Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահն անձամբ է կանգնել դատարանի առաջ: Փարիզում այսօր սկսվել է Նիկոլա Սարկոզիի գործով դատաքննությունը: Նա մեղադրվում է կոռուպցիայի եւ դատավորին կաշառելու փորձի մեջ:

Այս լսումները, սակայն, Ֆրանսիայի բնակչության մի ստվար խմբի համար նախկինում չափազանց սիրելի 65-ամյա Սարկոզիի միակ գլխացավանքը չեն: Կոռուպցիայի ծանրակշիռ մեղադրանքից բացի նա ստիպված է այլ դատարաններում պաշտպանվել իր նախընտրական շտաբի ֆինանսական միջոցների ոչ մաքուր լինելու մեղադրանքներից:

Սարկոզին այս բոլորը վհուկների որս է համարում: Նա համոզված է, որ լիբերալ դատական համակարգն իրեն վենդետա է հայտարարել հանցագործների նկատմամբ չափազանց մեղմ լինելու եւ դատավորների լիազորությունները սահմանափակելու իր փորձերի համար:

«Ես, իհարկե, չեմ ընդունում այդ սարսափելի մեղադրանքներից որեւէ մեկը, որոնք հետապնդում էին ինձ արդեն 6 տարի»,- ասել է նախկին նախագահը այսօր Փարիզում կայացած իր առաջին դատական նիստի ժամանակ:

Կոռուպցիայի գործով Սարկոզիին սպառնում է 10-ը տարվա ազատազրկում միլիոնների հասնող տուգանք: Գործընթացը պետք է ավարտվի մինչեւ դեկտեմբերի կեսը:

Մինչ այժմ Ֆրանսիայի նախագահներից միայն մեկն է կանգնել դատարանի առջեւ՝ իր լիազորությունների ավարտից հետո: Նա Սարկոզիի նախորդն է՝ Ժակ Շիրակը, որը մեղավոր է ճանաչվել Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ շինծու պաշտոններում իր ընկերներին նշանակելու մեջ: Սակայն Շիրակը, որի օրոք Սարկոզին բարձրացավ ֆրանսիական քաղաքական Օլիմպի գագաթ, հիվանդության պատճառով չմասնակցեց 2011 թվականի դատավարություններին: Նա հեռակա կարգով դատապարտվեց եւ երկու տարվա պայմանական պատիժ ստացավ:

Սա Սարկոզիին դարձնում է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որն անձամբ է հայտնվել դատարանում՝ մեղադրյալի կարգավիճակում: Նա է նաեւ Ֆրանսիայի նախկին ղեկավարներից առաջինը, որը կալանավորվել է, սակայն հետո ազատ արձակվել: Սարկոզին վեց տարի առաջ է դեռ կանչվել ոստիկանություն հարցաքննության ՝ կոռուպցիայի մասին գործի հետաքննության դեռ սկզբնական փուլում:

Նիկոլա Սարկոզիի թռիչքն ու վայրէջքը

Ֆրանսիացիների շրջանում Սարկոզիի նկատմամբ քչերն են անտարբեր. Նա կա՛մ կուռք է, կա՛մ նրան ատում են: Նա շարունակում է ոգեշնչել իր կողմնակիցներին կրակոտ ելույթներով, իր մտքերն այս ամառ շաբաթներ շարունակ հայտնվել էին բեսթսելլերների լավագույն աղյուսակներում:

Ֆրանսիայի սահմաններից դուրս Սարկոզիին հիշում են որպես երգչուհի Կառլա Բրունիի ամուսին եւ պատերազմի ու խաղաղության քաղաքական գործիչ: 2011-ին նա ֆրանսիական զորքերը ուղարկեց Լիբիա ՝ արեւմտյան կոալիցիայի գլխավորությամբ, ինչը, ի վերջո, հանգեցրեց Մուամար Քադաֆիի տապալմանը եւ սպանությանը: Իսկ մինչ այդ Սարկոզին ոչ թե սկսեց, այլ ավարտեց պատերազմ՝ միջնորդ հանդիսանալով Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ 2008 թվականին:

Սարկոզիի՝ որպես քաղաքական գործչի, ծաղկման շրջանը եղավ 2000-ականներին, երբ Փարիզի արվարձանի քաղաքապետից նա արագորեն վերածվեց Ֆրանսիայի կառավարության առանցքային դեմքի, որտեղ զբաղեցնում էր ՆԳ նախարարի եւ ֆինանսների նախարարի պաշտոնները: Կուլմինացիան 2007-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակն էր: Սակայն Սարկոզիի նախագահական կարիերան չստացվեց: Նրա հնգամյա պաշտոնավարումը Ելիսեյան պալատում տուժեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ եվրոպական պարտքի ճգնաժամի պատճառով: Նա չկարողացավ վերընտրվել երկրորդ ժամկետով՝ 2012-ին զիջելով իր տեղը Ֆրանսուա Օլանդին:

Այդ ժամանակ Սարկոզին հայտարարեց իր 30-ամյա քաղաքական կարիերայի ավարտի մասին, սակայն Օլանդի ժամկետի ավարտից հետո վերադարձավ շուտով, քաղաքական պայքարի մեջ մտավ, սակայն պարտվեց պրայմերիզներում, ինչից հետո նախագահ դարձավ նոր քաղաքական շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը:

Ինչում է մեղադրվում Սարկոզին

Քննիչները նախ հետաքրքրված էին ինչպես 2007, այնպես էլ 2012 թվականների նախընտրական արշավների ֆինանսական ծախսերով: Նրանք կասկածում էին, որ Սարկոզին ավելին է ծախսել, քան ենթադրվում էր, եւ ընդունել է անօրինական նվիրատվություններ L'Oreal- ի միլիարդատեր սեփականատերերից, Լիլիան Բետանկուրից, ինչպես նաեւ ենթադրաբար նույնիսկ Լիբիայի առաջնորդ Քադաֆիից:

Քադաֆիից միլիոնավոր եվրոներ կանխիկ ստանալու մեղադրանքները վերջերս դիմումատուն հետ վերցրեց, իսկ Բետանկուրից տասնյակ հազարավոր եվրոներ ստանալու գործը փակվեց դատարանում:

Անցյալ շաբաթ Սարկոզին երկու անգամ եկել էր դատարան, բայց դատավարությունը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով: Մեկ շաբաթ ուշացումով, այն վերջապես սկսվեց:

Նախորդ գործից հետո Սարկոզիի նկատմամբ այլ մեղադրանքներ առաջադրվեցին՝ այս անգամ կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Քննիչների կարծիքով, որպես նախագահ, նա փորձել է ազդել Բետանկուրի նվիրատվության գործի հետաքննության վրա եւ, իբր, առաջարկել է դատավոր Ժիլբերտ Ազիբերտին առաջխաղացում եւ սեփականություն Մոնակոյում ՝ հետաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության դիմաց:

Մեղադրանքի հիմքում ընկած են Սարկոզիի եւ նրա փաստաբան Թիերի Էրզոգի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որը եւս ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ Սարկոզիի հետ միասին:

Դատական գործընթացների շարքն այսքանով չի ավարտվի: Մարտին նշանակված է նոր դատավարություն, որտեղ Սարկոզին եւ նրա 13 համախոհները ստիպված կլինեն պատասխանել 2012 թվականի ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներին:

Սարկոզին մեղադրվում է նաեւ խարդախության մեջ ներգրավված լինելու համար, որի արդյունքում նա կարողացել է գրեթե կրկնապատկել կորցրած ընտրարշավի համար ծախսերի օրինական սահմանը:

Տպել
1490 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն