Կառավարությունը հաստատեց «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը եւ մրցութային հանձնաժողովի կազմը:

Ըստ հիմնավորման՝ որոշումը միտված է կանոնակարգելու «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը եւ հաղթողի ընտրությունը:

Մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման եւ հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության նպատակով առաջարկվում է՝

հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը․

հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերը», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության գործընթացը․

Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը:

Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախաորակավորված մասնակիցների հետեւյալ ցանկն է առկա.

«Հիդրոչայնա Քորփորեյշն», «Գազպրոմ» էներգահոլդինգ» ՍՊԸ, «Աբու Դաբի ֆյուչեր էներջի քոմփանի» ՓԲԸ։

Պապիկյանն ասաց, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի հետեւյալն կազմն է առաջարկվում՝

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ, ֆինանսների նախարարի տեղակալ եւ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը առաջարկեց ցանկում ընդգրկել նաեւ էկոնոմիկայի փոխնախարարին, ինչին ի պատասխան՝ Պապիկյանն ասաց, որ կքննարկեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր զեկուցվող հարցերը տեղավորվում էին նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ։

«Նաեւ չզեկուցվող հարցերի փաթեթում ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են։ Մենք այս ուղղությամբ աշխատանքները պիտի շարունակենք»,- ասաց վարչապետը։

Տպել
703 դիտում

Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն

«Թռչեի մտքով տունը» Արմեն Ցոյ Սարգսյանի կատարմամբ. տեսահոլովակի պրեմիերա

Միջազգային ճնշումն օրեցօր աճում է․ հուսով եմ՝ Ադրբեջանը կհասկանա՝ գերիների հարցը պետք է ունենա հրատապ լուծում․ Այվազյան

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Երևանի Ավետ Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը

Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն

Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը. ԱԻ նախարարի ուղերձը

Փորձությունից դուրս եկանք ծանր վիրավորված, բայց ուժեղանալու հաստատակամությամբ. Արսեն Թորոսյանի ուղերձը

Երեկվանից 3-րդ ինքնասանությունը Ջավախքում․ անչափահաս որդին կախված է գտել հորը

Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ զոհված զինծառայողների

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու և Ասկերանի մի քանի համայնքներում

Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը

Հանդիպման օրակարգի շրջանակը հունվարի 11-ի հայտարարությունն է. Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվայում սպասվող հանդիպման մասին

Խոնարհում, որ օրացուցային պատկանելություն չունի. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի ուղերձը

Հաստատվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք. գրանցվել է 11 մահ

«Մենք կոչ չէինք արել, որ ժողովուրդը դուրս գա փողոց». Գարեգին Երկրորդը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը

Երբ մեր պետությունը ապրում է պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը նույնն է՝ ունենալ մարտունակ բանակ. Միրզոյան

Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել զոհված հերոսների հիշատակին

«Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում իր ձայնը բարձրացնի». կաթողիկոսը՝ Մարտի 1-ից հետո չխոսելու մասին

Արցախյան վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության վառ օրինակներ. Ավինյանի ուղերձը

Կաթողիկոսը չի բացառում, որ գերիների հարցով կարող են դիմել Հռոմի պապին. նա շնորհակալություն հայտնեց Կիրիլ Երկրորդից

Ֆիլիպ Կիրկորովը կմասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին․ նա ներկայացնելու է Մոլդովան

Մարտունու և Ջաբրայիլի մատույցներում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ

Նավասարդ սրբազանը վաճառել է «Բենթլի» ավտոմեքենան եւ գումարը նվիրել կարիքավորներին. Գարեգին Բ

Նրանք ապացուցեցին, որ կարող են նայել պատերազմի անգութ աչքերին՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ. Ա. Ավանեսյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» պանթեոն կատարած այցը՝ լուսանկարներով

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն առայսօր հատուցել է ընդհանուր 1527 ընտանիքի

Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առթիվ

«Արցախի հերոսի» կոչումն ինձ մոտ ոչ մի բան չի փոխել, ես նույն Յուրան եմ. «Արցախի հերոս» Յուրա Ալավերդյան

Հայոց բանակի զին­վորի ու սպայի սխրանքը չի մոռացվի, մեր ժողովուրդն ըստ արժանվույն է գնահատելու․ ԳՇ պետի ուղերձը

«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լրագրողի առաջ պայման դրեց

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Հրազդանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հրդեհ Նոր Խաչակապ գյուղում. այրվել է փայտե տնակ գույքով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել են Եռաբլուր

Այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է՝ Հայոց բանակի տոնը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 մեքենա, օգնել՝ 5 քաղաքացու

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն որոշ մարզերի մի շարք հասցեներում

Կադրային նոր փոփոխություններ Լոռու մարզպետարանում. թափուր են վարչության ու բաժնի պետերի հաստիքներ