Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

02/12/2020 schedule20:59

Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է ինքը՝ ֆուտբոլիստը Sport24-ի հետ զրույցում:

Յուրչենկոն 2020թ.-ի սկզբին տեղափոխվեց Ղազախական Պրեմիեր լիգայում հանդես եկող Կարագանդայի «Շախտյոր», սակայն այդ թիմում 7 խաղ անցկացնելուց հետո կորցրեց տեղը մեկնարկային կազմում և նոյեմբերին հեռացավ թիմից:

«Այո, ես իսկապես հեռացել եմ Կարագանդայի «Շախտյորից»: Ակումբի հետ կնքված պայմանագիրն ավարտվել էր, տվյալ պահին ես ազատ գործակալ եմ: Ապագայիս վերաբերյալ առայժմ հստակություն չկա: Հնարավոր է՝ վերադառնամ Ռուսաստան: Տեսնենք, թե ինչպես կստացվի»,- նշել է 34-ամյա դարպասապահը:

Յուրչենկոն Ռուսաստանում խաղալու երկար տարիների փորձ ունի: Նա հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայում՝ խաղալով «Անժիի», «Տոսնոյի», «Ուֆայի», «Ենիսեյի», «Մորդովիայի», «Կռիլյա Սովետովի» և «Վոլգարի» կազմերում:

Հայաստանի հավաքականում ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է 2020թ.-ի սեպտեմբերի՝ Ազգերի լիգայի խմբային փուլի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղում: Հավաքականում անցկացրած 6 խաղերում Յուրչենկոն բաց է թողել 6 գնդակ, ընդ որում, դրանցից 3-ը՝ 11 մետրանոցից: Նրա ցուցադրած վստահ խաղը օգնեց Հայաստանի հավաքականին հաղթել Ազգերի լիգայի խմբային C դիվիզիոնի փուլի երկրորդ խմբում և իրավունք նվաճել մյուս խաղարկությունում հանդես գալ B դիվիզիոնում:

Տպել
1436 դիտում

Արա Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը

Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ԱԻՊԾ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր

Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Մեր թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել բանակցությունները․ Հրաչյա Հակոբյան

Թրամփի վարչակազմի վերջին ժամերին ԱՄՆ-ը և Թուրքիան «աղետալի» համաձայնագիր են ստորագրել մշակութային սեփականության մասին

Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյանը վարորդներին զգոն լինելու կոչ է անում

Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է մարզային լավագույն ջոկատը

Լոռու մարզում նախորդ տարի արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել է 34, վիրավորվել՝ 869 քաղաքացի

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարչական ակտերի, տուգանքների գումարները վճարել 30-օրյա ժամկետում

Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի․ԱԺ-ն ընդունեց պատգամավորների հեղինակած նախագիծը

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր գծերը». նախագիծն ընդունվել է

Նախկին կադաստրային արժեքով ինքնակամ կառույցների օրինականացման համար պետք է դիմել մինչեւ հունվարի 31-ը. քաղաքապետարան

Կիպրոսի Պաթոս քաղաքը հայկական և հունական համայնքների խնդրանքով Թալեաթ փաշայի փողոցը վերանվանեց «Արդարադատության» փողոց

Թոշակի անցած երկարամյա զինվորականներին մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր

Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ ու որակյալ. վարչապետ

Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

Մանվել Գրիգորյանի գերազմանը չեն քանդել. պաշտպան

Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտում դեռ խնդիր է ոռոգման ցանցի ու հակակարկտային կայանների բացակայությունը

Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության, գողության փորձի և գողության կատարմանն օժանդակելու դեպքերը. ՔԿ

Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը

Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է

Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են

Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու համար

Հրապարակվել է Դոնալդ Թրամփի հրաժեշտի ելույթը. նա, ի վերջո, ընդունել է Բայդենի հաղթանակը (տեսանյութ)

ԱԺ նիստն ընդմիջվեց. որոշ պատգամավորներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են

Ինչ է պետք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման համար

Երևան-Մեղրի հատվածում արգելափակվել է 100, իրար բախվել՝ 12 ավտոմեքենա, «ԿամԱԶ»-ը սահել է ձորը

Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Երեւանում եւ 3 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է մնում բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում 730 բեռնատար է սպասում

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը

Ձյան մեջ մեքենաների արգելափակման 15 ահազանգ է եղել. փրկարարները օգնել են 6 մարդու

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ

Սարի թաղում ավտոմեքենա է կողաշրջվել

Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ

Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները