, այնուամենայնիվ, կլինեն, մասսայական ազատումներ՝ ոչ. «Կադրային փոփոխություններ կարծում եմ՝ կլինեն: Այն մարդիկ, որոնք կաշխատեն ի նպաստ քաղաքի զարգացման, կմնան, նրանք, որոնք իրենց աշխատանքով չեն գոհացնի, կլքեն իրենց պաշտոնները»:

Քաղաքապետի պաշտոնակատարը չի հերքում՝ թե՛ Ստեփանավանում, թե՛ խոշորացված Ստեփանավան համայնքի մյուս բնակավայրերում խնդիրներ շատ կան. «Վարչական համայնքներից գլխավոր խնդիրը թերեւս Ուրասարում է, որի վարչական ղեկավարը գտնվում է առաջնագծում: Երբ վերադառնա, հարցին կանդրադառնանք ու, ի շահ տվյալ համայնքի բնակիչների, քննարկումների արդյունքում համապատասխան լուծումներ կգտնենք»:

Արմեն Գրիգորյանի համար լուրջ խնդիր են նաեւ Արմանիսի ոսկու հանքի՝ «Սագամար» ՍՊ ընկերության կողմից համայնքին տարիներ շարունակ պատճառվող վնասները. «Այստեղ իսկապես լուրջ խնդիրներ ունենք, լուրջ գումարներ կան, որոնք տարիներ շարունակ չեն փոխանցվել համայնքին, դրանք հողի ու գույքահարկի վարձավճարներն են»: Այս խնդրի մասին դեռ ամիսներ առաջ բարձրաձայնել էր նաեւ նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը՝ նշելով, որ հանքի ղեկավարությունը անօրինական զավթած հողեր ունի Արմանիս գյուղում:

Ստեփանավան համայնքի ղեկավարի ընտրությունների օր դեռեւս նշանակված չէ։ Ըստ պաշտոնակատարի՝ հավանաբար կապված է ռազմական դրության ու համավարակի հետ։ Հայտնի էլ չէ, թե երբ կանցկացվեն ընտրությունները։ Անդրադառնալով հարցին, թե մասնակցելո՞ւ է սպասվող ընտրություններին՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Դե, իհարկե, կմասնակցեմ: Եթե համաձայնել եմ ստանձնել այս պատասխանատու աշխատանքը, ուրեմն միանշանակ գնալու եմ երկարատեւ աշխատելու ու ժողովրդին ծառայելու, հակառակ դեպքում չէի էլ գա: Ես եկել եմ երկարատեւ ծառայություն մատուցելու»:

Տպել
1369 դիտում

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերածների հիշատակին (լուսանկարներ)

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Ամենայն հայոց կաթողիկոս

Շորժա գյուղում բնակելի տունէ հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք. առողջացածների թիվը գրեթե եռակի է

Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը. Նիկոլ Փաշինյան

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Շուշին այսօր էլ պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը. Արարատ Միրզոյան

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան

Պետական սահմանում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ

Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով չորս մարդ է մահացել

Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Իսպանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են նացիզմից Եվրոպայի ազատագրման օրվա միջոցառմանը

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարկումներն ուղարկվել է ԱՀ ոստիկանություն

Հետախուզվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը

Գյումրիում կարդիականացվի փողոցային լուսավորության համակարգը

Ներքին Հանդ-Ծավ ճանապարհից 20-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ադրդեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել, լուրը չի համապատասխանում իրականությանը. Info chechk

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ

«Mitsubishi montero»-ն ընկել է Ասկերանի գետը. մեքենայում նաև վարորդի 80-ամյա տատն է եղել

Սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները

Քրեական գործ է հարուցվել Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ. սպանվածը 1984 թվականին ծնված տղամարդ է

Կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին. «Արմենպրես»

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին

Շատինցի տղամարդն ու գյուղի անասնապահը արջ են սպանել

«Շուշիս». Ստեփանակերտում բացվել է բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտությունների ցուցահանդես. «Արցախպրես»

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2087 հա տարածք

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքը ճշտվում է. լուսանկարի կինը ողջ ու առողջ է. դեսպանություն

Պետք է համախմբվենք, չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր

Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հկ-ի ներկայացուցիչների հետ