Նայելիս տանջվում էինք, ասես՝ մեր գրածն ու նկարածը չլիներ․ Նարինե Դովլաթյանի նոր երգը՝ նվիրված հայ մարտիկներին

Երգչուհի Նարինե Դովլաթյանը նոյեմբերի 23-ին նոր տեսահոլովակ ու երգ է ներկայացրել։ Այն ավելի շուտ անիմե է, որով ներկայացվում են մարտի դաշտում մերօրյա հերոսներն ու նրանց սպասող պարմանուհիները։

Ամենապարզ, հասկանալի եւ միեւնույն ժամանակ զգայուն շեշտադրումներով է այս անիմեն, որը շատերի կյանքի իրական նկարագիրն է։ Իսկ երգը կոչվում է «Նա պիտ Էրթար», որը դրական գնահատանքի ու արձագանքների է արժանացել հանրության շրջանում։ «Նա պիտ Էրթար»-ի անմիեի գաղափարի ու մանրամասների շուրջ «Հայկական ժամանակը» խոսել է երգի հեղինակ-կատարողի, երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ։

Նարինե, նոր երգ ու նոր տեսահոլովակ ունեք, որը շատ համահունչ է մերօրյա կյանքի ու տխուր առօրյայի հետ: Տեսահոլովակի սյուժեն իրական պատմության հիման վրա՞ է, թե՞ հորինված է։

- «Նա պիտ Էրթարը» ես եմ գրել, բայց շատ վաղուց։ Իսկ անիմեի ու սյուժեի հեղինակը Հայկ Սայադյանն է։ Սյուժեն մեր շատ ու շատ հերոսների մասին է, որոնք անմահացան: Այս երգը գրել եմ տարիներ առաջ, բայց չեմ թողարկել, որովհետեւ այն շատ իմն էր։ Սա այն հատուկենտ երգերից է, որ նստել եմ դաշնամուրի մոտ եւ նվագել ու երգել։ Այն ժամանակ տպավորություն էր, թե սա պատրաստի կար, ուղղակի նստել եմ նվագել ու երգել։ Երբ ամեն ինչ մեր կյանքում խառնվեց այսպես, մի օր Հայկի հետ էինք խոսում, ասաց, որ ուզում է անիմե նկարել ու մտածում է միասին սաունդթրեք գրելու մասին։ Ես ասացի, որ սաունդթրեքը վաղուց կա գրած, մնում է անիմեն նկարել։ Երգն ուղարկեցի Հայկին, ու նա նկարեց։ Երբ անիմեն արդեն պատրաստ էր, նայելիս ես ու Հայկը տանջվում էինք, հետո իրար մխիթարում, ասես՝ մեր գրածն ու նկարածը չէր... Շատ ծանր էր։ Հայկը հանճարեղ ներկայացրել է մեր իրականությունն ամեն մի կադրում, բայց վերջում ինձ ասաց․ «Երանի սա նկարելու առիթը չունենայինք»։

- Կադրերում հերոսուհին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անընդհատ Դավիթ անունով մեկին է գրում ու սպասում։ Հենց Դավթի կերպարը այս օրերին ինչ-որ մեկի մասի՞ն է, թե՞ հորինված է։

- Դավիթը բոլորի հավաքական կերպարն է, որը պատերազմի ողջ ընթացքում կռվեց ու պայքարեց հայրենիքի համար։ Անիմեում էլ նա կապի դուրս չի գալիս, բայց վերջում գիտակցելով պահը եւ այն, որ գուցե էլ երբեք դրա հնարավորությունը չլինի, մի վերջին նամակն է ուղարկում սիրելիին, որն այդ պահին արված լուսանկար էր․ այդ մի լուսանկարի մեջ կար ամեն ինչ...

Դե, իսկ հերոսուհին ամբողջ ընթացքում գրում ու սպասում էր՝ տանը, թե աշխատավայրում, ամեն օր, ամեն գիշեր սպասում էր։ Նրա մտքում միայն Դավիթն է։ Նա ողջ կյանքը սպասում է... Նույնիսկ դժվար է խոսել այս մասին...

- Փաստորեն, անհնար է թվացել, որ Դավթը կփրկվեր կամ կվերադառնար։

- Դավիթը շատ-շատերի պես գնաց գիտակցված անմահության։

- Նարինե, ձեր այս տեսահոլովակը շատերն են տարածել իրենց էջերում, ու տեսա, որ անգամ մարդիկ կային, որոնք գրել էին՝ իսկական արվեստագետը հենց դուք եք, որ այս ծանր օրերին ձեր մեջ ուժ եք գտել ստեղծագործելու, կատարվածը վերապրելու: Համաձա՞յն եք, որ այս ժամանակահատվածում դժվար է այդպիսի ստեղծագործական աշխատանք անել։

- Շնորհակալ եմ, իհարկե, նման գնահատակի համար, բայց ես իմ բոլոր աշխատանքներին շատ քննադատաբար եմ մոտենում։ Իսկ ինչ վերաբերում է այս ընթացքում ստեղծագործելուն, դա ինձ օգնում է շնչել, ապրել։ Հիմա առավել քան շատ եմ ստեղծագործում, նվագում եմ, երգում, որպեսզի չգժվեմ։ Բոլոր տեղերից ստանում եմ նամակներ, արձագանքներ, բոլորի հետ լացում եմ, չգիտեմ։ Բայց կարծես աշխարհը փուլ եկած լինի, անորոշ է ամեն ինչ... ապագայի ոչ մի պլան։ Դեռ փորձում ենք սթափվել, ուշքի գալ։ Ամեն դեպքում, պիտի մեր մեջ ուժ գտնենք ու փորձենք ամեն մեկս մեր բնագավառում օգտակար մի բան անել։ 

«Նա պիտ Էրթար»

 

Տպել
2764 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են