Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ։ «Ֆեյսբուքի» էջում նա գրառում է կատարել՝ նշելով, որ քննարկվելու են առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները:

Նախագահն ընդգծել է, որ հնարավորություն է տեսնում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու։ Նրա խոսքով՝ բոլորի ջանքերը պետք է համատեղվեն հանուն հայրենիքի անվտանգության, զարգացման և ժողովրդի բարօրության:

«Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, որը պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին»,- գրել է Հարությունյանը:

Նա հորդորել է բոլորին համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլև բռնել երկարատև զարգացման ու զորացման ուղին։ Ըստ նրա՝ «արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար» սա միակ ճանապարհն է:

«Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը, և ուս ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»,- եզրափակել է նախագահը։

Տպել
1426 դիտում

Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

Դավիթ Բեկ համայնքում իրականացվել է հայտնաբերված չպայթած զինամթերքի ոչնչացում

Վարսեր համայնքում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզը

3 փողոց կասֆալտապատվի, կոյուղագիծ կկառուցվի, կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը․ Փարաքարում 3 ծրագիր կիրականացվի

Պատերազմում վերին վերջույթները կորցրած տղաները պրոթեզավորվում են բիոնիկ պրոթեզներով, որոնք 30-ից ավելի ֆունկցիա ունեն

Զբաղվածության և հյուրընկալության ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ արցախցիների բնակարանային խնդիրները չեն լուծվել

Սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի վերաբերյալ հանդիպում-քննարկում էր կազմակերպվել

Ծառայության մեջ կին-տղամարդ հասկացություն չկա, հրամանը հրաման է. Արցախում փրկարարների 11 տոկոսը կանայք են

Երևանի Բուզանդի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Սահմանադրական դատարանը հետաձգել է 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով նիստը

Աճարկուտ գյուղում ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի ձորակը

Վահան Քերոբյանը կգործուղվի Վրաստան

Նորընտիր ԱԺ խմբակցությունների ղեկավարների ունեցվածքը. նրանցից երկուսի միակ եկամուտը թոշակն է

Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը

Քննարկվել է ԱԱԾ-ում առգրավման հետևանքով խափանված գործերի ավտոմատ մակագրման համակարգի վերագործարկման հնարավորությունը

Վարչապետի հետ հանդիպման 1-ին արդյունքը. Սանասարյանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է համարում պատերազմի հարցով հանձնաժողովը

Որտեղ իմ ծառայությունը պետք լինի, այնտեղ էլ կլինեմ. Շիրակի մարզպետը՝ պաշտոնավարումը շարունակելու մասին

Հրդեհ է բռնկվել Արմենակյան փողոցի տներից մեկի պատշգամբում

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում են տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Մայամիում հայտնաբերվել են փլուզված շենքի փլատակներում մնացած վերջին զոհի մնացորդները

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների հավաք-պարապմունքներ

Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին համակերպվել Ուկրաինա զենքի մատակարարման հետ

Մատաղիսում փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Հայկ Մարտիրոսյանի տպավորիչ ուղին աշխարհի գավաթի խաղարկությունում մոտեցավ ավարտին

Բողոքի ցույցեր Իրանում

Միացյալ Նահանգները կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ ԱՄՆ դեսպան

ԵԽԽՎ-ն կհրապարակի հատուկ զեկույց 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ

Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն

Հայաստանի դպրոցականները 4 մեդալ են նվաճել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում. ունենք նաեւ ոսկե մեդալ

Ավազային փոթորիկը պատել է Չինաստանի քաղաքներից մեկը (տեսանյութ)

Օձուն համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարի հետ

Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժում ստանալու պետական վերահսկողությունը

ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը

Աֆրիկացի երեխաները Հայաստանում ենթարկվել են ոսկրածուծի փոխպատվաստման․ այն մեզ մոտ առաջին անգամ է արվում

Իտալիայիում թենիսի գնդակի չափերի կարկուտ է տեղացել (լուսանկարներ)

Հուլիսի 28-ին հանրապետությունում սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը վատթարացել է. մի շարք սահմանափակումներ կվերականգնվեն