Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Զեկույցի համաձայն, ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայ ռազմագերիների նկատմամաբ, ենթարկել են նրանց ֆիզիկական բռնության եւ նվաստացման: Այս մասին հնարավոր է եղել տեղեկանալ եւ ընդհանուր եզրակացություն կազմել՝ դատելով այն բոլոր գործողություններից, որոնք երեւում են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից նկարահանված ու տարբեր տիրույթներում հրապարակված տեսանյութերում, որոնք  լայնորեն տարածվել  են սոցիալական ցանցերում հոկտեմբերից:

Կազմակերպությունը փաստում է՝ տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են ադրբեջանցի «առեւանգողները» տարբեր կերպ ապտակում, հարվածում, տանջում հայ ռազմագերիներին եւ ստիպում նրանց ակնհայտ ճնշման տակ ու նվաստացման ակնհայտ մտադրությամբ համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայհոյել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանն է: Տեսանյութերի մեծ մասում զինծառայողներին «առեւանգողների», «տանջողների»   դեմքերը տեսանելի են, ինչը ենթադրում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց:

«Ռազմագերիների նկատմամբ բռնի եւ նվաստացուցիչ վերաբերմունքը չի կարող արդարացում ունենալ», -ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Մարդասիրական իրավունքը միանգամայն պարզ է ռազմագերիներին պաշտպանելու պարտավորության վերաբերյալ: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ այդ վերաբերմունքն անմիջապես ավարտվի»:

Չնայած Human Rights Watch– ի կողմից դիտված տեսանյութերում նկարահանված որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքի հետագա շփումներում նշել են, որ իրենց լավ են վերաբերվում, նրանց անվտանգության եւ բարեկեցության հետ կապված մտահոգվելու լուրջ հիմքեր կան:

Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ միջազգային զինված հակամարտության կողմերը ցանկացած հանգամանքներում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնեւի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին, մասնավորապես բռնության կամ ահաբեկման գործողություններից, վիրավորանքներից եւ հասարակության հետաքրքրասիրությունից»:

Կազմակերպությունը հավելում է, որ թեպետ հստակ թվերը հայտնի չեն, սակայն Հայաստանի պաշտոնական դեմքերը հաստատել են HRW-ին, որ Ադրբեջանում են գտնվում մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ: Հայտնի է, որ հայկական կողմն էլ ունի մի քանի ռազմագերիներ եւ գերեվարված 3 օտարերկրացի վարձկաններ: Human Rights Watch-ն ուսումնասիրում է բաց աղբյուրներում հրապարակված բոլոր տեսանյութերը, որոնք որեւէ կերպ կապված են ռազմագերիների հետ եւ հայտնում է ամեն տեսակ արդյունքի մասին:

Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին տասնյակ տեսանյութեր են տեղադրվել սոցիալական ցանցերում: Human Rights Watch- ը մանրակրկիտ ուսումնասիրել է դրանցից  14-ը եւ  զրուցել 5 ռազմագերիների ընտանիքների հետ, որոնց նկատմամբ բռնությունն ու դաժան վերաբերմունքը ֆիքսված է եղել կադրերում: Տեսանյութերը տեղադրվել են Telegram ալիքներում, այդ թվում ՝ Kolorit 18+ եւ Karabah_News,ինչպես նաեւ Instagram- ի մի քանի հաշիվներում: Տեսանյութերից ոչ մեկը չունի մետատվյալներ, որոնք կարող են հաստատել դրանք նկարահանելու ժամանակը եւ գտնվելու վայրը, քանի որ դրանք հանվել են, երբ տեսանյութերը վերբեռնվել են Telegram եւ այլ հարթակներ: Բայց Human Rights Watch- ը լիարժեք վստահ է, որ այս տեսանյութերից ոչ մեկը համացանցում չի տեղադրվել մինչև 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները:

Կազմակերպությունն ուսումնասիրել է նաեւ ռազմագերիների հետ կապված բազմաթիվ լուսանկարներ, իրավաբանական փաստաթղթեր, զրուցել է փաստաբաններ Արտակ Զեյնալյանի եւ Սիրանուշ Սահակյանի հետ, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ ներկայացնում են 40 հայ ռազմագերիների ընտանիքները: Նրանք դիմել են ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման հարցով: Եվրոպական դատարանը բավարարել է բոլոր առանձին ռազմագերիների անուններից ներկայացված հայցերը՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ տրամադրել վերջիններիս մասին տեղեկություններ:

Կազմակերպության անդամների հետ հանդիպման ընթացքում ընտանիքները հաստատել են, որ տեսահոլովակներում տեսել են իրենց հարազատներին, տրամադրել են իրավապաշտպաններին լուսանկարներ եւ ռազմագերիների ինքնությունը հաստատող այլ փաստաթղթեր ու հաստատել, որ այդ երիտասարդները ծառայում էին կամ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում, կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ռազմագերիներից մեկի հայրը21-ամյա  որդու հետ կապը կորցրել է հոկտեմբերի 17-ից: Հոկտեմբերի 25-ին նա Telegram ալիքներից մեկում նկատում է տեսանյութ, որում 8 հայ զինծառայողներ են, ենթարկվում են բռնության ադրբեջանցի զինծառայողների կողմից: Զինվորները պառկած են եղել գետնին, կապված աչքերով եւ ձեռքերով, իսկ ադրբեջանցիները հարվածել են նրանց ոտքերով, տրորել են ու կանգնել նրանց վրա, , ծակել են սուր գործիքներով: Տեսանյութի 1:28 րոպեին հայրը նկատել է իր որդուն, որը ռուսերենով ասել է «Я все расскажу», երբ առնվազն 7 անգամ ոտքով հարված է ստացել մարմնի տարբեր մասերին, գլխին: Հայրն անմիջապես դիմել է ԿԽՄԿ, որդուց կարճ հեռախոսազանգ է ստացել նոյեմբերի 9-ին միայն, վերջինս ասել է, որ Ադրբեջանում է գտնվում, բժշկական հաստատություններից մեկում, բուժում է ստանում ոտքերի շրջանում ունեցած վնասվածքների համար:

Նույն տեսանյութում HRW-ի հետ հանդիպած կանանցից մեկի 51-ամյա ամուսինն է, որի մարմնի բաց հատվածներում տեսանյութում երեւում են թարմ վերքերը, իսկ ամբողջ տեսանյութի ընթացքում նա անընդհատ նոր հարվածներ է ստանում՝ ոտքերով եւ սուր գործիքով՝ աղաչելով չտանջել իրեն: Կինն ամուսնու հետ կարճ զրույց է ունեցել նոյեմբերի 20-ին:

Կազմակերպությունը եւս մի քանի անուններ է թվարկում, նշում առանձին ռազմագերիների պատմություններ, ներկայացնում՝ ինչպես են վերջիններս կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում, որտեղ նրանց այցելել են պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ, այցերի ընթացքում ռազմագերիները բողոքներ չեն հայտնել:

Տարատեսակ տեսանյութերով Human Rights Watch– ին պարզ է դարձել՝ ինչպես են հայ ռազմագերիներին ծաղրում, նվաստացնում, ստիպում կատարել իրենց ստորացուցիչ քմահաճույքները:

Նոյեմբերի 27-ին ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է պահանջել 5 զինվորների գտնվելու վայրի վերաբերյալ: Ադրբեջանը դեռ պատասխան չի տվել:

Տպել
1479 դիտում

Շվեյցարիայում ՀՀ դեսպանն Անդրեաս Աեբիի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները

Պաշտպանության նախարարը եղել է հատուկ նշանակության զորամասերից մեկում (լուսանկարներ)

Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի միասնականությունը, լինել նախագահ՝ բոլորի համար (տեսանյութ)

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ապարանի տարածաշրջանում բուք է

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն կաշխատի ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ. Լին Թրեյսի

Մոսկվայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալների համանախագահությամբ

Զրնգուն ձայներ ու ոգևորություն. Ստեփանակերտի հրապարակում երեխաները ձնագնդի են խաղում (տեսանյութ)

Բայդենի երդմնակալությանն ԱՄՆ-ի հիմնը կատարեց աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան (տեսանյութ, լուսանկարներ)

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող մի շարք երիտասարդների տարկետում կտրվի․ ովքեր են երաշխավորել

Կարևորագույն խնդիրը երեխաների աղքատությունն է․ Մեսրոպ Առաքելյանը քննարկում է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի հետ

Վստրեչի Ապերն առարկեց գործն արագացված կարգով քննելու դեմ. դատարանի որոշմամբ այն կքննվի դռնփակ

Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակում․ Փաշինյան

Երկարաձգվել է արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը

Ստամբուլի հայկական որբանոցը, որտեղ մեծացել է լրագրող Հրանտ Դինքը, կդառնա հայկական երիտասարդական կենտրոն

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում

Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում միանշանակ դրական է․ Փաշինյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված 820 բեռնատար կա

Քեմալա Հարրիսը երդվեց. նա պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ի 46-րդ փոխնախագահի պաշտոնը

Շիրակը վաղվանից նոր մարզպետ կունենա

Արարատի մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա․ ԱԻՆ

Դեղատներում, բանկերում, դպրոցներում դիմակներ չեն կրել. ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Արտաշատում և Մասիսում

Էժան միավոր հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը. Փաշինյանը՝ պատգամավորին (տեսանյութ)

Հյուրերը դիմավորեցին ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Քեմալլա Հարրիսին՝ ամուսնու հետ (լուսանկարներ)

Քոլեջներում և ուսումնարաններում դասախոսի ընտրությունը կլինի մրցույթով․ նախկինում դա արվում էր տնօրենների հայեցողությամբ

Հինգերորդ զորամիավորումում ստուգումներ են անցկացվել (լուսանկարներ)

Տարին ծանր էր, հագեցած ու լարված. ՇՄ փրկարարական վարչությունն ամփոփեց 2020 թվականը

Կապիտոլիումում դիմավորեցին Բարաք եւ Միշել Օբամաներին

Զոհերի թիվը 4000-ը չի անցնի. այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին. Ավինյան

Երբ տրամաբանությունը բացակայում է. հայկական ֆուտբոլային ակումբները՝ ձմեռային դադարի ընթացքում

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում․ Արցախի ԱԻՊԾ

Ջոզեֆ Բայդենի եւ Քեմալլա Հարրիսի երդմնակալությունը ( լուսանկարներ). ՈՒՂԻՂ. ԹԱՐՄԱՑՎԱԾ

Ձեր կուսակցության ստեղծած կամավորական ջոկատն ի վերջո տեղ հասա՞վ․ վարչապետը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

Ֆրանսիան կաջակցի Հայաստանին առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն. արգելափակումից դուրս է բերվել 117 մեքենա

Ջոզեֆ Բայդենն իր կյանքի կարեւորագույն օրերից մեկը սկսել է կաթոլիկ տաճար այցելությամբ (լուսանկարներ)

Մադրիդի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)

«Այո՛, ստացել եմ առաջարկ». Շիրակը նոր մարզպետ կունենա, մասնագիտությամբ՝ վիրաբույժ

Սա նոր օր է Ամերիկայում․ Ջո Բայդենը լուսանկար է հրապարակել