Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակումը հանրային շրջանակներում որոշակի զարմանք է առաջացրել՝ հաշվի առնելով Բալասանյանի ծայրահեղ ընդդիմադիր կեցվածքն ու նախկինում արված հայտարարությունները:

Ոմանք այդ որոշումն այնքան աբսուրդային են համարել, որ համացանցային գրառումներով այսօր ԱՀ նախագահին առաջարկում էին մի պաշտոն էլ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին տալ:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, նա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2016-2019 թվականներին:

Արցախում, սակայն, այս որոշումը նորմալ են ընդունել: Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ես երկու օր Ստեփանակերտում տարբեր հանդիպումներ ունեցա քաղաքական տարբեր դեմքերի հետ, նորմալ պրոցես է գնում: Նոր իշխանություն է ձեւավորվում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության փոփոխությունը՝ քաղաքական գործիչը պատասխանեց. «Պատերազմով, ինչո՞վ: Պետությունը կազմալուծված է, քաղաքական համակարգը կազմալուծված է, պետական կառավարման համակարտգը կազմալուծված է, նոր մարտահրավերների առջեւ ենք կանգնել, նոր իրականության»:

Նախկին պատգամավորը ընդգծեց, որ շուտով, երբ ավարտվի իշխանության ձեւավորման այս պրոցեսը՝ Ազգային վերածնունդը այդ ամենի մասին հայտարարությամբ հանդես կգա:

Վստահեցրեց՝ բոլոր հարցերի պատասխանը կլինի:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ, անդրադառնալով Արցախում սկսված կադրային փոփոխություններին՝ նկատեց, որ դրանք պիտի լինեն ոչ միայն պիտանի, այլեւ հանրության կողմից ընդունելի: «Հիմա չի կարելի հենց էնպես նշանակումներ անել: Լարված է հասարակությունը, արտակարգ իրավիճակ է: Նախագահը ուզի, չուզի պետք է ինչ-որ բաներ անի վիճակը հաղթահարելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հրամանագրով այսօր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Ինչպես նրա, այնպես էլ Վիտալի Բալասանյանի նշանակումները ԱՀ նախագահը բացատրել է ազգային համաձայնության իշխանության ձեւավորմամբ:

«Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության»,- ավելի վաղ գրել էր Հարությունյանը՝ հավելելով, որ հորդորում է բոլոր-բոլորին՝ համախմբվել եւ միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաեւ բռնել ճամփան երկարատեւ զարգացման ու զորացման:

Տպել
7060 դիտում

Հայտարարությունը ստորագրելու համար ինձ անվանում էին դավաճան, բայց ոչ մեկը չի ասում, գալու եմ հեչ անեմ. Նիկոլ Փաշինյան

Այս ընտրություններում Սյունիքի մարզը իր պատասխանը պետք է տա Սյունիքը սակարկման առարկա դարձնողներին. Փաշինյան

Կարեն Կարապետյանը, դարձել է լրիվ «мальчик на побегушках», վայ գնդակը դաշտից դուրս ընկավ, վազի բեր. Նիկոլ Փաշինյան

Օրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր, խոսակցությունը՝ ռազմավարական թեմաներով. Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կակտիվացնեն աշխատանքները կորոնավիրուսի ծագման հետաքննության, Բելառուսին ու ՌԴ-ին առնչվող հարցերում

Դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, տեղական օլիգարխիկների փայերն անցնելու են ժողովրդին և Կառավարությանը. Նիկոլ Փաշինյան

«Հրահանգման» ժամանակներն անցյալում են. ԱՆ-ը արձագանքում է Չարչյանին եւ հորդորում զերծ մնալ անհիմն մեղադրանքներից

Ոմն մեկը ցինիկաբար ասում է՝ Փաշինյանը չկարողացավ ինձ դատել. քեզ հայ ժողովո՛ւրդն Է դատի տվել. բանաստեղծ Արտաշես Արամ

Նիկոլի չագուջը, Նիկոլի չագուջը, ընդդիմադիրները հիմա էլ նոր ցավով են տառապում. Նիկոլ Փաշինյան

Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին․ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Այսօր կոտրեցիք և կտրեցիք բոլոր այն ձեռքերը, որոնք փորձում են Հայաստանը հակադրել Հայաստանին. Փաշինյանը՝ սյունեցիներին

Վարչական դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը

Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել, հա՛, հայ եմ. 8 ամիս գերությունից հետո Նարեկն արդեն տանն է

Օտար լեզվի միասնական քննությունից 18-20 միավոր են ստացել մասնակիցների գրեթե 30 տոկոսը. հայտնի են նախնական արդյունքները

Սպիտակ ձեռնափայտերի տրամադրման գործընթացը շարունակվում է

Սյունիքի հաշվին դոլարային միլիարդատեր դարձածները, Սյունիքը թալանածները դարձել են Սյունիքի փրկիչներ. Սուրեն Պապիկյան

Արդեն ութ օր հրշեջ-փրկարարները պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ

Հունիսի 20-ին մնացել է ընդամենը ընտրատեղամասում արձանագրել մեր հաղթանակը, ժողովրդի հաղթանակը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Երևանի մանկապարտեզներում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչ

Թրամփի հարսը ամերիկացիներին կոչ է արել զենքով դիմավորել միգրանտներին. The Daily Telegraph

Ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

Ամենից շատ կաշառք հիմնականում բաժանում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները. Դանիել Իոաննիսյան

Քաջարանի որոշ թափթփուկներ, որոնք սպառնացել են կոմիբինատի աշխատակիցներին, պառկելու են ասֆալտին. Փաշինյան (տեսանյութ)

Լին Թրեյսին այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Ոստիկանությունը Դեմոկրատական կուսակցության ակտիվիստներին բերման է ենթարկել․ Արզաքանցյանը տեսանյութեր է հրապարակել

Հայաստանը մեծ հավակնություններ և ներուժ ունեցող երկիր է․ Հայկ Չոբանյանը մասնակցում է GLEX-2021 միջազգային համաժողովին

Բայդենի մասնակցությամբ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

Մեղրիում պահեստազորի փոխգնդապետը Փաշինյանին առաջարկեց Դավիթ Մաթեւոսյանին ազգային հերոսի կոչում շնորհել (տեսանյութ)

Բայդեն-Էրդողան հանդիպման արձագանքները միջազգային մամուլում և Թուրքիայում

Ոստիկանությունը հերքում է ընտրակաշառք բաժանելու համար բերման ենթարկելու և գործին ընթացք չտալու լուրերը

Հնդկաստանում նոր վիրուսի հետևանքով հեռացնում են հիվանդների աչքը. չի բացառվում, որ վարակը հասնի նաեւ Հայաստան

ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցելության առնչությամբ

Անահիտ Ավանեսյանը և Գևորգ Սիմոնյանն այցելել են Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր

Ուկրաինայի անհեթեթ հայտարարությունները

Ընտրություններից հետո գալու ենք՝ որոշ թափթփուկ պաշտոնյաների վզներից բռնելու. նրանց կտեսնեք ասֆալտին պառկած. Փաշինյան

Տեղեկատվությունը հաստատվելու պարագայում իրավապահների կրունկների տակ եք հայտնվելու, զգուշացնում եմ․ Արեն Մկրտչյան

Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. 6 քրեական գործ է հարուցվել․ դատախազություն

«Հեյնիկեն» գարեջրի շշերին տպվել են բոլոր երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո2020 առաջնության խաղերը

Հնդկաստանում մահացել է 39 կին, 94 երեխա և 33 թոռ ունեցող ընտանիքի հայրը