Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

01/12/2020 schedule17:10

Դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ առանձնահատուկ նշելով ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը: 

Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի Դաշնության  ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը, կարևորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհետ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

Պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Նիստի շրջանակներում քննարկվել են օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը և այլն:

Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ծանոթացնելով ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության ընթացքում ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթությունների մասին:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2021թ. առաջին կիսամյակում Տաջիկստանի Հանրապետությունում:

Տպել
380 դիտում

«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել

Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի

Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից

Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի  շուրջ տարաձայնությունները շարունակվում են

Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները

Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)

Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա

Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է

Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ

Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում

Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տուգանվել է 500.000 դրամով

Օնիկ Գասպարյանը և Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը

Դպրոցներից և մանկապարտեզներից բողոքների դեպքում կիրականացվի վարչարարություն. ԱԱՏՄ

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը երդվեցին

Արցախի ԱԳՆ-ն միանում է Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը

63 տարեկանից բարձր անձանց համար կանցկացվեն «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը․ ԿԳՄՍՆ

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջբերումը իրականությանը չի համապատասխանում․ Գրիգորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ որոշ մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից քաղաքացու դին են դուրս բերել

ՀՀ սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները խաղաղ մտադրությունների մասին չեն վկայում. Նաղդալյան

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է եռօրյա հավաք-պարապմունք

Խորհրդարանում մեկնարկել է ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության քվեարկությունը

Հայտնի են շաքարավազի գների բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ

«Երեւանից արտիստները գալիս, Վանաձորի ու Գյումրու օր են նշում». Լոռու մարզպետը հանդիպել է մշակույթի գործիչների հետ

Հաղարծին բնակավայրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել Աղստև գետը․ վարորդը մահացել է

Ոչինչ ինձ չի կաշկանդում. ԲԴԽ անդամի թեկնածու

էկոնոմիկայի նախարարն Իրանում է․ կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է դեսպանին

Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թվականին կհատկացվի 120 մլն դրամ